Սեմինարիա
Սովորել Հոգով. «Սուրբ Հոգու զորությամբ»


Սովորել Հոգով. «Սուրբ Հոգու զորությամբ», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Սովորել Հոգով», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Սովորել Հոգով

«Սուրբ Հոգու զորությամբ»

Նկար
Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Մորմոնի Գրքի գրեթե բոլոր հատվածներում մարգարեներն ընդգծել են Սուրբ Հոգու կարևոր դերը։ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկությունն է, որ ճանաչեք Նրանց և ճշմարտությունն իմանաք «Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.5)։ Այս դասը կօգնի ձեզ ընկալել Սուրբ Հոգու հիմնական դերերը, որոնք կարևոր են ձեր հոգևոր աճի և առաջընթացի համար։

Հոգևոր հաղորդակցում

Մտածեք հաղորդակցման համար աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ գործիքների և այն մասին, թե ինչ ազդեցություն կունենային դրանք ձեր կյանքում։ Սմարթֆոնը մի կարևոր գործիք է, որն ամբողջ աշխարհում էապես մեծացրել է հաղորդակցման հնարավորությունը։

Նկար
Սմարթֆոն
  • Ի՞նչ դեր կարող է խաղալ սմարթֆոնը մարդկանց՝ կապի մեջ մնալու հնարավորություն տալու հարցում։

  • Ինչպե՞ս կարող է այն օգնել մարդուն ճանաչել աշխարհը և ավելի շատ բան հասկանալ աշխարհի մասին։

Երկնային Հայրը հիանալի գիտեր, թե որքան կարևոր էր լինելու հոգևոր հաղորդակցումը մեզ համար մեր մահկանացու ճամփորդության ընթացքում՝ նույնիսկ առավել կարևոր, քան հաղորդակցման ցանկացած ֆիզիկական սարք։ Նա ստեղծել է Սուրբ Հոգին, որպեսզի օգնի ձեզ պահպանել կապն Իր հետ և հասկանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է այժմ՝ երջանկության համար, իսկ հետո՝ ձեր փրկության համար։

Մտածեք ձեր կյանքի այն պահերի մասին, երբ զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը, և ինչպես է Նրա ազդեցությունն օրհնել ձեր կյանքը։ Դուք կարող եք ձեզ հարց տալ՝ արդյոք Սուրբ Հոգին ուսուցանել է ձեզ, կամ ընդհանրապես զգացել եք Նրա ազդեցությունը։ Ուսումնասիրելու և Սուրբ Հոգու կարևոր դերերը սահմանելու ընթացքում մտածեք, թե Նրա ազդեցությունն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Որքանո՞վ եմ ես հասկանում Սուրբ Հոգու դերերը։

  • Ինչպե՞ս կարող եմ լավագույն եղանակով իմ կյանք հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը։

  • Ինչպե՞ս եմ մինչ այժմ զգացել և ճանաչել Սուրբ Հոգուն իմ կյանքում։

Սուրբ Հոգու երկու դերերը

Սուրբ Հոգին ծառայում է բազմաթիվ նպատակների և մի շարք դերեր ունի։ Կարդացեք սուրբ գրությունների ներքոնշյալ հատվածները՝ փնտրելով Սուրբ Հոգու երկու կարևոր դերերը։

  • Ի՞նչ բացահայտեցիք։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ խոսքերը.

Սուրբ Հոգին ամեն ճշմարտության, հատկապես, Փրկչի տված ճշմարտության հայտնողն ու վկայողն է։ Առանց Սուրբ Հոգու մենք իսկապես չէինք կարող իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է։ Նրա կարևորագույն դերն է՝ վկայել Հոր և Որդու, Նրանց տիտղոսների և Նրանց փառքի մասին։ (Քվենթին Լ. Քուք, «Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունը՝ մեր կյանքն առաջնորդելու համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020 թ., 98)։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարելի է առանձնացնել ձեր ուսումնասիրած սուրբ գրությունների հղումներից և երեց Քուքի խոսքերից։

Մի կարևոր ճշմարտություն, որը գուցե սահմանած լինեք, այն է, որ Սուրբ Հոգին սովորեցնում է ճշմարտությունը և վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Այս կամ նմանատիպ ճշմարտությունները կարող եք գրի առնել ձեր սուրբ գրություններում կամ ուսումնասիրության օրագրում։ Կանոնավոր կերպով գրառելով ճշմարտությունները՝ կուժեղացնեք ձեր հոգևոր հիշողությունը և թույլ կտաք Սուրբ Հոգուն անհրաժեշտության դեպքում հիշեցնել ձեզ դրանց մասին (տես Հովհաննես 14.26

  • Ի՞նչ օգուտ կտա Սուրբ Հոգու այս երկու դերերի ընկալումը ձեր կյանքում։

Լուռ խորհեք Սուրբ Հոգու հետ ունեցած ձեր բոլոր հնարավոր փորձառությունների և այն մասին, թե ինչպես եք նկատել, որ Սուրբ Հոգին գործում է ձեր կյանքում։

  • Ինչպե՞ս Է Սուրբ Հոգին օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

  • Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին վկայում է ճշմարտության մասին։

  • Ի՞նչ պետք է անեք, եթե չեք զգում, որ փորձառություն եք ունեցել Սուրբ Հոգու հետ։

Ինչպես զգալ և հրավիրել Սուրբ Հոգուն

Սուրբ Հոգին մեզ հետ կարող է հաղորդակցվել բազմաթիվ եղանակներով։ Հոգին կարող է լուսավորել ձեր միտքը, օգնել ձեզ խաղաղություն և ուրախություն զգալ և առաջնորդել ձեզ անելու այն, ինչը ճիշտ է (տես Վարպետություն և Ուխտեր 11.12–13, Գաղատացիս 5.22–23)։ Սուրբ գրություններում Նրա ազդեցությունը հաճախ նկարագրվում է որպես «մեղմ, հանդարտ ձայն», որը մենք «զգում ենք» (տես 1 Նեփի 17.45

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը ներկայացրել է մի քանի եղանակ, որոնցով Սուրբ Հոգին կարող է հաղորդակցվել մեզ հետ.

Ըստ իմ փորձառության՝ Հոգին ամենից հաճախ հաղորդակցվում է որպես զգացողություն։ Դուք զգում եք դա այն բառերի մեջ, որոնք ծանոթ են ձեզ, որոնք իմաստ ունեն ձեզ համար, որոնք հուշում են ձեզ։ …

… Հոգին ասում է բառեր, որոնք մենք զգում ենք։ Այդ զգացողությունները մեղմ են, դրանք գործելու, ինչ-որ բան անելու, ինչ-որ բան ասելու, որոշակի ձևով արձագանքելու մղում են։ Եթե մեր երկրպագության մեջ մենք անփույթ կամ անհոգ ենք, հեռացած և անզգայացած ենք երկրային ձգտումների պատճառով, ուրեմն զգալու մեր կարողությունը նվազել է (Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Թող Սուրբ Հոգին առաջնորդի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017թ., 94)։

Սուրբ Հոգու հաղորդակցման եղանակների մասին ավելին իմանալու համար հնարավորության դեպքում դիտեք «Ինչպես զգալ Սուրբ Հոգին» (3:17) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

  • Ի՞նչ եղանակներով եք զգացել Սուրբ Հոգու ազդեցությունը։

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին զգալու պահի գիտակցումը օրհնություն լինել ձեր կյանքում։

Սուրբ գրությունները պարունակում են Սուրբ Հոգու ազդեցությունը ջանասիրաբար որոնած մարդկանց բազմաթիվ օրինակներ։ Նրանցից են Նեփին և Մոսիայի որդիները Մորմոնի Գրքում։

Կարդացեք 1 Նեփի 2.16–17 և Ալմա 17.2–3 հատվածները՝ փնտրելով Սուրբ Հոգուն հրավիրելու արդար գործողությունները։

  • Ըստ այս հատվածների և ձեր սեփական գաղափարների՝ որո՞նք են այն եղանակները, որոնցով Սուրբ Հոգուն կարող ենք հրավիրել մեր կյանք։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Կատարեք հետևյալը․

    Երբ սեմինարիայում, տանը և Եկեղեցում ուսումնասիրեք ավետարանը, կազմեք ծրագիր, թե ինչպես կարելի է ավելի լավ եղանակով հրավիրել Սուրբ Հոգուն և սովորել Սուրբ Հոգուց։ Ծրագրում ներառեք այն հատուկ եղանակները, որոնցով կարող եք ձեր կյանք հրավիրել Սուրբ Հոգուն, և ինչ կարող եք անել՝ Սուրբ Հոգու ազդեցությունը ձեր կյանքում ճանաչելու համար։

    Ձեր ծրագրով կարող եք կիսվել ընտանիքի վստահելի անդամի կամ վստահելի ընկերոջ հետ, իսկ ձեր առաջընթացը կանոնավոր կերպով քննարկեք նրա հետ։