Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 9. Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները


«Վարդապետության սերտման կրկնություն 9. Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 9», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 9

Ինչպես հասկանալ և բացատրել ճշմարտությունները

Նկար
երիտասարդ աղջիկը ավետարանի ճշմարտությունները բացատրում է ուրիշներին

Վարդապետության սերտման հատվածները պարունակում են կարևոր ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը և բացատրել այն ուրիշներին:

Բացատրեք սուրբ գրությունների ճշմարտությունները

  • Սուրբ գրությունները հասկանալու և բացատրելու ձեր ունակությունը ի՞նչ հանգամանքներում կարող է փոխել կամ փոխել է ինչ-որ մեկի կյանքը:

Յոթանասունից երեց Առնուլֆո Վալենզուելան կիսվել է մի փորձառությամբ, երբ նա կարողացել է օրհնել ուրիշներին՝ հստակ ուսուցանելով սուրբ գրությունները: Դիտեք «Խորությամբ դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը» տեսանյութի 6:34-7:31 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org,կամ կարդացեք ստորև ներկայացվող խոսքերը:

Երիտասարդ տարիքում միսիա ծառայելիս ես նկատեցի, որ երբ սուրբ գրությունների միջոցով ուսուցանում էինք, շատերի կյանքն էր փոխվում: Ես իմացա դրանց մեջ եղած զորության և այն մասին, թե դրանք ինչպես կարող են փոխել մեր կյանքը: Ամեն մեկը, ում մենք ուսուցանում էինք վերականգնված ավետարանը, եզակի անհատ էր՝ տարբեր կարիքներով: Սուրբ գրությունները՝ սուրբ մարգարեների կողմից գրված մարգարեությունները, այդ մարդկանց բերեցին դեպի Տիրոջ հավատը, հանգեցրին ապաշխարության և փոխեցին նրանց սրտերը:

Սուրբ գրությունները ուրախությամբ լցրեցին այդ մարդկանց սրտերը, երբ նրանք ստացան ոգեշնչում, ուղղորդում, մխիթարություն, ուժ և իրենց կարիքների պատասխանները: Նրանցից շատերը որոշեցին փոփոխություններ կատարել իրենց կյանքում և սկսեցին պահել Աստծո պատվիրանները: (Առնուլֆո Վալենզուելա, «Խորությամբ դարձի գանք դեպի Հիսուս Քրիստոսը», Լիահոնա, նոյեմբեր 2021թ., 60)

  • Ըստ ձեզ՝ սուրբ գրություններն ինչո՞ւ այդքան մեծ ազդեցություն ունեցան այն մարդկանց վրա, ում ուսուցանում էր երեց Վալենզուելան:

  • Ե՞րբ է օրհնվել ձեր կյանքը, երբ ինչ-որ մեկը ձեզ բացատրել է սուրբ գրությունները:

  • Ե՞րբ եք դուք կարողացել օրհնել ուրիշներին՝ բացատրելով նրանց սուրբ գրությունները:

Խորհեք, թե ինչպես կարող եքզարգացնել սուրբ գրությունները հասկանալու և բացատրելու ձեր կարողությունները: Մտածեք, թե դա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին, ով հաճախ էր օգտագործում սուրբ գրությունները ուրիշներին ուսուցանելու համար (տես Ղուկաս 24.27, Հովհաննես 10.34–36):

Մորմոնի Գրքի վարդապետության սերտումը

Մորմոնի Գրքի վարդապետության սերտման առաջին 12 հատվածները թվարկված են ստորև: Կարող եք նշել այդ հատվածները և դրանց հիմնական արտահայտությունը, եթե մինչև հիմա չեք նշել:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Մտածեք, թե հետևյալ քայլերն ինչպես կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ու բացատրել սուրբ գրությունների ճշմարտությունները:

  • Քայլ 1. Հասկացեք սուրբ գրության բովանդակությունը և որոշեք, թե ինչպես եք բացատրելու այն սեփական բառերով: Բովանդակությունը կարող է ներառել այն, թե որտեղ են իրադարձությունները տեղի ունենում, ով ում հետ է խոսում և ինչու: Գլխի վերնագրի և մի քանի հարակից հատվածների ընթերցումը կարող է օգնել դա անելիս:

  • Քայլ 2. Հասկացեք սուրբ գրությունների ճշմարտություններն այն չափով, որ կարողանաք բացատրել դրանք: Ձեզ կօգնեն հարցերը, որոնք կարող եք տալ ինքներդ ձեզ, օրինակ՝ Հեղինակն ի՞նչ հիմնական ուղերձներ է փորձում փոխանցել: Հատվածն ի՞նչ է ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող եմ ճշմարտությունները շարադրել պարզ եղանակով: Ի՞նչ իրավիճակներում կարող է մարդն օգուտ ստանալ այդ ուղերձը հասկանալուց:

  • Քայլ 3. Մտածեք, թե ձեր բացահայտած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել այն մարդուն, որին բացատրում եք դրանք: Մտածեք նրա կյանքի հանգամանքների և նրա խնդիրների մասին: Կապեր ստեղծեք ճշմարտությունների և այդ հանգամանքների ու խնդիրների միջև:

Կիրառեք

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

    Վերևի աղյուսակից ընտրեք վարդապետության սերտման մեկ կամ երկու հատված, որոնք ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ, կամ որոնք, կարծում եք, օրհնություն կլինեն ձեզ կամ ձեզ ծանոթ մեկի համար: Օգտագործեք հենց նոր սովորած քայլերը, որպեսզի շարադրեք, թե ինչպես եք բացատրելու դրանք մեկ ուրիշին:

    Երբ ավարտեք, պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այս քայլերի օգտագործումն ինչպե՞ս օգնեց ձեզ ավելի խորությամբ հասկանալ սուրբ գրությունները։ Այդ քայլերն ինչպե՞ս օգնեցին ձեզ պատրաստվել և հատվածը բացատրել ուրիշներին:

    • Ձեր հասկացած և բացատրած ճշմարտությունները ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ձեր անձնական հանգամանքներում:

    • Սուրբ գրություններն ավելի հետևողականորեն հասկանալու և բացատրելու այդ քայլերի օգտագործումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին: