Սեմինարիա
Ալմա 7.1–13․ Որպեսզի նա կարողանա սատարել իր ժողովրդին


«Ալմա 7.1–13․ Որպեսզի նա կարողանա սատարել իր ժողովրդին», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 7.1–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 7.1–13

Որպեսզի նա կարողանա սատարել իր ժողովրդին

Նկար
Փրկիչը սատարում է

Աստծո գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39)։ Սա իրագործելու համար Նա Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին ուղարկեց տառապանքներ կրելու մեր մեղքերի համար և հաղթելու մահին՝ Իր Հարության միջոցով։ Փրկիչը պատրաստակամորեն կրեց բոլոր տառապանքները մեզ համար, «որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12)։ Այս դասը կօգնի ձեզ ապավինել ձեր Փրկչին և ավելի մեծ սեր զգալ Նրա հանդեպ։

Ամենակարևոր բաները

Կազմեք համաշխարհային պատմության, ձեր պատկերացմամբ, ամենակարևոր իրադարձություններից մի քանիսի ցուցակը և դրանք գնահատեք ամենակարևորից ոչ կարևոր հերթականությամբ։

  • Ի՞նչի շնորհիվ է իրադարձությունը նշանակալից կամ կարևոր։

  • Դրանց գնահատումն ըստ կարևորության ինչո՞ւ կարող է ինչ-որ չափով դժվար լինել։

Երբ Ալման Գեդեոնի երկրում խոսում էր մարդկանց հետ, նա մարգարեացավ, որ «կան շատ բաներ, որ պետք է գան. … կա մի բան, որն ավելի մեծ կարևորության է», քան մնացած բոլորը (Ալմա 7.7

Կարդացեք Ալմա 7.7 հատվածը և փնտրեք այդ ամենակարևոր իրադարձությունը։ Կարող եք նշել այն, ինչ գտաք:

  • Ըստ ձեզ՝ Փրկչի գալուստը ինչո՞ւ է համարվում բոլոր ժամանակների ամենանշանակալի իրադարձությունը։

Երբ Ալման ավարտեց իր զրույցը Զարահեմլայի ժողովրդի հետ և երկրի այդ մասում կարգի բերեց Եկեղեցին (տես Ալմա 6), նա ուղևորվեց դեպի Գեդեոնի երկիր։ Ալմա 7 գլխում ներառված են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին Ալմայի կարևոր ուսմունքները՝ ուղղված Գեդեոնի ժողովրդին։ Նախքան ուսումնասիրությունը սկսելը՝ մի պահ մտածեք, թե Հիսուս Քրիստոսի Քավությունն ինչով է առնչվում ձեր կյանքին։ Ի՞նչ հանգամանքների եք բախվում ներկայումս, երբ ձեզ անհրաժեշտ է Երկնային Հոր և Փրկչի տրամադրած օգնությունը։

Այսօր ուսումնասիրելու ընթացքում փնտրեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Նա ինչ է արել ձեզ համար, և Նա ինչպես կարող է օգնել ձեզ։

Ալման ուսուցանում է Փրկչի Քավության մասին

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատճենեք հետևյալ աղյուսակը։

Փրկիչն ի՞նչ տառապանք է կրել ինձ համար

Ինչո՞ւ է Փրկիչը տառապել ինձ համար

Ալմա 7.11–13 հատվածները վարդապետության սերտման հատվածներ են։ Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք որևէ հարցի կամ իրավիճակի համար կիրառել այս հատվածում ուսուցանված վարդապետությունը:

Կարդացեք Ալմա 7.11–13 և փնտրեք Ալմայի ուսմունքներն այն մասին, թե ինչ տառապանք կրեց կամ վերցրեց Իր ուսերին Հիսուս Քրիստոսը ձեզ համար Իր Քավության ժամանակ։ Սա գրանցեք ձեր աղյուսակի առաջին սյունակում։ Օգտակար կլինի իմանալ, որ թուլություններ բառը վերաբերում է մահկանացու կյանքում մեր ունեցած թույլ կողմերին ու անկարողություններին։

Կարդացեք 2 Նեփի 9.21, Մոսիա 3.5–8 և Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 հատվածները։ Այս հատվածները ներառում են այլ մանրամասներ Փրկչի տառապանքի մասին։ Ձեր աղյուսակի առաջին սյունակում ավելացրեք ցանկացած բառ կամ արտահայտություն, որը կարևոր եք համարում։ Կարող եք այդ հատվածներից խաչաձև հղում ավելացնել Ալմա 7.11–13 հատվածին։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք Փրկչի տառապանքի մասին։

    • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե ինչ տառապանք կրեց Փրկիչը և ինչ վերցրեց Իր ուսերին՝ որպես Իր քավող զոհաբերության մաս։

Հիսուս Քրիստոսն ինչու է կրել այդ տառապանքները

Կրկին կարդացեք Ալմա 7.11–13 հատվածները՝ այս անգամ փնտրելով, թե ինչու է Փրկիչը տառապել ձեզ համար։ Կարդալու ընթացքում ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք սկսվում են «քանզի նա» կամ «քանզի նրա»։ Ձեր աղյուսակի երկրորդ սյունակում գրեք այն, ինչ գտնում եք։ Օգտակար կլինի իմանալ, որ սատարել բառը նշանակում է սփոփել և օգնել։

  • Ի՞նչ սովորեցիք․ Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է կրել այս տառապանքները ձեզ համար։

  • Ճշմարտությունն արտահայտող մեկ նախադասությամբ ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ ուսումնասիրեցիք Ալմա 7.11–13 հատվածներում։

Ալմա 7.11–13 հատվածից գուցե առանձնացրել եք այսպիսի ճշմարտություն․ Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի փրկի ինձ մեղքից ու մահից և օգնի ինձ մահկանացու կյանքի դժվարություններում։

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը նշել է, թե մահկանացու կյանքի ինչ դժվարությունների դեպքում Փրկիչը կարող է օգնել մեզ։ Կարդացեք հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ» տեսանյութի 3:13-4:01 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org։

Մեր Փրկիչը տոկաց և տառապեց բոլոր մահկանացու ցավերից «մարմնավորապէս», և այսպիսով Նա «ըստ մարմնի» գիտեր, թե ինչպես սատարել [որը նշանակում է սփոփել և օգնել] իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների։ Ուստի Նա գիտի մեր դժվարությունները, մեր վշտերը, մեր գայթակղությունները և մեր տառապանքները, քանի որ Նա հոժարակամ տարավ այդ բոլորը՝ որպես Իր Քավության կարևոր մաս: Եվ սրա շնորհիվ Փրկչի Քավությունը արտոնում է Նրան սատարել մեզ՝ ուժ տալով տանելու այդ ամենը: (Դալլին Հ. Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015թ․, 61–62)

  • Այս հայտարարությունն ի՞նչ օգնեց ձեզ հասկանալ կամ զգալ Փրկչի մասին:

Կապել սա ձեր կյանքի հետ

Մի պահ մտածեք, թե Փրկիչը հանուն ինչի է տառապել անձամբ ձեզ համար։ Օրինակ՝ ի՞նչ որոշակի չարչարանքներ, փորձություններ, թուլություններ և տառապանքներ ունեք կամ ունեցել եք նախկինում։ Կարող եք ձեր մտքերը գրել ձեր աղյուսակի ներքևում։

Այնուհետև, աղոթքով մտածեք, թե Փրկիչն ինչպես է զորացնում կամ կարող է զորացրել ձեզ այդ դժվարություններից յուրաքանչյուրում։ Ձեր մտքերը և զգացողությունները գրելիս խնդրեք Երկնային Հորը ոգեշնչել ձեզ։

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

    • Ե՞րբ եք զգացել այն զորությունը, որը Հիսուս Քրիստոսը տրամադրում է իր Քավությամբ։

    • Այսօր ուսումնասիրելիս ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի մասին, որը ցանկանում եք հիշել: