Սեմինարիա
Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»


«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. 2 Նեփի 2.25

«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»

Նկար
Ադամի ու Եվայի ընտանիքը

«2 Նեփի 2.17–26» դասում դուք իմացաք Ադամի ու Եվայի Անկման մասին: Անկման մասին գիտելիքը կարող է օգնել ձեզ մահկանացու կյանքի դժվարություններին բախվելիս դիմել Փրկչի օգնությանը: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել 2 Նեփի 2.25-ի վարդապետության սերտման հատվածի հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Բացատրեք և անգիր սովորեք

Արդյո՞ք կարծում եք, որ կարող եք նկարագրել, թե ինչ է փիղը կամ գորիլան՝ չտալով դրանց անունները: Որպեսզի վարժվեք ուրիշներին ինչ-որ բաներ բացատրելու մեջ, մտածեք, թե ինչպես կնկարագրեիք այդ կենդանիներին:

Նկար
Աֆրիկյան փիղ

Գուցե դժվար լինի բացատրել Երկնային Հոր ծրագրի որոշ մասերը, այդ թվում՝ Ադամի ու Եվայի Անկումը: Նախորդ դասում դուք ուսումնասիրեցիք Անկումը: Կարդացեք 2 Նեփի 2.25 հատվածը՝ մտածելով այն մասին, թե ինչ սովորեցիք: Հիշեք, որ Անկումը Երկնային Հոր երջանկության ծրագրի կարևորն մասն է:

Գրեք, թե ինչպես կնկարագրեիք Ադամի ու Եվայի Անկումը 8 տարեկան երեխային, և ինչու է կարևոր հասկանալ Անկումը:

Կատարեք վարդապետության սերտման հատվածը անգիր հիշելու վարժությունը: Անգիր հիշելու համար կարելի է սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը բաժանել հետևյալ հինգ հատվածների.

  • 2 Նեփի 2.25

  • «Ադամն ընկավ,

  • որպեսզի մարդիկ լինեն.

  • և մարդիկ կան,

  • որպեսզի ունենան ուրախություն»:

Այդ հատվածները գրեք թղթի վրա և կրկնեք յուրաքանչյուր հատվածը, երբ այն մատով ցույց տաք: Ապա սուրբ գրությունը կրկնելիս բառերը կամ արտահայտությունները ջնջեք կամ ծածկեք: Շարունակեք ջնջել այնքան, մինչև ամբողջը ջնջվի, և կարողանաք անգիր կրկնել հղումը և հիմնական արտահայտությունը:

Գործնական կիրառում

Նկար
պատկերակ, գրառում
  1. Մաքուր թերթիկի վրա՝ առանց նշումներին նայելու, փորձեք գրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու բոլոր երեք սկզբունքները:

    • Ինչպե՞ս եք հիշում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

    Եթե այդ սկզբունքները հիշելու համար օգնություն է հարկավոր, օգտվեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022):

    • Ինչպե՞ս կօգտագործեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Անկման վարդապետությունը, որպեսզի օգնեիք Գիդեոնին հաղթահարել մտահոգությունը:

Եթե այդ սկզբունքները հիշելու համար օգնություն է հարկավոր, օգտվեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022):

Այդ սկզբունքները կիրառեք հետևյալ սցենարում.

Կիրակնօրյա դպրոցում իր դասի ժամանակ Ադամի ու Եվայի Անկման մասին սովորելու ընթացքում Գիդեոնը զարմանում է, երբ լսում է իր ուսուցչից, որ Անկումը Երկնային Հոր փրկության ծրագրի առանցքային մասն է: Նա սկսում է մտածել բոլոր բացասական բաների մասին, որոնք կարող են պատահել Անկման հետևանքով. մեղք, մահ, հիվանդություն, հաշմանդամություն, հոգեկան հիվանդություն, փորձություններ և շատ այլ բաներ: Նա հասկանում է, որ այն, ինչից նա ամենաշատն է բողոքում, հաճախ Անկման հետևանք է: Նա զարմանում է, թե Անկումն ինչպես կարող է լինել մի բան, որը տեղի կունենար Երկնային Հոր ցանկությամբ:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 11–12Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:

Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր

  • Աստվածայնորեն սահմանված ի՞նչ աղբյուրներ կառաջարկեիք Գիդեոնին՝ լրացուցիչ օգնության համար:

  • Ինչո՞ւ կառաջարկեիք այդ աղբյուրները:

Ձեր նշումները կատարեք ձեր օրագրում:

Քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություն 8-10Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:

Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր

Ձեր նշումները կատարեք ձեր օրագրում:

Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր

  • Ինչպե՞ս կարող է Անկման և փրկության ծրագրում դրա տեղի մասին ձեր ընկալումը օգնել այս իրավիճակում:

  • Ի՞նչ գիտեք Փրկչի և Նրա Քավության մասին, որը կարող է օգնել:

  • Այս սցենարն ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք դիտարկել հավերժության հեռանկարով։

Գործեք հավատքով

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-6 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում։

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս սկզբունքը Գիդեոնի մտահոգությունը հաղթահարելու համար:

Այս սկզբունքն օգտագործելու այլ ձևեր

Մտածեք Անկման հետ կապված դժվարություններին բախվելու ձեր փորձառության մասին: Խորհեք, թե ինչ եք արել հավատքով գործելու և Փրկչի օգնությանը դիմելու համար, երբ մահկանացու կյանքի հետ կապված դժվարությունների եք հանդիպել:

  • Ձեր փորձառություններն ինչպե՞ս կարող են օգնել Գիդեոնի իրավիճակում:

  • Գիդեոնն ուրիշ ի՞նչ կերպ կարող էր ցույց տալ հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Ձեր նշումները կատարեք ձեր օրագրում: