Սեմինարիա
Ալմա 12․ Կարծր սիրտ, թե փափուկ սիրտ


«Ալմա 12․ Կարծր սիրտ, թե փափուկ սիրտ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 12», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 12

Կարծր սիրտ, թե փափուկ սիրտ

Նկար
Ալման, Ամուղեկը և Զիզրոմը

Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում Տիրոջ հանդեպ կարծր սիրտ կամ փափուկ սիրտ ունենալ։ Երբ Զիզրոմն Ալմային ու Ամուղեկին սկսեց անկեղծ հարցեր տալ, Ալման պատմեց, որ նրանք, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը, կարող են իմանալ Աստծո գործերը։ Ալման ուսուցանեց փրկագնման ծրագիրը և մարդկանց խրախուսեց գնահատել իրենց սրտերը։ Այս դասը կօգնի ձեզ գնահատել ձեր սիրտը և Աստծո խոսքն ընդունելու ձեր պատրաստակամությունը։

Համեմատեք սիրտը կավի հետ

Հիշեք այն դեպքերը, երբ դիտել եք, թե ինչպես է ինչ-որ մեկը կավից որևէ բան պատրաստում, կամ երբ ինքներդ եք պատրաստել։ Կարո՞ղ եք հիշել, արդյոք հե՞շտ էր կավի հետ աշխատելը, թե այն չորացած էր կամ կարծր։

  • Ինչպե՞ս է փափուկ կամ կարծր կավի օգտագործումն ազդում այն ձևավորելու ձեր կարողության վրա։

Նկար
կարծր և փափուկ սրտերի գծապատկեր

Ձեր օրագրերում նկարեք երկու սիրտ՝ մեկն անվանելով «կարծր սիրտ», մյուսը՝ «փափուկ սիրտ»։ Կարող է օգտակար լինել իմանալը, որ սուրբ գրություններում սիրտը հաճախ խորհրդանշում է մարդու «միտքն ու կամքը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Սիրտ», scriptures.ChurchofJesusChrist.org):

Սրտերը համեմատեք կավի, իսկ Տիրոջը՝ այն ձևավորող անձի հետ։ Այս դասի ուսումնասիրության ընթացքում փնտրեք Տիրոջ օգնությունը՝ հետևյալ հարցերին պատասխանելու համար․

  • Ի՞նչ է նշանակում ունենալ կարծր սիրտ կամ փափուկ սիրտ։ Իմ սրտի վիճակն ինչո՞ւ է կարևոր։

  • Ինչո՞ւ է իմ սիրտը կարծր կամ փափուկ:

  • Եթե իմ սիրտը կարծր է, ինչպես կարող եմ խնդրել Տիրոջ օգնությունը՝ այն փափկացնելու համար։

Սովորելու ընթացքում կարող եք ձեր օրագրում պատկերած յուրաքանչյուր սրտի տակ նշումներ կատարել։

Կարծր սրտեր և փափուկ սրտեր

Զիզրոմը և մյուսները փորձում էին խորամանկել ու վարկաբեկել Ալմային և Ամուղեկին՝ տալով նրանց հարցեր, որոնք ծուղակը գցելու համար էին նախատեսված (տես Ալմա 11.21)։ Ամուղեկը պատասխանեց Հոգու միջոցով՝ վկայելով Փրկչի և Վերջին դատաստանի մասին (տես Ալմա 11.26–46)։ Ալման բացատրեց, որ ինքն ու Ամուղեկը Հոգու միջոցով իմացել էին Զիզրոմի խորամանկությունների մասին (տես Ալմա 12.3–6

Կարդացեք Ալմա 12.7–8 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչ պատահեց Զիզրոմի հետ։

  • Ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ Զիզրոմը փոխվում էր։

  • Ըստ ձեզ՝ Զիզրոմի մոտեցումն ինչպե՞ս կփոխեր պատասխաններ ստանալու նրա կարողությունը։

Քանի որ Զիզրոմն իսկապես ուզում էր իմանալ Վերջին դատաստանի մասին, Ալման օգտագործեց այս հնարավորությունը ուսուցանելու Աստծո փրկագնման ծրագրի մասին։ Սակայն Ալման սկզբում զգուշացրեց Զիզրոմին, որ նրա սիրտը պետք է արդար լինի Աստծո առաջ։

Ալմա 12.9–11 հատվածը կարդալու ընթացքում նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ կախված մեր սրտերի վիճակից։ Կարող է օգնել իմացությունն այն մասին, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», տես scriptures.churchofJesusChrist.org):

