Ղեկավարի և դերի զարգացում
Ինստիտուտի ավարտականի ընթացակարգերը


«Ինստիտուտի ավարտականի ընթացակարգերը», Սեմինարիայի և ինստիտուտի ավարտական միջոցառումների ուղեցույց (2021)

«Ինստիտուտի ավարտականի ընթացակարգերը», Սեմինարիայի և ինստիտուտի ավարտական միջոցառումների ուղեցույց

Ինստիտուտի ավարտականի ընթացակարգերը

Նշում․ Երբ ստորև նշվում են եպիսկոպոսները և ցցերի նախագահները, դա համապատասխանաբար վերաբերում է նաև ճյուղերի նախագահներին և շրջանների նախագահներին։

Ուղեցույցները

  • Տարեկան ավարտական միջոցառումների անցկացումը ինստիտուտի ուսանողների ջանքերը և ձեռքբերումները խրախուսելու մի եղանակ է:

  • Ավարտական միջոցառումները պետք է անցկացվեն ամեն տարի։

  • Ինստիտուտի ավարտական միջոցառումները պետք է անցկացվեն ինստիտուտի շենքում կամ ցցի միջոցառման մակարդակով։ Սա նաև թույլ է տալիս, որ ցցի ծրագրերը համատեղվեն ինստիտուտի շենքում անցկացվող ծրագրերի և ավարտական արարողությունների հետ կապված ցցի այլ ծրագրերի հետ՝ ինչպես հարմար կգտնեն տեղի կառավարիչները և ղեկավարները։

  • Հնարավորության դեպքում ավարտական արարողությունները պետք է անցկացվեն ուսումնական տարվա ավարտից հետո:

  • Եթե որոշվում է, որ ավարտական արարողություններ չեն անցկացվի, հաստատված ուսանողները կարող են պահանջել վկայականները, որոնք կտպվեն համաձայն ինստիտուտի ծրագրերի՝ ուսումնական տարվա ավարտից հետո։

  • Ավարտական որակավորում ունեցող ուսանողները պետք է ավարտեն և ստանան ինստիտուտի դասընթացների առնվազն 14 միավոր․ 4 հիմնական դասընթացները (ընդհանուր 8 միավոր) և 3 ընտրովի դասընթացներ (ընդհանուր 6 միավոր)։

  • Դասընթացն ավարտելու համար ուսանողները պետք է բավարարեն (1) հաճախելիության, (2) դասընթացում հանձնարարված ընթերցանության և (3) Ուսումնական փորձառության բարելավման (ՈւՓԲ) պահանջները։ Այն ուսանողները, որոնք չեն բավարարի այս երեք պահանջները, վերահանձնման հնարավորություն կունենան։ Նախատեսված ավարտական դիմորդները պետք է հրավիրվեն դիմելու ներկայացման համար՝ ավարտման ժամանակ:

  • Նախատեսված ավարտական դիմորդները պետք է ձեռք բերեն եկեղեցու ղեկավարի հաստատումը՝ ավարտական դիմումը լրացնելու համար։

  • Վկայականների վրա լինում են միայն Եկեղեցու Կրթական Խորհրդի նախագահի և Սեմինարիայի և կրոնի ինստիտուտների (Ս&Ի) կառավարիչի նախապես տպված ստորագրությունները:

  • Ցանկության դեպքում, ամենամյա ավարտական արարողության ընթացքում ինստիտուտի ծրագրերը կարող են ընտրողաբար ներկայացնել այն ուսանողներին, ովքեր ստացել են ավարտական հավաստագիր:

Դերերը և պարտականությունները

Ցցի նախագահը, որը ներկայումս հանդիսանում է Ինստիտուտի Խորհրդի Խորհրդատու (ԻԽԽ) (տես Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 14.1.2, ChurchofJesusChrist.org, Ցցի ինստիտուտ, ChurchofJesusChrist.org) կամ նրա կողմից նշանակված անձը.

