Սեմինարիա
Փրկության ծրագիրը. Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար


«Փրկության ծրագիրը. Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024թ.)

«Փրկության ծրագիրը», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ներածական նյութեր

Փրկության ծրագիրը

Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար

Նկար
Մեծ խորհուրդը

Մեր մահկանացու ճամփորդության ընթացքում հաճախ կյանքի նպատակի և իմաստի մասին հարցեր են ծագում։ Որտեղի՞ց եմ ես եկել։ Ինչո՞ւ եմ այստեղ։ Ո՞ւր եմ գնում։ Այս հարցերի պատասխանների իմացությունը կարող է օգնել ձեզ դիմակայել կյանքի մարտահրավերներին և չշեղվել Տիրոջ ուխտի ուղուց։ Այս դասը կօգնի ձեզ հասկանալ և զգալ Երկնային Հոր ծրագրի կարևորությունը։

Երկնային Հոր ծրագիրը

  • Ձեր կարծիքով, առանց ո՞ր գիտելիքի չէիք կարող ապրել կյանքում։ Ինչո՞ւ։

Սուրբ գրությունների և ժամանակակից հայտնության միջոցով մենք իմանում ենք նախաերկրային կյանքի, Փրկչի Քավության, մահվանից հետո կյանքի և մեր հավերժական գոյության շատ այլ տարրերի մասին։ Առանց այս գիտելիքի դժվար կլիներ ապրել։ Առանց շտապելու մտածեք, թե ինչ գիտեք Երկնային Հոր ծրագրի մասին։ Խորհեք, թե ինչի նման կլիներ ձեր կյանքն առանց այդ գիտելիքի։

Այսօր ուսանելիս որոնեք Սուրբ Հոգու ընկերակցությունը, որը կօգնի ձեզ ավելին իմանալ Իր զավակների համար Երկնային Հոր սիրառատ ծրագրի մասին:

Երկնային Հոր ծրագիրը Մորմոնի Գրքում

Մորմոնի Գիրքը ուսուցանում է Երկնային Հոր ծրագրի մեծ մասը։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն իրոք Աստծո խոսքն է։ Այն ունի կյանքի ամենահուզիչ և կարևոր հարցերի պատասխանները» (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը. ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017թ., 62)։ Ահա մի քանի հարց, որոնց պատասխանում է Մորմոնի Գիրքը։ Ընտրեք առնվազն երկուսը և կարդացեք սուրբ գրության այն հատվածը, որն օգնում է պատասխանել հարցին։

  • Ի՞նչ է սովորեցնում Մորմոնի Գիրքը նախաերկրային կյանքի մասին: (Ալմա 12.25, 30, «աշխարհքի սկզբից» արտահայտությունը վերաբերում է նախաերկրային կյանքին)։

  • Ի՞նչ դեր ունի Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր ծրագրում (Ալմա 22.12–14)

  • Ո՞րն է կյանքի նպատակը: (Ալմա 34.32–33)

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք: (Ալմա 40.11–14, 21–23)

  • Ի՞նչ կկատարվեր առանց Հիսուս Քրիստոսի Քավության (2 Նեփի 9.6–11)

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

    • Ի՞նչ ճշմարտություններ կամ վարդապետություն եք բացահայտել ձեր կարդացած հատվածներից։

    • Հատվածների ո՞ր բառերն ու արտահայտություններն են ուսուցանում ձեր բացահայտած ճշմարտությունը կամ վարդապետությունը։

    • Երկնային Հոր ծրագրի մասին ո՞ր ուսմունքների համար եք առավել երախտապարտ։ Ինչո՞ւ։

Երկնային Հոր ծրագիրը և իմ կյանքը

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը բացատրել է, թե Երկնային Հոր փրկության ծրագրի ըմբռնումն ինչպես կարող է օգնել մեզ մեր կյանքում։ Կարող եք դիտել «Պատասխաններ կյանքի մասին հարցերին» տեսանյութը 10:37-12:09, կամ ընթերցել ստորև ներկայացվող տեքստը.

Մենք՝ մահկանացուներս, հավերժության տեսանկյունից սահմանափակ պատկերացում ունենք կյանքի մասին։ Սակայն եթե իմանում և հասկանում ենք Երկնային Հոր ծրագիրը, գիտակցում ենք, որ դժվարությանը դիմակայելը մեզ փորձելու գլխավոր եղանակներից մեկն է…

Մեր հավերժական երջանկության համար կենտրոնանալով Երկնային Հոր ծրագրի սկզբունքների վրա և ապրելով դրանցով՝ կարող ենք հեռու մնալ աշխարհի ամբարշտությունից։ Եթե խարսխված ենք այն հարցերի ճիշտ հասկացողության վրա, թե ով ենք մենք, ինչու ենք այստեղ՝ երկրագնդի վրա, և ուր կարող ենք գնալ այս մահկանացու կյանքից հետո, ապա գայթակղության որևէ ձևով սատանան չի կարող վտանգել մեր երջանկությունը։ Եթե վստահաբար որոշել ենք ապրել Երկնային Հոր ծրագրով, ուրեմն Աստծո կողմից մեզ տրված բարոյական պատասխանատվությամբ կկայացնենք որոշումներ՝ հիմնվելով բացահայտված ճշմարտությունների, այլ ոչ ուրիշների կարծիքների կամ աշխարհի ներկայիս մտածողության վրա (Մ․ Ռասսել Բալլարդ, «Պատասխաններ կյանքի հարցերին», Ensign կամ Լիահոնա, մայիս 1995թ., 23–24)։

Նկար
պատկերակ, գրառում
  1. Պատասխանեք հետևյալ հարցերին։

    • Ի՞նչ ազդեցություն է ունեցել Երկնային Հոր ծրագրի իմացությունը ձեր կյանքի վրա։

    • Երկնային Հոր ծրագրի իմացությունը ո՞ր իրավիճակներում կարող է ազդել ձեր կողմից կայացվող որոշումների վրա։

    • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր ծրագրի իմացությունը ազդել ձեր կյանքի հանգամանքների ու փորձառությունների վերաբերյալ ձեր տեսակետի վրա։