Սեմինարիա
Մոսիա 1. «Եթե չլինեին այս թիթեղները»


«Մոսիա 1. «Եթե չլինեին այս թիթեղները», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 1» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 1

«Եթե չլինեին այս թիթեղները»

Նկար
պատանին կարդում է սուրբ գրություններ

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սուրբ գրությունները Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կյանքի ընթացքում պահպանելու հարցում: Բենիամին թագավորն իր որդիներին ուսուցանում էր սուրբ գրությունների կարևոր դերն իրենց հավատքում: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել սուրբ գրություններն ուսումնասիրելու ձեր ցանկությունը:

Ի՞նչն է կարևոր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի համար

  • Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն առանց Մորմոնի Գրքի և մյուս սուրբ գրությունների:

Այս հարցի մասին մտածելիս կօգնի «Սուրբ գրությունների ժառանգությունը» տեսանյութի 0:00-5:36 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ կամ պատասխանեք դրանց ձեր օրագրում.

  • Ի՞նչ եք կարծում սուրբ գրությունների մասին: Ինչո՞ւ:

  • Եթե հաջորդ մի քանի տարիների ընթացքում շարունակեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ներկայիս սովորությունները, ինչ եք կարծում, դա ի՞նչ ազդեցություն կթողնի ձեր վրա:

  • Եթե ներկայումս սուրբ գրությունների ուսումնասիրության սովորություն չունեք, դուք ի՞նչ պետք է հասկանաք կամ զգաք, որպեսզի սկսեք ուսումնասիրել սուրբ գրությունները:

Այս դասի ընթացքում շարունակեք մտածել այդ հարցերի մասին: Դուք կկարդաք սուրբ գրությունների մասին Բենիամին թագավորի՝ իր որդիներին ուղղված խորհուրդը: Փորձեք Սուրբ Հոգու միջոցով սովորել, թե սուրբ գրություններն ինչպես կարող են օրհնել ձեր կյանքը:

Բենիամին թագավորի խորհուրդը

Բենիամին թագավորի հայրը՝ Մոսիան, Տիրոջից նախազգուշացում էր ստացել, որ իր ժողովուրդը պետք է հեռանա հայրենիքից: Երբ նրանք հնազանդվեցին, հայտնաբերեցին Զարահեմլայի ժողովրդին (տես Օմնի 1.12–19): Մարդկանց այս երկու խմբին միավորեց Մոսիան, որը թագավոր կարգվեց, իսկ Բենիամինը թագավոր դարձավ հորից հետո: Նախքան ուսումնասիրելը, թե ինչ էր ուսուցանել Բենիամին թագավորն իր որդիներին, օգտակար կլինի խորությամբ իմանալ նրա մասին:

Կարդացեք Մորմոնի խոսքերը 1.12–18 և Մոսիա 1.1 հատվածները և գտեք, թե ինչ դժվարությունների էր հանդիպել Բենիամին թագավորը և ինչով է տպավորում ձեզ:

  • Ի՞նչ գտաք:

  • Ինչո՞ւ կցանկանայիք հետևել Բենիամին թագավորի խորհրդին:

Կարդացեք Մոսիա 1.2–7 հատվածը և գտեք, թե Բենիամին թագավորն իր որդիներին ինչ էր ուսուցանել սուրբ գրությունների մասին: Օգտակար կլինի իմանալ, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», scriptures.ChurchofJesusChrist.org): Եթե կցանկանաք տեսնել Բենիամին թագավորի խոսքերը ներկայացնող տեսանյութ, դիտեք «Սուրբ գրությունների ժառանգությունը» տեսանյութի 5:40-6:20 հատվածը, որը հասանելի է այստեղ՝ ChurchofJesusChrist.org):

Նկար
պատկերակ, գրառում
Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցին.

    • Ի՞նչ սովորեցիք Բենիամին թագավորից սուրբ գրությունների մասին:

Ահա մի քանի սկզբունք, որ կարող ենք սովորել Բենիամին թագավորից.

  • Եթե մենք հետևողականորեն և ջանասիրաբար չուսումնասիրենք սուրբ գրությունները, կարող ենք աստիճանաբար կորցնել մեր հավատքը:

  • Մենք կշահենք սուրբ գրությունները ջանասիրաբար ուսումնասիրելով:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ կարող ենք աստիճանաբար կորցնել մեր հավատքը, եթե չուսումնասիրենք սուրբ գրությունները:

Տերը խոստացել է օրհնել մեզ տարբեր ձևերով, երբ կարդանք սուրբ գրությունները: Ուսումնասիրեք ստորև ներկայացվող հատվածներից մի քանիսը և գտեք այդ օրհնություններից մի քանիսը.

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Այս օրհնություններից որո՞նք եք ամենաշատը ցանկանում ձեր կյանքում:

    • Այս օրհնություններն ինչպե՞ս կմեծացնեն մեր հավատքը Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ:

Սուրբ գրությունները և մեր հավատքը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակը մեր հոգիները Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով լցնելն է. հավատք առ այն, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի Հոր ծրագրի նկատմամբ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության նկատմամբ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին, և հավատք՝ ճանաչելու «միայն ճշմարիտ Աստված. և նորան, որ [Նա] ուղարկեց՝ Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես 17.3) (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010թ., 34):

  1. Կատարեք առնվազն հետևյալ երկու քայլերը, որոնք կօգնեն ձեզ մտածել, թե ինչպես են սուրբ գրությունները մեծացրել կամ կարող են մեծացնել ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ.

    1. Գրեք սուրբ գրությունների այն երկու կամ երեք հատվածների հղումները, որոնք մեծ ազդեցություն են գործել ձեր և ձեր վկայության վրա, հատկապես՝ Հիսուս Քրիստոսի կամ Երկնային Հոր մասին: Այս սուրբ գրություններն ինչպե՞ս օգնեցին ձեզ: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե երբեք կարդացած չլինեիք այդ հատվածները:

    2. Հինգ րոպե ուսումնասիրեք ձեր սուրբ գրությունները: Փնտրեք բոլոր այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ պահպանել հավատքը Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ: Ուշադրություն դարձրեք բոլոր այն զգացողություններին, որոնք նույնպես կարող են օգնել: Գրեք ձեր փորձառության մասին:

    3. Գրեք կամ խոսեք մեկի հետ, ով ձեր կարծիքով, չափազանց հավատարիմ է Տեր Հիսուս Քրիստոսին: Այդ մարդուն հարցրեք, թե սուրբ գրություններն ինչ դեր ունեն նրա հավատքը պահպանելու հարցում:

    4. Դիտեք հետևյալ տեսանյութերից մեկը և փնտրեք օրինակներ, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է օրհնել մեր կյանքը և մեծացնել Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը: Բոլոր տեսանյութերը հասանելի են այստեղ՝ ChurchofJesusChrist.org:

Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը

Մտածեք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության շուրջ: Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքն ինչպե՞ս է աճում, երբ դուք ջանասիրաբար ուսումնասիրում եք Աստծո խոսքը: Կա՞ որևէ բան, որն ըստ ձեզ, Տերը կցանակար, որ անեիք ձեր ուսումնասիրությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ձեր օրագրում կարող եք գրել ձեր ունեցած ցանկացած նպատակ: