Սեմինարիա
Մոսիա 4.9–10. «Հավատացե՛ք Աստծուն»


«Մոսիա 4.9–10. «Հավատացե՛ք Աստծուն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 4.9–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 4.9–10

«Հավատացե՛ք Աստծուն»

Նկար
Աստծո պատկերը

Երբևէ դադարե՞լ եք մտածել, թե ձեր համոզմունքներն ինչպես են ազդում ձեր գործողությունների և այն հանգամանքի վրա, թե ինչպիսին եք դառնում: Երբ Բենիամին թագավորն ուսուցանում էր, թե ինչ պետք է անենք մեր մեղքերի թողությունը պահպանելու համար, նա շեշտում էր Աստծուն հավատալու կարևորությունը: Այս դասը կօգնի ձեզ ամրապնդել ձեր հավատքն ու սերը առ Աստված:

Մեր համոզմունքների ազդեցությունը

Ահա մի քանի ոչ ճիշտ գաղափար, որոնք մարդիկ ինչ-որ ժամանակ ուսուցանել են որպես ճշմարտություն: Խորհեք, թե այդ համոզմունքներն ինչ ազդեցություն կարող էին ունենալ այդ մարդկանց կյանքի վրա

  • Երկրագունդը տափակ է է:

  • Գորտերը գորտնուկներ են առաջացնում:

  • Աստղերը պտտվում են երկրի շուրջը:

  • Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս սխալ գաղափարներին հավատալու արդյունքում:

  • Նկատե՞լ եք, թե ձեր կամ ուրիշների համոզմունքներն ինչպես են ազդում մոտեցումների կամ գործողությունների վրա:

  • Հոգևոր առումով մեզ վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն, ինչին հավատում ենք:

Հավատացե՛ք Աստծուն

Բենիամին թագավորն ուսուցանում էր Աստծուն հավատալու կարևորության մասին: Նախքան ուսումնասիրությունը սկսելը մի պահ խորհեք, թե ինչ համոզմունքներ ունեք Աստծո մասին: Աստծո մասին ձեր համոզմունքներն ինչպե՞ս են ազդում ձեր գործողությունների վրա: Կարող եք ձեր օրագրում թվարկել այդ համոզմունքներից մի քանիսը և մտածել, թե ինչու եք հավատում այն ամենին, ինչ անում եք: Ուսումնասիրության ընթացքում ավելացրեք ձեր ունեցած մտքերն ու տպավորությունները:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատճենեք հետևյալ նկարը: Կենտրոնի շրջանում գրեք Հավատացե՛ք Աստծուն և Մոսիա 4.9–10:

Նկար
համացանցի գաղափար

Կարդացեք Մոսիա 4.9–10 հատվածը և փնտրեք Աստծո մասին բաներ, որոնց Բենիամին թագավորն իր ժողովրդին առաջարկում էր հավատալ: Դրանցից յուրաքանչյուրը գրեք եզրային շրջաններում: Անհրաժեշտության դեպքում կարող եք ձեր նկարին շրջաններ ավելացնել:

Մոսիա 4.9 հատվածը վարդապետության սերտման հատված է:  Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել աչքի ընկնող ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք հնարավորություն կունենաք կիրառելու այս հատվածում ուսուցանված վարդապետությունը որևէ հարցի կամ իրավիճակի համար:

  • Մեկ պարզ նախադասությամբ ինչպե՞ս կամփոփեիք Մոսիա 4.9–10 հատվածներում ներկայացված Բենիամին թագավորի ուսմունքները: Ձեր ամփոփիչ նախադասությունը կարող եք օգտագործել որպես ձեր ստեղծած տեսանյութի վերնագիր:

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Բենիամին թագավորի այս ուսմունքները հասկանալն ու դրանց հավատալը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքում:

  • Ըստ ձեզ՝ աշխարհն այսօր ինչպե՞ս է հակադրվում այս ուսմունքներին կամ ինչպե՞ս է անտեսում դրանք:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալ խորհրդով նրանց համար, ովքեր վստահ չեն, որ հավատում են Աստծուն.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Եթե անգամ վստահ չեք, որ հավատում եք Աստծուն, սկսեք այդտեղից: Հասկացեք, որ Աստծո հետ փորձառությունների բացակայությամբ կարող եք կասկածի տակ դնել Աստծո գոյությունը: Ուստի, սկսեք ձեր փորձառությունները Նրա հետ: … Խնդրեք Նրան ասել ձեզ՝ արդյո՞ք Նա իրոք այնտեղ է և ճանաչում է ձեզ: Հարցրեք Նրան, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ: Իսկ հետո լսեք (Ռասսել Մ․ Նելսոն, «Եկ, հետևիր ինձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 90):

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ամրապնդել են ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ուսումնասիրել ավելի խորությամբ

Մեր հավատը և վստահությունն առ Աստված ուժեղացնելու եղանակներից մեկն է՝ ուրիշների ոգեշնչված ուսմունքներից և փորձառություններից սովորելը (Աստվածաշնչի բառարանում տես «Հավատք»): Ստորև ներկայացված երեք վարժություններից ընտրեք առնվազն մեկը, որը կօգնի ձեզ մեծացնել Աստծո հանդեպ ունեցած ձեր հավատքը.

  • Հիմներ. հիմների ժողովածուում փնտրեք բառեր, արտահայտություններ, հատվածներ կամ ամբողջական հիմներ, որոնք ուսուցանում են Աստծո էության և բնավորության մասին կամ կարող են ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ:

  • Այլ պատմություններ սուրբ գրություններից. սուրբ գրություններում գտեք և ուսումնասիրեք պատմություններ, որոնցում ուրիշները վկայում են մեր Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց հավատքի մասին: Հետևյալ հատվածները օրինակներ են, որոնք կարող եք ուսումնասիրել՝ Ալմա 26.16, 35–37, 34.8–10 և Վարդապետություն և Ուխտեր 76.22–24:

  • Գերագույն համաժողով. վերջին գերագույն համաժողովի ուղերձների օգնությամբ գտեք բառեր, արտահայտություններ, ելույթներ կամ պատմություններ, որոնք ուսուցանում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և ամրապնդում են ձեր հավատքը Նրանց հանդեպ (գերագույն համաժողովի ուղերձները կարող եք փնտրել ըստ թեմաների, օրինակ՝ «Երկնային Հայր», «Աստվածագլուխ» կամ «Հիսուս Քրիստոս»):

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կիսվեք, թե որ վարժությունը կատարեցիք և ինչ գտաք, որն ընդլայնում է Աստծո մասին ձեր ընկալումը կամ ամրապնդում է ձեր հավատքը Նրա հանդեպ:

Ձեր հաջորդ քայլերը

Եթե նույնիսկ ամուր հավատք ունեք Աստծո հանդեպ կամ փորձում եք որոշել, թե ինչին հավատալ, կան բաներ, որոնք մեզնից յուրաքանչյուրը կարող է անել՝ մեր հավատքն ու սերն Աստծո հանդեպ ամրապնդելու համար: Մի պահ մտածեք, թե որն է լինելու Աստծուն ավելի լավ ճանաչելու ձեր հաջորդ քայլը: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում: