Օգնություն նախագահություններին
Նպատակներ․ ինչո՞ւ


«Նպատակներ․ ինչո՞ւ», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց (2019)

«Նպատակներ․ ինչո՞ւ», Ահարոնյան քահանայության քվորումի ճամբարի ուղեցույց

Նկար
խումբը արշավի ժամանակ

Նպատակներ․ ինչո՞ւ

Կառուցեք հավատը և ամրապնդեք դարձը

Հոգևոր փորձառությունները չեն կարող պարտադրվել, բայց ճամբարները կարող են ստեղծել մի միջավայր, որտեղ չկան աշխարհիկ շեղող հանգամանքներ և որտեղ հեշտ կլինի երիտասարդ տղամարդկանց զգալ Հոգին, մեծացնել Քրիստոսի հանդեպ իրենց հավատը և պարտավորություն ստանձնել հետևելու Նրան։

Նկար
երիտասարդ տղամարդիկ մեքենայի մեջ

Պլանավորեք միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս զրույցներ վարել կամ ստեղծում են իրավիճակներ, որոնք օգնում են երիտասարդ տղամարդկանց ավելի լիարժեք դարձի գալ Հիսուս Քրիստոսի ավետարանում: Խորհրդատուները կարող են օգնել երիտասարդներին ճանաչել Հոգին, երբ նրանք կիսվեն անձնական փորձով և վկայեն ճշմարտության մասին: Հանգստի ժամ հատկացրեք երիտասարդ տղամարդկանց, որպեսզի նրանք խորհեն, մտածեն և գրեն օրագրերում. սա հաճախ այն ժամանակն է, երբ Հոգին սովորեցնում, առաջնորդում և մխիթարում է նրանց: Ունենալով հոգևոր փորձառություններ, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երիտասարդ տղամարդկանց ճանաչել կատարվածը։

Հիշեք, որ եթե միայն մեկ երիտասարդ տղայի հավատն ու դարձն է աճել, ապա այդ ճամբարը հաջողակ է: Տերը սպասավորեց մեկ առ մեկ և յուրաքանչյուր ճամբար կարող է ստեղծվել միայն մեկին օգնելու համար:

Նկար
երիտասարդ տղաները հրում են ձեռնասայլակը

Նպաստել եղբայրությանը և քվորումի միասնությանը

Ճամբարը հնարավորություններ է տալիս կառուցել եղբայրություն և քվորումի միասնություն։ Եթե նրանք, ովքեր ձեզ հետ ծառայում են, փոխադարձ սեր և վստահություն են զգում, ապա Տիրոջ աշխատանքն առաջ է ընթանում:

Երբ պլանավորում եք ճամբարի միջոցառումները, մտածեք, թե երիտասարդ տղամարդիկ ինչպես կարող են միասին աշխատել, խմբով կատարել բարդ առաջադրանքները, խթանել ընկերությունը և զարգացնել միմյանց հանդեպ հավատարմությունը: Խորհրդատուները կարող են խրախուսել երիտասարդների ղեկավարներին՝ միասնությունը դարձնել յուրաքանչյուր միջոցառման առաջնահերթություն:

Նկար
երիտասարդ տղամարդիկ ճաշ պատրաստելիս

Զարգացնել հմտություններ, տոկունություն և պատասխանատվություն

Հմտություններ

Պլանավորեք միջոցառումներ, որոնք կբարձրացնեն քննադատական մտածողության հմտությունները, կզարգացնեն տոկունությունը և կամրապնդեն անձնական պատասխանատվությունը։ Մտածեք այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են սովորեցնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ շփումն ուրիշների հետ, տան և ավտոմեքենաների ընդհանուր վերանորոգումը, առաջին բուժօգնությունը, խոհարարությունը և այլն: Երիտասարդ տղամարդիկ պետք է զարգացնեն հմտություններ, որոնք կօգնեն նրանց պատրաստվել իրենց ապագային:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երիտասարդ տղամարդկանց զարգացնել ինքնավստահությունը՝ հնարավորություն ընձեռելով սովորել նոր հմտություններ և կիրառել դրանք իրական կյանքի պայմաններում: Փորձելով զարգացնել նոր հմտություններ, ուսուցանեք նրանց, որ դժվար թե հմտանան դրանց մեջ՝ առանց կիրառության և զգալի ջանքերի:

Նկար
երիտասարդ տղամարդը վրան տեղադրելիս

Տոկունություն

Տոկունությունը՝ փոփոխություններից կամ անձնական մարտահրավերներից հեշտությամբ վերականգնվելու կամ դրանց հարմարվելու ունակությունն է: Պլանավորեք փորձառություններ, որոնք զարգացնում են տոկունությունը։ Երիտասարդ տղամարդիկ պետք է հավատան, որ իրենք կարող են փոխել իրենց կյանքը՝ հայտնության, աշխատանքի, միասին աշխատելու, երևակայության, գիտելիքների և հմտությունների միջոցով: Այդ մտածելակերպն օգնում է նրանց կենտրոնանալ նրա վրա, թե ինչ կարող են անել, այլ ոչ թե մտածել իրենց վերահսկողությունից դուրս բաների մասին։

Երբ երիտասարդ տղամարդիկ միասին աշխատում են ֆիզիկապես դժվարին պայմաններում, նրանք զարգացնում են տարբեր գաղափարների հետ աշխատելու ճկունություն և սովորում են, թե ինչպես վերականգնվել անհաջողություններից հետո։ Նրանք երախտապարտ են դառնում կյանքի պարզ հաճույքների համար: Նրանք զարգացնում են ամուր հավատ, որ կարող են առաջ շարժվել Աստծո օգնությամբ, նույնիսկ, կյանքի մեծագույն մարտահրավերների ժամանակ:

Նկար
երիտասարդ տղան մակույկավարում է

Պատասխանատվություն

Արշավներն ու միջոցառումներն այն միջավայրերն են, որտեղ երիտասարդ տղամարդիկ պատասխանատվություն են սովորում իրական փորձի միջոցով: Երիտասարդ տղամարդիկ աճում են, երբ ընդունում են պատասխանատվությունը և կատարում են հանձնարարությունները:

Միջոցառումներ պլանավորելիս խորհրդատուները կարող են սահմանել այն պարտականությունները, որոնք կարող են պատվիրակել երիտասարդ տղամարդկանց: Խորհրդատուները պետք է ուսուցանեն քվորումի նախագահությանը, երբ նրանք պատվիրակում և վերահսկում են հանձնարարությունները: Վերահսկումը կարևոր նշանակություն ունի ուսուցման պատասխանատվության հարցում: Աջակցեք երիտասարդների ղեկավարներին, երբ նրանք հնարավորություններ են փնտրում երիտասարդ տղաներին ներգրավելու համար: Թույլ տվեք, որ երիտասարդ տղամարդիկ առաջնորդեն:

Դժվարությունների հաղթահարումը սովորեցնում է անձնական պատասխանատվություն: Բացօթյա փորձառությունները երիտասարդ տղամարդկանց մեծ հնարավորություններ են ընձեռում դժվարին գործեր կատարելու համար: Առաջադրանքների ժամանակ խրախուսանքի, սիրո և ոգևորության շնորհիվ քվորումի ղեկավարները և քվորումի խորհրդատուներն օգնում են, որ երիտասարդ տղամարդիկ ձեռք բերեն ավելին, քան հավատում էին, որ կարող են: Մի խուսափեք մարտահրավերից․ պարզապես օգնեք նրանց հաջողության հասնել: Աջակցեք նրանց նոր պարտականությունների մեջ, որպեսզի օգնեք նրանց աճել: