2023
Հիսուսը բժշկում է մի կնոջ
Փետրվար 2023


«Հիսուսը բժշկում է մի կնոջ», Ընկեր. ամենամսյա ուղերձներ, փետրվար 2023

«Հիսուսը բժշկում է մի կնոջ»

Ընկեր. ամենամսյա ուղերձներ, փետրվար 2023

Հիսուսը բժշկում է մի կնոջ

Նկար
Հիսուսը քայլում է փողոցով

Նկարները` Էյփրիլ Սթոտի

Մի օր Հիսուսը քայլում էր բանուկ փողոցով։ Ամբոխի մեջ մի կին կար, որը հիվանդ էր շուրջ 12 տարի։

Նկար
կինը դիպչում է Հիսուսի հանդերձին

Կինը հավատում էր, որ Հիսուսը կարող է բուժել իրեն: Նա ձեռքը մեկնեց և դիպավ Նրա պատմուճանին: Կինն անմիջապես բժշկվեց:

Նկար
Հիսուս Քրիստոս

«Ո՞վ դիպավ իմ հագուստին», - հարցրեց Հիսուսը։ Կինը վախեցավ: Նա ծնկի եկավ Հիսուսի առաջ և պատմեց Նրան, թե ինչ է տեղի ունեցել:

Նկար
Հիսուսը խոսում է կնոջ հետ

Հիսուսը սիրառատ էր։ Նա ասաց. «Քաջալերվի՛ր»: Նա ասաց, որ կինը բժշկվեց իր հավատքի շնորհիվ:

Նկար
երեխաները՝ նավակի մեջ

Ես կարող եմ հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոսը: Նրա սերը կօգնի ինձ և խաղաղություն կտա:

Գունավորելու էջ

Ես հավատք ունեմ առ Հիսուս Քրիստոսը

Նկար
մայր և որդի աղոթում են

Սեղմեք նկարի վրա՝ այն ներբեռնելու համար։

Նկարները՝ Էյփրիլ Սթոտի

Ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր հավատքը: