Սեմինարիա
Մոսիա 5.6–15. «Ձեզ վրա վերցրեք Քրիստոսի անունը»


«Մոսիա 5.6–15. «Ձեզ վրա վերցրեք Քրիստոսի անունը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 5.6–15», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 5.6–15

«Ձեզ վրա վերցրեք Քրիստոսի անունը»

Նկար
Հիսուս Քրիստոս

Անունները կարող են մեծ նշանակություն ունենալ: Ի՞նչ է նշանակում՝ Քրիստոսի անունը ձեզ վրա վերցրեք: Մոսիա 5 գլուխը ներառում է Բենիամին թագավորի՝ իր ժողովրդին ուղղված ուղերձի եզրափակումը, երբ նա հավաքել էր մարդկանց՝ անուն տալու համար (տես Մոսիա 1.11): Այս դասը կօգնի ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի անունը ձեզ վրա վերցնելու կարևորությունը:

Նոր անուն

Պատկերացրեք մի որբի, որը ոչ ոք չունի, որ իրեն օգնի ու խնամի, բայց ի վերջո, նա մի սիրող, կայուն ընտանիքի է հանդիպում, որն առաջարկում է որդեգրել իրեն:

  • Որո՞նք են այն պատճառները, որոնցով որբը կարող է ցանկանալ, որ իրեն որդեգրեն, և իր նոր ընտանիքի անունը վերցնել:

  • Նրա նոր մայրը և հայրը ի՞նչ օրհնություններ կարող են առաջարկել, որոնք որբն ինքն իրեն չէր կարող տալ:

  • Որբն ի՞նչ զգացողություն կունենա իր նոր ընտանիքի հանդեպ:

Իր ժողովրդին ուղղված հիանալի ուղերձում Բենիամին թագավորն ասել է. «ես կկամենայի, որ դուք ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը» (Մոսիա 5.8) և «Քրիստոսի զավակներ» կոչվեք (Մոսիա 5.7): Բենիամին թագավորի ժողովրդի մեջ նեփիացիներ կային, իսկ մյուսները Մուղեքի սերունդներն էին: Բենիամին թագավորը ցանկանում էր, որ բոլոր մարդիկ միավորվեն մեկ անվան տակ, ինչպես ընտանիքում է:

Այսօր սուրբ գրություններն ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք նման լինել վերևում նկարագրված իրավիճակի որբին, և Տերն ինչպես կարող է նոր ծնող լինել:

Հետևյալ աղյուսակն արտագրեք ձեր օրագրում, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ էր ուսուցանում Բենիամին թագավորը:

Օրհնություններ, որ գալիս են Փրկչի անունը մեզ վրա վերցնելուց

Ինչպես եմ ինձ վրա վերցնում Փրկչի անունը

Հիշեք, որ Մոսիա 5.1–5 հատվածում մարդիկ վկայում էին, որ Տիրոջ Հոգին «զորեղ փոփոխություն» էր առաջացրել նրանց մեջ, և որ նրանք «հոժար էին մտնել ուխտի մեջ … Աստծո հետ՝ կատարելու նրա կամքը» (Մոսիա 5.2, 5):

Կարդացեք Մոսիա 5.6–10 հատվածները և փնտրեք բառեր ու արտահայտություններ, որոնք կարող եք գրել ձեր աղյուսակի երկու սյունակներում: Օգտակար կլինի իմանալ, որ Աստծո աջ ձեռքը խորհրդանշական բարեհաճություն է առաջարկում, իսկ ձախ ձեռքը շնորհազրկում է խորհրդանշում:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ օրհնություններ եք ցանկանում ձեր կյանքում, որոնք միայն Փրկիչը կարող է տրամադրել (այս հարցին պատասխանելու համար կարող եք օգտագործել Բենիամին թագավորի խոսքից ձեր դուրս գրած արտահայտությունները): Ինչո՞ւ եք ցանկանում այդ օրհնությունները:

    • Փրկիչն ինչպե՞ս կարող է սիրող ծնող լինել մեզ համար:

    • Ըստ Բենիամին թագավորի՝ մարդիկ ինչպե՞ս էին Քրիստոսի զավակներ դառնում կամ իրենց վրա վերցնում Հիսուս Քրիստոսի անունը:

Ինչպես ենք վերցնում Քրիստոսի անունը

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Բենիամին թագավորից, այն է, որ երբ մենք սրբազան ուխտեր ենք անում ու պահում ենք դրանք, դառնում ենք Քրիստոսի զավակներ և մեզ վրա ենք վերցնում Նրա անունը:

Կարդացեք Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի խոսքերը, որոնք պարզաբանում են, թե ինչպես ենք մեզ վրա վերցնում Փրկչի անունը:

Ըստ սուրբ գրությունների՝ մկրտված անձինք Եկեղեցու առաջ վկայում են, «որ իսկապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերի համար և պատրաստ են իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը՝ վճռականորեն որոշելով ծառայել Նրան մինչև վերջ» (Վ&ՈՒ 20.37, տես նաև 2 Նեփի 31.13, Մորոնի 6.3): Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք նորացնում ենք այս և մյուս բոլոր ուխտերը, որոնք կապել ենք մկրտության ջրերում (Դալլին Հ. Օուքս, «Մեզ վրա վերցնենք Հիսուս Քրիստոսի անունը», Ensign, մայիս 1985թ., 80):

  • Ուխտեր կապելն ու պահելը ինչպե՞ս է ձեզ ավելի մոտեցրել Փրկչին:

Որպեսզի շարունակեք խորացնել Հիսուս Քրիստոսի անունը վերցնելու մասին ձեր ընկալումը, կարդացեք Մոսիա 5.11–13, 15 հատվածները և փնտրեք, թե ինչ խորհուրդ է տալիս Բենիամին թագավորը Հիսուս Քրիստոսի անունը ձեզ վրա վերցնելու մասին:

Քրիստոսի անունը ձեզ վրա վերցնելու գաղափարի իմաստը խորությամբ ըմբռնելու համար կարող եք դիտել «Քրիստոսի անունը» տեսանյութը (3:51), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Մտածեք ձեր կյանքում տեսած մարդկանց օրինակների մասին, որոնք իրենց վրա են վերցրել Քրիստոսի անունը:

  • Ի՞նչ են անում նրանք, որը ցույց է տալիս, որ իրենց վրա են վերցրել Նրա անունը:

  • Հաղորդությունն ի՞նչ դեր կարող է ունենալ՝ օգնելու մեզ ավելի լավ անել դա:

Հիսուս Քրիստոսի անունը

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին, որը կօգնի ձեզ գնահատել, թե ինչպես եք ձեր սրտերում վերցրել Տիրոջ անունը.

    • Ի՞նչ եղանակներով կարող եք ցույց տալ, որ ձեզ վրա եք վերցրել Քրիստոսի անունը:

    • Ի՞նչ օրհնություններ են եկել Քրիստոսի անունը ձեզ վրա վերցնելու արդյունքում:

Ուշադրություն դարձրեք այսօր ուսումնասիրության ընթացքում Սուրբ Հոգուց ստացած մտքերին ու տպավորություններին: Մտածեք, թե ինչ կարող եք անել Քրիստոսի անունը լիարժեքորեն ձեզ վրա վերցնելու համար: