Սեմինարիա
Ալմա 7.14–27․ «Շավիղ, որը տանում է դեպի Աստծո արքայություն»


«Ալմա 7.14–27․ «Շավիղ, որը տանում է դեպի Աստծո արքայություն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 7.14–27», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 7.14–27

«Շավիղ, որը տանում է դեպի Աստծո արքայություն»

Նկար
մարդը քայլում է Աստծո արքայություն տանող շավիղով

Մարգարեները հաճախ հիշատակում են «նեղ և անձուկ արահետ» (2 Նեփի 31.19), «ուխտի արահետ» կամ «շավիղ, որը տանում է դեպի Աստծո արքայություն» (Ալմա 7.19) արտահայտությունները։ Ալման հասկացավ, որ Գեդեոնի ժողովուրդն այս արահետի վրա էր և ուսուցանում էր նրանց՝ ինչպես շարունակել գնալ այս արահետով ու ավելի նմանվել Աստծուն։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ Քրիստոսանման հատկանիշներ ձեռք բերելու ձեր ջանքերում, երբ դուք գնում եք այն արահետով, որը դարձի է բերում դեպի Աստված։

Արահետ, որով պետք է գնալ

Նկար
արահետ խիտ անտառում
  • Որո՞նք են արահետ ունենալու առավելությունները։

Կարող եք դիտել «Ամենօրյա վերականգնում» տեսանյութի 1:40-3:25 հատվածը, որտեղ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրում է, թե ինչ է պատահում այն մարդկանց հետ, որոնք ճամփորդում են առանց ճանապարհի կամ հուսալի ուղենշանների։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Գեդեոնի ժողովրդին Հիսուս Քրիստոսի կյանքի և Քավության մասին մարգարեանալուց հետո Ալման քաջալերման խոսքեր ասաց նրանց։

Կարդացեք Ալմա 7.19–20 հատվածները՝ տեսնելով, թե ինչ էր ասել Ալման Աստծո, Նրա արահետի և Գեդեոնի ժողովրդի մասին։

Հատված 19-ում կարող եք նշել «շավիղը, որը տանում է դեպի Աստծո արքայություն» արտահայտությունը։ Այսօր ավելին կիմանաք այդ շավիղի մասին։

  • Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարող եք ասել, որ դուք այն շավիղի վրա եք, որը տանում է դեպի Աստծո արքայություն։

  1. Հետևյալը կատարեք որպես այս դասի ձեր հանձնարարություն։ Այն լրացրեք դասի ընթացքում, երբ ցուցումներ ստանաք։

    Նկարեք հետևյալ նկարի նման նկար և անվանեք այն «Շավիղ, որը տանում է դեպի Աստծո արքայություն»։

    Նկար
    դեպի Աստծո արքայություն տանող շավիղի գծապատկեր

Դեպի Աստծո արքայություն տանող շավիղը հաճախ անվանում են նեղ ու անձուկ արահետ կամ ուխտի արահետ։ Մենք այդ արահետին ենք, երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին։ Այդ արահետով շարունակաբար գնալը կտանի մեզ դեպի հավերժական կյանք (տես 2 Նեփի 31.19–20

Ուսումնասիրելու ընթացքում խորհեք, թե արդյոք ձեզ տեսնում եք դեպի Աստծո արքայությունը տանող արահետի վրա։ Փնտրեք ուսմունքներ, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ այդ արահետը և այն օրհնությունները, որոնք Տերն առաջարկում է, երբ մենք գնում ենք այդ արահետով։

«Շավիղ, որը տանում է դեպի Աստծո արքայություն»

Ալման նկարագրում էր այն գործողությունները, որոնք կարող ենք կատարել և որոնք վերադարձնում են մեզ դեպի Աստծո ներկայություն։

Կարդացեք Ալմա 7.14–16 հատվածները, այնուհետև, ձեր նկարի արահետի վրա կամ կողքին գրեք այդ գործողությունները։

  • Այդ հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե ինչ է նշանակում լինել դեպի Աստծո արքայություն տանող արահետի վրա։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այդ հատվածներից, այն է, որ երբ մենք ապաշխարում, ուխտեր ենք կապում Աստծո հետ և ստանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի արարողությունները, մենք գնում ենք այն արահետով, որը տանում է դեպի Աստծո արքայություն։

  • Այս գործողություններն ինչպե՞ս են օգնում մեզ պատրաստվել վերադառնալու դեպի Աստծո ներկայություն։

  • Ի՞նչ օրհնություններ կարող ենք ունենալ այս կյանքում, եթե գնանք Աստծո արահետով։

Զարգացրեք քրիստոսանման հատկանիշներ՝ քայլելով Նրա արահետով

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է, որ Աստծո ուխտի արահետով գնալու օրհնություններից մեկն այն է, որ այն «ուղղորդում է մեզ դառնալու Նրա նման» («Ընտրեք ձեզ այս օրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2018թ․, 104)։

Նայեք Փրկչի հետևյալ նկարներին։ Մտածեք, թե ինչ հատկանիշներ եք տեսնում, որոնք Նա ցուցադրում է յուրաքանչյուր նկարում։

Նկար
Քրիստոսը՝ շնության մեջ մեղադրվող կնոջ հետ
Նկար
Քրիստոսը մխիթարում է Մարիամին և Մարթային
Նկար
Քրիստոսը հանդարտեցնում է ծովերը
  • Հիսուս Քրիստոսի ո՞ր հատկանիշներով եք ամենից շատ հիանում։ Ինչո՞ւ։

  • Ի՞նչ եղանակներով եք ցանկանում ավելի նմանվել Փրկչին։ Ի՞նչը կարող է դժվարացնել դա։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ դժվարությունները Տիրոջ օգնությամբ։

  • Ե՞րբ եք զգացել Նրան նման լինելու ամենամեծ ցանկությունը։ Ի՞նչ է տեղի ունեցել ձեր կյանքում, որը ստիպել է ձեզ այդպես զգալ։

Ալման նշում էր Քրիստոսանման հատկանիշներից մի քանիսը, որոնք մենք պետք է ձգտենք ձեռք բերել, երբ դեպի Աստծո արքայություն տանող արահետով ենք քայլում։

Կարդացեք Ալմա 7.22–25 հատվածները և փնտրեք այդ հատվածներում նշված կամ նկարագրված Քրիստոսանման հատկանիշներն ու վարքագծերը։ Կարող եք նշել դրանք ձեր սուրբ գրություններում։ Կարող եք այդ հատկանիշներն ու վարքագծերը նաև թվարկել ձեր նկարի արահետի կողքին կամ անմիջապես դրա վրա։

Աղոթքով ընտրեք Ալմա 7.22–25 հատվածներում նշված որևէ հատկանիշ, որը կարծում եք, որ Երկնային Հայրը կցանկանար, որ զարգացնեիք, այնուհետև կատարեք հետևյալ վարժությունը։ Ձեր գաղափարները գրանցեք ձեր նկարի ներքևում կամ ձեր օրագրի որևէ այլ հատվածում։

  1. Իմացեք ավելին այս հատկանիշի մասին։ Այս վարժությունը կատարելիս կարող են օգնել սուրբ գրությունների հետևյալ նյութերը՝ Սուրբ գրքերի ուղեցույց, Թեմաների ուղեցույց կամ Աստվածաշնչի բառարան։ Գրեք, թե ինչ սովորեցիք։

  2. Թվարկեք ձեր ընտրած հատկանիշի զարգացման դժվարությունները, և ձեր կարծիքով, Աստված ինչու է թույլ տալիս, որ ունենաք այդ դժվարությունները։

  3. Թվարկեք երկու-երեք տարբեր եղանակներ, որոնցով ձեր կյանքն ավելի լավը կլիներ այդ հատկանիշը ձեռք բերելուց հետո։

  4. Առանձնացրեք Փրկչի կյանքից մի քանի օրինակ, որոնցում Նա, որպես օրինակ, ցուցադրում է այդ հատկանիշը։ Որպես այլընտրանք նշեք մի օրինակ ձեզ ծանոթ որևէ մեկի կյանքից, որում նա որպես օրինակ դրսևորում է այդ Քրիստոսանման հատկանիշը։

  5. Առանձնացրեք մեկ կամ մի քանի գործողություն, որոնք կարող եք կատարել, և որոնք կհրավիրեն Աստծո օգնությունը, երբ ձգտեք զարգացնել այդ հատկանիշը։ Մշակեք ծրագիր, թե ինչպես եք իրականացնելու այդ գործողությունը ձեր կյանքում։ Այդ գործողությունը կատարելու եղանակներից մեկն է՝ ձեր ամենօրյա աղոթքներում Երկնային Հոր հետ խոսեք ձեր առաջընթացի մասին և խնդրեք Նրան օգնել այնտեղ, որտեղ դուք ձախողվում եք։