Ղեկավարի և դերի զարգացում
Ցցի սեմինարիայի ավարտականի ուղեցույց


«Ցցի սեմինարիայի ավարտականի ուղեցույց», Սեմինարիայի և ինստիտուտի ավարտական միջոցառումների ուղեցույց (2021)

«Ցցի սեմինարիայի ավարտականի ուղեցույց», Սեմինարիայի և ինստիտուտի ավարտական միջոցառումների ուղեցույց

Ցցի սեմինարիայի ավարտականի ուղեցույց

Ավարտականի ուղեցույց

Ավարտական պահանջների կատարումը կարող է օգնել երիտասարդներին խորացնել իրենց դարձը դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսը, երբ նրանք կանոնավորապես հաճախում են դասի, մասնակցում են դասերին և սկսում են հաստատել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության օրինակը (տես «Credit and Graduation» Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 15.1.5, և «Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը», Ավետարանի գրադարան): Յուրաքանչյուր երիտասարդ ունի ընտանիքի աջակցության, ավետարանի ըմբռնման, կարողությունների և պարտավորությունների տարբեր մակարդակ: Այս պահանջները նախատեսված են ուսանողներին՝ իրենց ներկա պայմաններում բավարարելու համար:

Սեմինարիայի ավարտականի համար ուսանողը պետք է ավարտի սեմինարիայի ութ կիսամյակները և ստանա եկեղեցու ղեկավարի հաստատում:

  • Ուսման դասընթացն ավարտելու համար ուսանողները պետք է մասնակցեն դասերի առնվազն 75 տոկոսին, լրացնեն պահանջվող ընթերցանությունը յուրաքանչյուր կիսամյակի համար և մասնակցեն գիտելիքների համատեղ գնահատմանը:

  • Ուսանողների ավարտական առաջընթացի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել Ս&Ի ներկայացուցչի կողմից կամ անմիջականորեն հասանելի լինել ծնողների և քահանայության ղեկավարների կողմից mySeminary.ChurchofJesusChrist.org կայքում:

  • Վերահանձնման աշխատանքները հասանելի են այն ուսանողների համար, որոնք չեն բավարարել այդ պահանջները:

Մանրամասներ ավարտական ծրագրի մասին.

  • Ավարտական միջոցառումների անցկացումը սեմինարիայի բոլոր ուսանողների ջանքերը և ձեռքբերումները խրախուսելու եղանակ է:

  • Սեմինարիայի ավարտականը պետք է անցկացվի ամեն տարի՝ ցցի մակարդակով։

Վկայագրի պատրաստման մանրամասները.

  • Սեմինարիայի վկայագրերի վրա լինում են միայն Եկեղեցու կրթական խորհրդի նախագահի և Սեմինարիայի և կրոնի ինստիտուտների (ՍԻ) կառավարչի՝ նախապես տպագրված ստորագրությունները:

  • Հնարավորության դեպքում, սեմինարիայի ավարտականը պետք է անցկացվի ուսումնական տարվա ավարտից հետո, որպեսզի վկայագրերը հանձնվեն ավարտական միջոցառման ժամանակ։ Վկայագրերը տրվում են ցցի ներկայացուցչին (սովորաբար, նշանակված բարձրագույն խորհրդականին), որպեսզի վերջինս հանձնի դրանք ցցի սեմինարիայի ավարտականի ժամանակ։

  • Եթե սեմինարիայի ավարտականն անցկացվում է ուսումնական տարվա ավարտից շուտ, շրջանավարտներին կարող են տրվել դատարկ վկայագրերի շապիկները։ Երբ վկայագրերը պատրաստ լինեն, դրանք կարող են փոստով ուղարկվել շրջանավարտներին կամ փոխանցվել ցցի կամ ծխի ղեկավարներին, որպեսզի նրանք տրամադրեն ուսանողներին:

  • Եկեղեցու ղեկավարի հաստատումը չստացած ուսանողների վկայագրերը տրվում են եպիսկոպոսներին, որպեսզի ավելի ուշ հանձնեն այդ ուսանողներին։ Եկեղեցու ղեկավարի հաստատումը չստացած սեմինարիայի ուսանողները ավարտական միջոցառման ժամանակ չեն ներկայացվում։

Ավարտական հավաստագրեր

Լրացնում է սեմինարիայի բոլոր կրեդիտային պահանջները: Ցցի կարիքներից ելնելով, սեմինարիաների տեղական ծրագրի կառավարիչները խորհրդակցում են ցցի ղեկավարների հետ և որոշում են, թե երբ և որտեղ են ավարտական հավաստագրերը տպագրվելու և հանձնվելու: Ավարտական հավաստագրերը կարող են տպվել և հանձնվել յուրաքանչյուր կիսամյակի վերջում, յուրաքանչյուր տարվա վերջում կամ ընդհանրապես չհանձնվել: Հավաստագրերը կարող են տրվել սեմինարիայի ավարտականի ժամանակ, սեմինարիայի դասերին կամ այլ եղանակներով:

Դերեր և պարտականություններ

Ցցի նախագահը․

  • Խորհրդակցում է ցցի կողմից նշանակված սեմինարիայի տնօրենի կամ համակարգողի հետ՝ սեմինարիայի ավարտական միջոցառումը կազմակերպելու և ծրագրելու համար:

  • Վերահսկում է ներկայացվող շրջանավարտների հաստատման գործընթացը եկեղեցու ղեկավարի կողմից։

  • Հանձնարարում է ցցի սեմինարիայի ղեկավարին կամ բարձրագույն խորհրդականին համակարգել ցցի սեմինարիայի ավարտական ծրագիրը:

Եպիսկոպոսը․

  • Որոշում է կայացնում սեմինարիայի յուրաքանչյուր հնարավոր շրջանավարտի հաստատման վերաբերյալ: Ուսանողների հաստատման կարգավիճակը չպետք է երևա սեմինարիայի ծրագրերում:

  • Տեղեկացնում է սեմինարիայի ուսանողին, որը հաստատում չի ստացել, և բացատրում է պատճառները։ Եպիսկոպոսը հատուկ հոգատարությամբ պետք է տեղեկացնի ուսանողի ծնողներին կամ խնամակալներին, եթե ուսանողը չի մասնակցելու սեմինարիայի ավարտական ծրագրին։

  • Ցցի նախագահին ցուցակ է տրամադրում հաստատում ստացած ուսանողների մասին, որպեսզի ներառվեն ցցի ավարտական ծրագրում։

Սեմինարիա. հաստատում եկեղեցու ղեկավարի կողմից

Ցցերի նախագահների և եպիսկոպոսների համար․

  • Սեմինարիան ավարտող ուսանողին տրվող եպիսկոպոսի հաստատումը «վկայում է, որ ուսանողն արժանավոր է և հավատարիմ է ապրելու ավետարանի չափանիշներով» (Ընդհանուր ձեռնարկ [2020], 15.1.5, ChurchofJesusChrist.org

  • Եպիսկոպոսը կամ նրա խորհրդականներից մեկը կարող է որպես հիմք ընդունել երիտասարդների հետ կանոնավոր անցկացվող հարցազրույցները, որպեսզի որոշի ավարտող ուսանողի հաստատման հարցը։ Կարիք չկա, որ այդ ուսանողների համար անցկացվի եկեղեցու ղեկավարի կողմից հաստատման առանձին հարցազրույց:

  • Եպիսկոպոսն իր հայեցողությամբ կարող է որոշել յուրաքանչյուր հնարավոր շրջանավարտի արժանավորության հաստատման հարցը։

  • Սեմինարիայի տնօրենները կամ համակարգողները հավաստիանում են, որ յուրաքանչյուր ցցի նախագահ հասկանում է սեմինարիայի շրջանավարտ դառնալու համար եկեղեցու ղեկավարի կողմից հաստատման պահանջը։

  • Ցցի նախագահը հավաստիանում է, որ յուրաքանչյուր եպիսկոպոս կամ ճյուղի նախագահ հասկանում է սեմինարիայի շրջանավարտ դառնալու համար եկեղեցու ղեկավարի կողմից հաստատման պահանջը։

  • Միայն հաստատման արժանացած ուսանողները, որոնք ուսման առաջադիմությամբ համապատասխանում են վկայական ստանալու պահանջներին, պետք է ներկայացվեն ցցի սեմինարիայի ավարտական միջոցառման ժամանակ։

Սեմինարիայի ավարտական ծրագրի օրինակ

[Ցցի անունը]

Սեմինարիայի ավարտական միջոցառում

[Օրը/ժամը (ցանկալի տևողությունը՝ 1ժամ)]

[Վայրը]

Նախագահող․

Վարող․

Դաշնակահար․

Խմբավար․

Բարի գալուստ․

Բացման օրհներգ․

Բացման աղոթք․

Մի քանի խոսք սեմինարիայի ծրագրում մասնակցության մասին․

Ելույթ ունեցող ուսանող (մեկ կամ մի քանի հոգի)․

Երաժշտական համար․

Ելույթ ունեցող ուսանող (մեկ կամ մի քանի հոգի)․

Ս&Ի-ի ներկայացուցչի հակիրճ դիտարկումները (կարող է ներառել՝ Ս&Ի-ի նպատակը, շրջանավարտ ուսանողների ջանքերի ճանաչումը և հղումը կրեդիտների պահանջներին):

Ցցի նախագահության անդամի դիտարկումները (կարող է ներառել ինստիտուտին գրանցվելու հրավեր):

Սեմինարիայի վկայականների հանձնում․

Փակման օրհներգ․

Փակման աղոթք․

Հետևյալ անունների ու կայքերի ցանկը առաջարկվում է ներառել տպված ծրագրում.