Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 7. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները


«Վարդապետության սերտման կրկնություն 7. Կիրառեք վարդապետության սերտման հատվածները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 7», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 7

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

Նկար
երիտասարդները խորհրդածում են

Վարդապետության սերտման և հատկապես այս դասի նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես պետք է կիրառել վարդապետության սերտման հատվածներում ուսուցանված վարդապետությունը:

Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը կարող են կյանքեր փոխել

Կիրառել սուրբ գրությունները մեր կյանքում նշանակում է գործել՝ հիմնվելով այն բանի վրա, ինչ դրանք ուսուցանում են:

Որպեսզի տեսնեք, օրինակ, թե ինչպես են երիտասարդ աղջիկը և նրա հայրը կիրառում Մոսիա 3.19 հատվածում ուսուցանվող ճշմարտությունները, դիտեք «Նա մեզ ուսուցանում է հանել բնական մարդուն» տեսանյութի (10:51) 0:00-5:15 հատվածը: Այս տեսանյութը կարելի է գտնել այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Ձեր օրագրի էջի մեջտեղով մի գիծ քաշեք: Մի կողմի վերևում գրեք «Առաջ», իսկ մյուս կողմի վերևում՝ «Հետո»: Մտածեք ձեզ ծանոթ մարդկանց կամ սուրբ գրություններում հիշատակվող մարդկանց օրինակներ, որոնց կյանքը բարելավվել է սուրբ գրություններում ներառված՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները սովորելու և կիրառելու միջոցով: «Առաջ» սյունակում կարճ թվարկեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էին մարդիկ կամ ինչ էին անում սուրբ գրությունները կիրառելուց առաջ: «Հետո» սյունակում կարճ նկարագրեք այն փոփոխությունները, որոնք Փրկիչն օգնեց նրանց կատարել, երբ կիրառեցին սուրբ գրությունների ճշմարտությունները:

  • Սուրբ գրություններն ի՞նչ կարևոր դեր կատարեցին, երբ Փրկիչն օգնում էր այդ մարդկանց փոփոխություններ կատարել:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Շարադրեք հետևյալ սցենարը և պատասխանեք առնչվող հարցերին:

Շարադրեք մի սցենար ձեր տարիքի որևէ մարդու մասին, որը դժվարություններ ունի. դրանք կարող են ընդհանուր լինել ձեր տարածքի երիտասարդների համար: Սցենարը կարող է իրական կամ մտածացին լինել, սակայն չպետք է նկարագրի այնպիսի մեկին, ում ձեր դասընկերները կամ ուսուցիչը կարող են ճանաչել: Ներառեք այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են նրա տարիքը, սեռը, ընտանեկան վիճակը, արդյոք նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է և մի քանի խնդիր կամ դժվարություն, որոնք նա այս պահին ունի:

  • Հաշվի առնելով այս երիտասարդների հանգամանքները և նրանց առաջև ծառացած խնդիրները՝ նրանք ի՞նչ հարցեր և հույզեր կարող են ունենալ: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ գիտեք այն մասին, թե Փրկիչն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ և ինչպես կարող է օգնել նրանց:

Հասկանալ և կիրառել սուրբ գրությունները

Վերանայեք Մորմոնի Գրքի առաջին կեսի վարդապետության սերտման ստորև ներկայացվող հատվածները և փնտրեք այն հատվածները, որոնք ձեր կարծիքով, օգտակար կլինեն, որ ձեր սցենարի երիտասարդները հասկանան և կիրառեն:

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

  1. Ձեր մտածած սցենարին ավելացրեք հետևյալը:

Մի կարճ նամակ գրեք, որպեսզի օգնեք այդ անձին իր ներկայիս իրավիճակում: Ներառեք հետևյալը.

  • Վարդապետության սերտման առնվազն մեկ հատված վերոնշյալ աղյուսակից և սուրբ գրությունների այլ օգտակար հատվածներ, ինչպես նաև ճշմարտություններ այն հատվածներից, որոնք ձեր կարծիքով օգտակար կլինեն այս երիտասարդների համար:

  • Մի քանի եղանակ, թե ինչպես կարող են կիրառել այդ ճշմարտությունները, և ինչ օրհնություններ կարող են ստանալ Երկնային Հորից, երբ անեն դա: Օգտակար կլինի կիսվել մի օրինակով, թե ինչպես եք դուք, ձեզ ծանոթ մեկը կամ սուրբ գրություններից որևէ մեկը կիրառել այդ ճշմարտությունները, և ինչ օրհնություններ են հետևել դրան:

  • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես կարող են օգնել երիտասարդներին կիրառել այդ ճշմարտությունները: