Սեմինարիա
Ալմա 2–3․ Ո՞ւմ ենք ընտրում հնազանդվելու համար


«Ալմա 2–3․ Ո՞ւմ ենք ընտրում հնազանդվելու համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 2–3», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 2-3

Ո՞ւմ ենք ընտրում հնազանդվելու համար

Նկար
սուրբ գրությունների շուրջ խորհրդածող երիտասարդներ

Սուրբ գրություններում մարգարեները շարունակ նախազգուշացրել են մեզ, որ բախվելու ենք մեր արարքների հետևանքներին՝ կախված նրանից, թե ում ենք ընտրում հետևելու համար։ Օրինակ՝ նեփիացիների և ամղիկիացիների միջև բախումից հետո Մորմոն մարգարեն ուսուցանում էր, որ նրանք, ովքեր մահացան, «հնձելու են հավերժական երջանկություն կամ հավերժական թշվառություն՝ համաձայն այն ոգու, որին նրանք կամեցել էին հնազանդվել, լինի դա լավ ոգի, թե վատ» (Ալմա 3.26)։ Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ հետևանքներ ունի այս կյանքում ինչ-որ մեկին հետևելու ընտրությունը։

Ո՞րն է պատմության բարոյախրատական իմաստը

  • Կարո՞ղ եք մի պատմություն կամ առակ հիշել, որը կյանքի դաս է սովորեցնում։

Դասական առակ է «Տղան, որը գոչում էր՝ «գայլ»» առակը, որը վերագրվում է Եզոպոս անունով մի հին հույն առակասացի։ Պատմությունը մի երիտասարդ հովիվ տղայի մասին է, որը երկու անգամ խաբեց իր հարևաններին՝ հավատացնելով, թե գյուղի ոչխարի հոտի վրա գայլ է հարձակվել։ Տղային մեծ հաճույք էր պատճառում, երբ գյուղացիներից ոմանք շտապում էին օգնության, բայց հասկանում էին, որ ոչ մի գայլ էլ չկա։ Ի վերջո, գայլն իսկապես հարձակվեց հոտի վրա։ Բայց երբ տղան երրորդ անգամ օգնություն կանչեց, ոչ ոք չեկավ նրան օգնելու։

  • Ի՞նչ խրատ կամ դաս կարող ենք սովորել այս պատմությունից:

Ինչպես պատմությունները կամ առակներն են հաճախ խրատներ պարունակում, սուրբ գրությունները նույնպես ուսուցանում են դասեր և պատկերում են սկզբունքներ։ Սուրբ գրությունների ուսումնասիրման օգտակար հմտություն է այն, որ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս նկատեք, երբ Մորմոնը հստակորեն նշում է, թե որն է հիշատակարանում որոշակի պատմություններ ներառելու իր նպատակը։ Նա հաճախ օգտագործում է արտահայտություններ, ինչպիսիք են «Եվ այսպիսով, մենք կարող ենք հստակորեն տարբերել», «Եվ այսպես, մենք տեսնում ենք», «ճշմարիտ, ճշմարիտ» կամ «ահա», որպեսզի իմանանք, որ նա մեզ սկզբունքներ ու դասեր է տալիս (տես Ալմա 24.30, 30.60, 48.17, 62.41, Հելաման 3.27–28)։ Մորմոնի ընդգծած դասերի ու ճշմարտությունների բացահայտումը կարող է օգնել ձեզ անձնական համապատասխանություն գտնել։ Այն կարող է մեծացնել նաև սուրբ գրությունների ուսումնասիրման արդյունավետությունը։

Կարդացեք Ալմա 3.26–27 հատվածները և փնտրեք մի ճշմարտություն, որը Մորմոնը ցանկանում էր, որ սովորենք Ալմա 2–3 գլուխների պատմությունից։ Կարող եք նշել այն, ինչ գտաք:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

Ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ այս հատվածը, եթե նկատեք, որ «ամեն մարդ ստանում է վարձք նրանից, ում նա կամեցել է հնազանդվել» արտահայտությունն առաջարկում է մեզ պատկերացնել, որ մենք աշխատողներ ենք, և մեր ընտրությունները որոշում են, թե ով է մեր գործատուն՝ Երկնային Հայրը, թե՞ սատանան (տես Ալմա 3.27)։ Այս համատեքստում կամենալ բառը նշանակում է հակվել կամ թեքվել մեկ կամ մյուս կողմը։ Հետևաբար, նրանք, ովքեր թեքվում կամ հակվում են սատանայի կողմը, շուտով նկատում են, որ նրա աշխատողն են դարձել և «հավերժական թշվառություն» են ստանում (Ալմա 3.26)։ Ի վերջո, մեր կյանքի ընտրությունները բացահայտելու են, թե մենք ում ենք ընտրել՝ որպես մեր հավերժական գործատու։

Ալմա 3.26–27 հատվածի հնարավոր ճշմարտություններից մեկն այն է, որ մեր հավերժական երջանկությունը կամ թշվառությունը որոշվում է նրանով, թե ում ենք մենք նախընտրում հնազանդվել այս կյանքում։

Մտածեք ձեր կյանքի և այն մասին, թե ում եք ընտրում հնազանդվել։ Ձգտում եք Հիսուս Քրիստոսի՞ն հետևել։ Թե՞ մեկ ուրիշին եք հետևում։ Այսօր ձեր ուսումնասիրությունը շարունակելիս խորհեք այս հարցերի շուրջ։

Ամղիկին ձգտում է թագավոր լինել

Դատավորների կառավարման վաղ տարիներին Ալմայի և նրա ժողովրդի հավատքն ու երջանկությունը դժվար փորձության ենթարկվեց։

Կարդացեք Ալմա 2.1–12 հատվածները և փնտրեք, թե ինչ փորձության ենթարկվեցին նեփիացիները։

  • Ի՞նչ էր նախատեսում անել Ամղիկին, եթե թագավոր դառնար: (տես հատված 4:)

  • Ինչպե՞ս արձագանքեցին նեփիացիները։

  • Նեփիացիներն ինչպե՞ս ցույց տվեցին Փրկչին հետևելու իրենց ցանկությունը։

Ընտրություններ և հետևանքներ

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը:

Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Կարդացեք ստորև ներկայացվող հատվածները և համապատասխան սյունակում թվարկեք, թե ինչ «վարձք» է գալիս Աստծուն կամ դևին հետևելուց։

«Վարձք նրանից, ում նա կամեցել է հնազանդվել» (Ալմա 3.27)

Հետևել Աստծուն

Հետևել դևին կամ նրա սպասավորներին

Ալմա 2.16–18, 26–31 (Ալման և նեփիացիները)

Ալմա 3.4, 13–14, 18–19 (Ամղիկիացիները)

  • Ի՞նչ նկատեցիք այս երկու պատմություններում։

Նշում․ Անեծքը, որ զգացին և՛ ամղիկիացիները, և՛ լամանացիները, Աստծուց բաժանումն էր՝ նրանց ապստամբության և անհնազանդության պատճառով (տես 2 Նեփի 5.20–21)։ Այդ ժամանակ լամանացիներին և նեփիացիներին տարբերակող նշանն այն էր, որ «լամանացիների մաշկը մուգ էր» (Ալմա 3.6)։ Կարևոր է հիշել, որ այս նշանի բնույթն ու տեսքը լիովին հասկացված չեն։ Մորմոնի Գրքի մարգարեները և ժամանակակից մարգարեները ուսուցանել են, որ մաշկի գույնի համար մարդկանց անարգելը կամ արհամարհելը սխալ է (տես Հակոբ 3.9

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և այն, ինչ կգտնեք, ավելացրեք ձեր աղյուսակում։

2 Նեփի 2.27

Ալմա 30.60

Մատթեոս 11.28-30

Անձնական կիրառումը

  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ի՞նչ եք նկատել կամ զգացել կյանքում, որը ձեզ ցույց է տվել Ալմա 3.26–27 հատվածներում պատկերված սկզբունքի ճշմարտացիությունը։

Մտածեք ձեր ներկայիս ընտրությունների մասին, որոնք օգնում են ձեզ հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Որքանո՞վ են դրանք դեպի հավերժական երջանկություն տանում։ Ի՞նչ ընտրություններ եք կատարում, որոնք կարող են հեռացնել ձեզ Փրկչից։ Որոշեք, թե ինչ է անհրաժեշտ անել՝ փոխվելու համար։ Մտածեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես կարող են օրհնել և զորացնել ձեզ, երբ ձգտում եք ճիշտ ընտրություններ կատարել, որոնք ձեզ կվերադարձնեն Նրանց մոտ։