Ահա այն երկու սկզբունքները, որ կարող եք բացահայտել․ 1) եթե չկարծրացնենք մեր սրտերը և ջանասիրաբար ուշք դարձնենք Աստծո խոսքին, կարող ենք իմանալ Աստծո խորհուրդները, և 2) եթե կարծրացնենք մեր սրտերը, Աստծո խոսքը կստանանք քիչ և Աստծո խորհուրդների մասին ոչինչ չենք իմանա։ Կարող եք յուրաքանչյուր ճշմարտություն գրել ձեր օրագրում նկարած սրտերի կողքին։

Ավելի խորությամբ հասկանալու համար, թե ինչ է նշանակում ունենալ կարծր սիրտ, կամ ինչ կարող ենք անել, որպեսզի Տերը փափկացնի մեր սրտերը, կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը։ Ձեր օրագրի համապատասխան սրտի կողքին գրեք, թե ինչ եք սովորում այդ հատվածներից և ձեր կարդացած Ալմա 12.7–11 հատվածից, կամ որոնք են կարևոր արտահայտությունները։

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինում, երբ մարդը կարծր սրտով հարցեր է տալիս։ Ի՞նչ է լինում, երբ խնդրում ենք «ուշադրություն և ջանասիրություն» (Ալմա 12.9) ցուցաբերել Տիրոջ հանդեպ։

  • Մենք ինչո՞ւ ենք երբեմն գայթակղություն զգում կարծրացնելու մեր սրտերը։

  • Ի՞նչ եք կարծում, Տիրոջ հանդեպ մեր սրտի վիճակը ինչո՞ւ կարող է այսպես փոխել մեր կյանքը։

Աստծո փրկագնման ծրագիրը

Քանի որ Զիզրոմի մոտ անկեղծ ցանկություն արթնացավ՝ հասկանալու հարությունը և Դատաստանի օրը, Ալման ուսուցանեց նրան Աստծո փրկագնման ծրագրի մասին։ Նա ուսուցանում էր այս կյանքի մասին, որ այն «մի ժամանակ [է]՝ պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն» և ուսուցանում էր մեր մեղքերն ու մահը հաղթահարելու հարցում Փրկչի կարևոր դերի մասին (տես Ալմա 12.16–18, 24–28, 33)։ Նա մատնանշում էր մեր սրտերը չկարծրացնելու կարևորության մասին։

Մի պահ պատկերացրեք, թե ինչպես կլիներ, եթե կարծրացած սրտով ապրելուց հետո Վերջին դատաստանի օրը Աստծո առաջ կանգնեիք։ Պատկերացրեք նաև, թե ինչպես կլիներ փափկացրած սրտով ապրելուց հետո։

Կարդացեք Ալմա 12.12–15, 33–37 հատվածները և փնտրեք, թե ձեր սիրտն ինչպես կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր ունեցած հարաբերության վրա Վերջին դատաստանի օրը։ Գուցե ցանկանաք ձեր սուրբ գրքերում նշել կաևոր բառերը կամ արտահայտությունները:

Ձեր սիրտը

Ձեր սիրտը գնահատելու համար պատասխանեք հետևյալ հարցերին 1-5 սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է «բոլորվին ճիշտ չէ ինձ համար», իսկ 5-ը նշանակում է «լիովին ճիշտ է ինձ համար»։

  • Ես ցանկանում եմ ունենալ Երկնային Հոր ուղղորդումը իմ կյանքի բոլոր ոլորտներում։

  • Ես պատրաստ եմ հնազանդվել Երկնային Հորը։

  • Ես ընդունում եմ ուղղումը։

  • Ես զգում եմ Փրկչի օգնության կարիքն իմ կյանքում։

  • Ես պատրաստ եմ դառնալ դեպի Փրկիչը և ապաշխարել։

  1. Կատարեք հետևյալ վարժությունը, որը ցույց կտա, թե ինչ սովորեցիք Ալմա 12 գլխի ուսումնասիրությունից․

    Պատկերացրեք, որ ինչ-որ մեկին թվացել է, թե կարծր սիրտ ունի և ցանկացել է, որ Տերն օգնի փափակցնել այն։ Այսօր սովորածն ինչպե՞ս կարող եք օգտագործել նրան օգնելու համար։ Կարող եք կիսվել նաև Փրկչի օրինակով և ձեր անձնական փորձառություններով։