  • Խորհրդակցում է ինստիտուտի տվյալ տարածքի տնօրենի հետ՝ նախապատրաստելով և ծրագրելով ավարտական միջոցառումը։

  • Հաստատում է ավարտականի վերջնական ծրագիրը։

  • Կարող է ելույթ ունենալ ավարտական միջոցառման ժամանակ և կարող է աջակցել ավարտողներին ներկայացնելիս և վկայագրերը հանձնելիս։

Բոլոր ցցերի նախագահները կամ նրանց կողմից նշանակված անձինք․

  • Համոզվեն, որ եպիսկոպոսները հասկանում են եկեղեցու ղեկավարի հաստատման պահանջը՝ ինչպես բացատրել է ինստիտուտի տնօրենը։ Ուսանողները պետք է ձգտեն ստանալ եկեղեցու ղեկավարի հաստատումը՝ ավարտական դիմումը լրացնելու համար։

  • Պետք է հասկանան, որ նրանք կարող են ստանալ բազմաթիվ նամակագրություններ ինստիտուտի բազմաթիվ ծրագրերից, կախված նրանից, թե իրենց ցցում չափահաս երիտասարդները որտեղ են հաճախում ինստիտուտ:

  • Մասնակցեն ավարտական միջոցառմանը՝ աջակցելով ցցի անդամներին իրենց ձեռքբերումներում։

  • Հրավիրվում են նստելու բեմահարթակում, եթե ունեն ուսանողներ, որոնք մասնակցում են ավարտական միջոցառմանը։

Եպիսկոպոսը կամ նրա խորհրդականներից մեկը․

  • Հաստատում է նախատեսված ավարտական դիմորդներին, երբ յուրաքանչյուր ուսանող ձգտում է ստանալ եկեղեցու ղեկավարի հաստատումը։

  • Իր հայեցողությամբ, կարող է ընտրել հաստատել կամ չհաստատել յուրաքանչյուր դիմորդի։ Եթե եպիսկոպոսը կամ նրա խորհրդականը չեն ստորագրում ուսանողի՝ եկեղեցու ղեկավարի հաստատումը ավարտականի դիմումի վրա, դիմումը թերի է, և ուսանողը չի ներկայացվի ավարտական միջոցառման ժամանակ։

  • Պարտավոր է տեղեկացնել ինստիտուտն ավարտող դիմորդներին, եթե դիմորդը հաստատման չի արժանանում, և բացատրել, թե ինչու։

  • Հրավիրվում է մասնակցելու ավարտական միջոցառմանը, եթե նա ունի ավարտական միջոցառմանը մասնակցող ուսանողներ, աջակցելով ցցի անդամներին իրենց ձեռքբերումներում։

Եկեղեցու ղեկավարի հաստատումը ինստիտուտում

Ինստիտուտի տնօրենը․

  • Համոզվում է, որ յուրաքանչյուր ցցի նախագահ հասկանում է եկեղեցու ղեկավարի հաստատման պահանջը ինստիտուտն ավարտելու համար։

Ցցի նախագահը կամ նրա կողմից նշանակված անձը․

  • Համոզվում է, որ յուրաքանչյուր եպիսկոպոս նույնպես հասկանում է այդ պահանջը։

Եպիսկոպոսը կամ նրա խորհրդականներից մեկը․

  • Հանդիպում է յուրաքանչյուր դիմորդի հետ։ Եթե ուսանողը ինստիտուտն ավարտելու համար արժանանում է հաստատման, դա ցույց է տալիս, որ ուսանողը հասկանում է և ձգտում է կիրառել Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները և վարդապետությունը, որ սովորել է ինստիտուտում, «հաստատելով, որ ուսանողները արժանի են և նվիրված՝ ապրելու սկզբունքներով, որոնք նշված են «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում, կամ երիտասարդ ամուրիների համար նախատեսված նմանատիպ չափանիշներով» (Ձեռնարկ 1, 31.1.7

  • Կարող է որպես հիմք օգտագործել չափահաս երիտասարդների կանոնավոր ծրագրած հարցազրույցները, որպեսզի հաստատի կամ չհաստատի նախատեսված ավարտական դիմորդին։ Ինստիտուտի շրջանավարտների համար կարիք չկա առանձին եկեղեցական հաստատման հարցազրույց անցկացնել:

  • Իր հայեցողությամբ, կարող է ընտրել հաստատել կամ չհաստատել յուրաքանչյուր դիմորդի։ Եթե եպիսկոպոսը կամ նրա խորհրդականը չեն ստորագրում ուսանողի եկեղեցու ղեկավարի հաստատումը ավարտականի դիմումի վրա, դիմումը թերի է, և ուսանողը չի ներկայացվի ավարտական միջոցառման ժամանակ։

  • Պարտավոր է տեղեկացնել ինստիտուտն ավարտող դիմորդներին, եթե դիմորդը հաստատման չի արժանանում, և բացատրել, թե ինչու։