Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 4. Ենովս–Մոսիա 17


«Գնահատեք ձեր գիտելիքները 4. Ենովս–Մոսիա 17» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 4», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 4

ԵնովսՄոսիա 17

Նկար
երիտասարդները միասին ուսումնասիրում և խոսում են սուրբ գրությունների միասին

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, նաև, թե ինչ աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ մինչ այժմ կատարած ուսումնասիրության ընթացքում:

«Գնահատեք … և շարունակեք ճիգ թափել»

Կարևոր է պարբերաբար ժամանակ հատկացնել մեր առաջադիմության մասին մտածելու և այն գնահատելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է.

Իմ կոչն է մեզ բոլորիս՝ գնահատել մեր կյանքը, ապաշխարել և շարունակել ճիգ թափել: … Երբ մենք փոխվենք, մենք կտեսնենք, որ Աստված իսկապես ավելի շատ հոգ է տանում այն մասին, թե ով ենք մենք և ով ենք մենք դառնում, քան այն մասին, թե ով էինք մենք մի ժամանակ: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015թ., 58):

Դասի ժամանակ կարող եք օգտագործել նմանատիպ հարցեր.

  • Ըստ ձեզ՝ ի՞նչպես եք աճում կամ փոխվում Մորմոնի Գրքից ձեր սովորածի շնորհիվ:

  • Որքանո՞վ եք հասել ձեր սահմանած նպատակներին:

  • Ինչի՞ վրա կցանկանայիք շարունակել աշխատել, կամ արդյո՞ք օգտակար կլինի մեկ այլ ոլորտի վրա կենտրոնանալը:

Ստորև ներկայացվող վարժությունները կարող են օգնել ձեզ չափել ձեր հասկացողությունը, ձեր գիտելիքը և ձեր առաջընթացը, որին փորձում եք հասնել: Սուրբ Հոգուն հրավիրեք օգնելու ձեզ ընկալել ձեր ջանքերը և զգալ Երկնային Հոր սերը:

Բացատրեք մարգարեների դերը

Երբ Մոսիա 11–17 հատվածում ուսումնասիրում էիք մարգարե Աբինադիի պատմությունը, գուցե հասկացել եք, որ Ալման հավատում էր, որ նա մարգարե է և հետևում էր նրա ուսմունքներին, մինչդեռ Նոյ թագավորը և մյուս քահանաները բացահայտ մերժում էին նրան: Մեր օրերում կարող եք նկատել, որ որոշ մարդիկ ընդունում են մարգարեներին, մինչդեռ մյուսները մերժում են նրանց:

Ստորև ներկայացվող աղբյուրների կամ ձեր գտած այլ աղբյուրների օգնությամբ մի կարճ պատասխան պատրաստեք, որով ինչ-որ մեկին կօգնեք հասկանալ, թե ով է մարգարեն, և ինչու են մարգարեներն անհրաժեշտ այսօր: Ձեր պատասխանն ավելի համոզիչ դարձնելու համար մեկ կամ մի քանի սուրբ գրություն ներառեք:

Պատասխանը պարզապես գրելու փոխարեն կարող եք սոցիալական ցանցերի համար նախատեսված գրառում կամ կարճ տեսանյութ պատրաստել կամ մտածել, թե ձեր իմացած ինչ այլ եղանակով կարող եք կիսվել:

Սուրբգրային նյութեր, որոնք կարող են օգտակար լինել.

Հարցեր, որոնք կարող եք նկատի ունենալ ձեր պատասխանը շարադրելիս.

  • Ո՞վ է մարգարեն, և ի՞նչ են անում մարգարեները:

  • Ի՞նչ հարցեր կամ թյուրըմբռնումներ կարող են ունենալ մարդիկ մարգարեների մասին:

  • Ուրիշ ի՞նչով կարող եք կիսվել, որը կօգնի ուրիշներին հասկանալ, թե Աստված ինչու է այսօր կանչում մարգարեներին:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Գրանցեք ձեր պատասխանը կամ ձեր պատրաստածի նկարագրությունը:

Օգնել հավաքել Իսրայելը և ծառայել ուրիշներին

Ճշմարտություններից մեկը, որն Աստված բացահայտել է Իր մարգարեների միջոցով, այն է, որ Իր գործն ու փառքը պետք է օգնեն Իր զավակներին հասնել հավերժական կյանքին (տես Մովսես 1.39): Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը նշում էր, որ ճանապարհներից մեկը, որով կարող ենք օգնել Աստծուն կատարել Իր գործը, ուրիշներին ծառայելն է (տես Մոսիա 2.17): Բոլորովին վերջերս Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոննի Հ․ Քորդոնն ուսուցանել է.

Մեր հավերժական նպատակն է գալ Քրիստոսի մոտ և եռանդուն կերպով միանալ Նրան Իր մեծ գործում: Դա նույնքան պարզ է, որքան անել այն, ինչ ուսուցանել է նախագահ [Ռասսել Մ. Նելսոնը]. «Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ բան ենք անում, որն օգնում է ինչ-որ մեկին … կապել և պահել իր ուխտերը Աստծո հետ, մենք օգնում ենք հավաքել Իսրայելը»: Եվ երբ Նրա հետ միասին կատարում ենք Իր աշխատանքը, մենք ավելի լավ ենք ճանաչում և ավելի շատ ենք սիրում Նրան: (Բոննի Գ․ Քորդոն, «Եկեք Քրիստոսի մոտ և մենակ մի եկեք», Լիահոնա, նոյեմբեր 2021, 11)

Մտածեք նախորդ դասերի ընթացքում ձեր սահմանած այն նպատակների կամ ծրագրերի մասին, որոնք օգնում են ձեզ մասնակցել Աստծո գործին.

  • Օգնել Տիրոջը հավաքել Իսրայելը (տես Հակոբ 5.71–72, 75)

  • Ծառայել ուրիշներին Քրիստոսանման ուղիներով (տես Մոսիա 2.17)

  • Աշխատել ավետարանի հետ կապված մեկ այլ նպատակի վրա, որի ուղղությամբ աշխատում եք կամ ցանկանում եք սկսել աշխատել

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ առաջընթաց եք ունեցել (կամ ինչո՞ւ եք ցանկանում) առաջընթաց ունենալ այդ բնագավառում: Ի՞նչ եք արել (կամ կարող եք անել)՝ այդ առաջընթացն ունենալու համար:

    • Ի՞նչ խոչընդոտներ կամ դժվարություններ եք ունեցել (կամ ակնկալում եք, որ կունենաք): Ինչպե՞ս եք փորձել (կամ կարող եք փորձել) հաղթահարել դրանք:

    • Ինչպե՞ս եք զգացել Երկնային Հոր սերը՝ այս նպատակի ուղղությամբ աշխատելիս: Ինչո՞ւ եք կարծում, որ ձեր ջանքերը կգոհացնեն Նրան:

Զգացեք երջանկություն և ուրախություն Հիսուս Քրիստոսի միջոցով

Մորմոնի Գիրքն ուսումնասիրելիս դուք շատ մարդկանց պատմություններ եք կարդացել, որոնք ուրախություն և երջանկություն են գտել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի միջոցով: Ժամանակ տրամադրեք՝ վերհիշելու հետևյալ օրինակներից մի քանիսը: Դրանք ներառում են հետևյալը.

  • Լեքին և նրանք, ովքեր կենաց ծառի մոտ էին եկել (տես 1 Նեփի 8.10–12, 30)

  • Ենովս (տես Ենովս 1.1–8)

  • Բենիամին թագավորի ժողովուրդը, որը ցնծում էր՝ իմանալով Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին (տես Մոսիա 2.41, 4.3, 5.1–5)

Մտածեք, թե ինչպես կնկարագրեիք կամ կպատկերեիք Հիսուս Քրիստոսի ավետարանի միջոցով ձեր զգացած երջանկությունը:

Ձեր օրագրի որևէ դատարկ էջի կենտրոնում կամ առանձին թղթի վրա գրեք Ուրախություն և երջանկություն Հիսուս Քրիստոսի միջոցով բառերը: Բառերի շուրջը մի շրջան գծեք: Այժմ սկսեք այդ բառերին վերաբերող գաղափարներ ավելացնել: Սկսելու համար կարող եք մտածել, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին:

  • Արդյո՞ք զգում եք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը նպաստում է, որ ուրախություն լինի ձեր կյանքում: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչ սովորեցիք Մորմոնի Գրքից, որն օգնեց ձեզ ավելի երջանիկ լինել:

  • Արդյո՞ք զգում եք, որ սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ ձեր կապը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ավելի է լավացել: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Գաղափարներ մտածելիս գրեք դրանք ձեր թղթի վրա և շրջանի մեջ վերցրեք: Կապակցեք դրանք մեկը մյուսին կամ շրջանում գրված արտահայտությանը: Երբ ավելի շատ մտքեր ու գաղափարներ ավելացնեք, ձեր գաղափարների գծապատկերը կսկսի մոտավորապես այպիսի տեսք ունենալ.

Նկար
դատարկ գաղափարների գծապատկեր

Ձեր գաղափարների գծապատկերն ավարտելուց հետո պահեք այնպիսի տեղում, որտեղ կտեսնեք այն հաջորդ շաբաթվա ընթացքում: Կարող եք աղոթել Երկնային Հորը, որպեսզի օգնի ձեզ գտնել ու ճանաչել ավելի մեծ ուրախություն և ավելի մեծ երջանկություն Հիսուս Քրիստոսում և Նրա ավետարանում: