Օգնություն նախագահություններին
Տեսլական


«Տեսլական», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց (2019)

«Տեսլական», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց

Նկար
մի խումբ երիտասարդ տղամարդիկ

Տեսլական

Երիտասարդ տղաներին անհրաժեշտ են այնպիսի վայրեր, որտեղ նրանք կարող են հավաքվել աշխարհիկ ազդեցություններից զերծ միջավայրում, կառուցել ավետարանի վրա հիմնված փոխհարաբերություններ և ամրապնդել իրենց հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի նկատմամբ: Զգուշորեն ընտրեք այնպիսի վայր, որը կխթանի հարաբերությունների կառուցումը և կստեղծի ողջ կյանք տևող հիշողություններ: Այս փորձառությունները ստեղծում են միասնություն և հավատ՝ օգնելով երիտասարդներին մեծացնել Փրկիչին հետևելու իրենց ցանկությունը:

Քվորումի ղեկավարները, քվորումի խորհրդատուները և քվորումի մասնագետները պետք է օգտագործեն այս ուղեցույցում նշված օրինակները, որպեսզի օգնեն պլանավորել և հաստատել երիտասարդ տղամարդկանց մեկ և բազմօրյա գիշերակացով ճամբարային միջոցառումները՝ անկախ այն բանից, թե որտեղ են ապրում: Ճամբարները, որոնք պլանավորված և կազմակերպված են համաձայն այդ սկզբունքների, մեթոդների և նպատակների, կօգնեն երիտասարդ տղամարդկանց կատարել քահանայության իրենց պարտականությունները, աճել Հիսուս Քրիստոսի ավետարանում, զարգացնել ավետարանի վրա հիմնված հարատև հարաբերություններ և զարգանալ հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավորապես (տես Ղուկաս 2․52

Քվորումի ղեկավարներ եզրույթը վերաբերում է սարկավագների քվորումի նախագահությանը, ուսուցիչների քվորումի նախագահությանը, եպիսկոպոսությանը և քահանաների քվորումի օգնականներին: Ահարոնյան քահանայության խորհրդատուներն ու մասնագետները քվորումի ղեկավարներ չեն (տես Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 10.3–10.4, ChurchofJesusChrist.org

Նկար
երիտասարդ տղամարդիկ արշավում են