Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 6. Հասկանալ և բացատրել


«Վարդապետության սերտման կրկնություն 6. Հասկանալ և բացատրել», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտման կրկնություն 6», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտման կրկնություն 6

Հասկանալ և բացատրել

Նկար
կինը ուսուցանում է դասարանին

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը կօգնի ձեզ ավելի խորությամբ հասկանալ և բացատրել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման հատվածներից մեկի կամ մի քանիսի ճշմարտությունները:

Ռազմավարություն

Մտածեք ձեր սիրած սպորտաձևի, սեղանի խաղի, թղթախաղի կամ տեսախաղի մասին:

Նկար
ռեգբի
  • Ո՞ր ռազմավարություններն են օգնում հաղթել ձեր սիրած սպորտաձևերում կամ խաղերում: Ինչո՞ւ:

  • Ինչո՞ւ է կարևոր խաղում ռազմավարություն կամ ծրագիր ունենալ:

Երկու երիտասարդների օրինակը, որոնք իրենց սպորտաձևում և Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունում հաջողության հասնելու համար ռազմավարություններ են օգտագործում, դիտեք «Պահպանել հոգևոր «մարզավիճակը»» տեսանյութը (3:31), որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

  • Սուրբ գրությունները կարդալուց բացի ռազմավարություններ ունենալն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրություններում ներկայացված Աստծո խոսքերը:

  • Ի՞նչ ռազմավարություններ եք օգտագործել, որոնք օգնել են ձեզ հասկանալ սուրբ գրությունները:

Շատ ռազմավարություններ կան, որոնք կօգնեն ձեզ ավելի խորությամբ հասկանալ սուրբ գրությունները: Այս դասին դուք հնարավորություն կունենաք փորձել Մորմոնի Գրքի վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատվածներն ավելի լավ հասկանալու ռազմավարությունը:

Ստորև ներկայացված է Մորմոնի Գրքի առաջին կեսի վարդապետության սերտման հատվածների ցուցակը: Ընտրեք մեկը կամ մի քանիսը, որոնք ցանկանում եք ավելի խորությամբ հասկանալ:

Վարդապետության սերտման առաջին 12 հատվածները և հիմնական արտահայտությունները

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրությունների հղումներ

1 Նեփի 3.7

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.25

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 2.27

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 26.33

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Բոլորը նույնն են Աստծո համար»։

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 28.30

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.3

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

Սուրբ գրությունների հղումներ

2 Նեփի 32.8–9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.17

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 2.41

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 3.19

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի Քավությամբ»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 4.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Սուրբ գրությունների հղումներ

Մոսիա 18.8–10

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Խորացրեք ձեր հասկացողությունը

Կարդացեք ձեր ընտրած հատվածը կամ հատվածները:

  • Այդ հատվածներից ի՞նչը կցանկանայիք ավելի լավ հասկանալ: Ի՞նչ ռազմավարություններ կարող եք օգտագործել դրա համար:

Ձեր ընտրած հատվածը կամ հատվածներն ավելի խորությամբ հասկանալու համար օգտագործեք ստորև ներկայացվող ռազմավարությունը կամ ձեր իմացած մեկ այլ ռազմավարություն: Ավելի ուշ դասի ընթացքում ձեզ հնարավորություն կտրվի բացատրել սովորածը:

Երիտասարդներին զորացնելու համար ամսագիրը հաճախ ներառում է սուրբ գրությունների ուսումնասիրության «Տող առ տող» կոչվող վարժությունը, որում բացատրվում կամ սահմանվում են որևէ սուրբ գրության հիմնական բառերն ու արտահայտությունները: «Տող առ տող» վարժության օրինակներ կան այստեղ. «Մի վախեցեք», Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2021թ., 32 կամ «Ստեղծեք հիմք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021թ., 19:

  1. Կատարեք հետևյալ վարժությունը.

Վարդապետության սերտման վերոնշյալ հատվածներից մեկի համար ստեղծեք ձեր սեփական «Տող առ տող» վարժությունը: Եթե սիրում եք նկարչություն, կարող եք ձեր «Տող առ տող» էջին նկարներ և գույներ ավելացնել: Հետևեք ստորև նշված ցուցումներին, որոնք կօգնեն ձեզ ստեղծել այն.

  1. Էջի վերևում գրեք ձեր ընտրած սուրբ գրության հատվածի բոլոր բառերը:

  2. Սուրբ գրության այդ հատվածից ընտրեք առնվազն հինգ բառ կամ արտահայտություն և իրար տակ գրեք դրանք էջի ձախ կողմում: Յուրաքանչյուր բառի կամ արտահայտության կողքին բավարար տեղ թողեք նշումների համար:

  3. Գտեք և դուրս գրեք սահմանումներ, բացատրություններ, օրինակներ, այս հատվածին առնչվող սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք կարող են օգնել ձեզ խորությամբ հասկանալ սուրբ գրությունների ձեր ընտրած հատվածի բառերն ու արտահայտությունները: Դրանք սյունակով գրեք այն բառի կողքին, որի հետ կապված են: Կարող եք օգտվել այնպիսի գործիքներից, ինչպիսիք են՝ Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմաների ուղեցույցը, համաժողովների ելույթները կամ Եկեղեցու ամսագրերը:

  4. Ձեր փաստաթղթի որևէ հատվածում ավելացրեք մի պարբերություն այն մասին, թե ինչ սովորեցիք կամ ինչ եք ցանկանում հիշել այս հատվածից: Գրեք նաև, թե այն ինչ է ուսուցանում ձեզ Փրկչի, Նրա Եկեղեցու կամ մեզ փրկելու Նրա առաքելության մասին:

Ցանկության դեպքում այս վարժությունը կրկնեք ցանկում նշված վարդապետության սերտման մեկ այլ հատվածի համար:

Կիսվեք նրանով, ինչ սովորում եք

Մի մտերիմ ընկեր գտեք և նրա կամ ընտանիքի անդամի հետ կիսվեք ձեր «Տող առ տող» էջով: Բացատրեք, թե այս վարժությանը մասնակցելու արդյունքում ինչ որոշակի բաներ սովորեցիք այդ սուրբ գրության մասին: