Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 10. Կիրառել վարդապետության սերտման հատվածները


«Վարդապետության սերտման կրկնություն 10. Կիրառել վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 10

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

Նկար
երիտասարդներն ուսումնասիրում են համակարգչով

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ձեր կյանքում կիրառելու այս տարի սովորած վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը։

Կրկնեք վարդապետության սերտման հատվածները

Օգտագործելով հետևյալ աղյուսակը՝ վերանայեք Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հղումները և հիմնական արտահայտությունները։ Հետո ընտրեք ձեզ համար կարևոր մեկ հղում և կարդացեք ամբողջական հատվածը։

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրության հղումը

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրության հղումը

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրության հղումը

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածն եք համարում ձեզ համար ամենակարևորը Ինչո՞ւ։ (Կարող եք ձեր ընտրած հատվածով կիսվել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ:)

Ավետարանի ճշմարտությունները կապեք ձեր կյանքի ու հանգամանքների հետ

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ձեր սովորածը անձնավորելու և կիրառելու եղանակներից մեկն այն է, որ փորձեք կապեր ստեղծել ձեր սեփական կյանքի ու հանգամանքների հետ։ Օրինակ՝ գուցե ձեզ որևէ որոշակի հարց կամ դժվարություն է անհանգստացնում։ Սուրբ գրությունները կարդալու ընթացքում պատասխանը փնտրելը ձեր ուսումնասիրության կարևորությունը մեծացնելու արդյունավետ միջոց է։

Վարժություն Ա

Նկար
պատկերակ, գրառում
  1. Մտածեք աշխարհում այսօր գոյություն ունեցող որևէ ընդհանուր ընթացիկ մարտահրավերի կամ խնդրի մասին, որը մտահոգիչ եք համարում։ Համառոտ նկարագրեք մարտահրավերը, ապա պատասխանեք հետևյալ հարցերին․

    • Կա՞ն վարդապետության սերտման հատվածներ, որոնք ձեր կարծիքով լուծում են խնդիրը։ Ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե շատ մարդիկ կիրառեին ձեր ընտրած հատվածի ճշմարտությունները։ Կիսվեք մեկ-երկու առանձին օրինակով։

    • Օգտագործելով ձեր ընտրած հատվածի վարդապետությունը՝ ի՞նչ կասեիք որևէ մարդու, ով այս մարտահրավերին է բախվել։

Վարժություն Բ

Մտածեք ձեր ներկայիս հանգամանքների մասին, այդ թվում՝ անձնական հարցերի, դժվարությունների կամ վարքագծերի, որոնց համար հնարավոր է՝ օգնություն եք փնտրում։ Վերանայեք վարդապետության սերտման հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ այդ հարցերում, դժվարություններում կամ վարքագծերում։ Ընտրեք առնվազն մեկ հատված, որը կարող է օգնել ձեզ մի հարցում, որը հենց հիմա անհանգստացնում է ձեզ։

  1. Գրեք, թե որ հատվածն եք ընտրել, ապա պատասխանեք հետևյալ հարցերին՝ առանց խիստ անձնական որևէ բանով կիսվելու․

    • Ձեր ընտրած հատվածի վարդապետության կիրառումն ինչպե՞ս կարող է օրհնություն լինել ձեր կյանքի և ձեր հանգամանքների համար։

    • Այդ հատվածի ճշմարտությունների կիրառումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի մոտ լինել Հիսուս Քրիստոսին և ավելի նմանվել Նրան։

    • Որո՞նք են այն մեկ-երկու քայլերը, որոնք կարող եք կատարել, որպեսզի սկսեք կիրառել այդ ճշմարտությունները ձեր կյանքում։