2021
Միսիոներները կիսվում էին ավետարանով
Ապրիլ 2021


«Միսիոներները կիսվում էին ավետարանով», Ընկեր ապրիլ 2021 թ.

Ամենամսյա Ընկեր ուղերձ, ապրիլ 2021 թ.

Միսիոներները կիսվում էին ավետարանով

Նկար
19-րդ դարի երկու միսիոներներ

Նկարների հեղինակ` Էյփրիլ Սթոտ

Մորմոնի Գրքի տպագրումից հետո Աստված կանչեց միսիոներներին գնալ և այն ուսուցանել ավելի մեծ թվով մարդկանց:

Նկար
Սամուել Սմիթը դասավորում է Մորմոնի Գրքի օրինակները

Ջոզեֆ Սմիթի եղբայրը՝ Սամուելը, Մորմոնի Գրքի օրինակներով լի մի պայուսակ էր կրում՝ դրանք բաժանելու նպատակով: Մարդիկ հավաքվում էին լսելու, թե նա ինչպես է ուսուցանում:

Նկար
19-րդ դարի միսիոներն ուսուցանում է Խաղաղ օվկիանոսի կղզիներում

Այլ միսիոներներ ուսուցանում էին մարդկանց Եվրոպայում: Որոշ միսիոներներ ուսուցանում էին մարդկանց, ովքեր ապրում էին կղզիներում:

Նկար
19-րդ դարի քույր միսիոներները Անգլիայում

Ավելի ուշ, առաջին պաշտոնական քույր միսիոները կանչվեց ծառայելու Անգլիայում:

Նկար
երեխաները խաղահրապարակում կարդում են Մորմոնի Գիրքը

Ես նույնպես կարող եմ միսիոներ լինել: Ես կարող եմ Մորմոնի Գրքով կիսվել ուրիշների հետ:

Գունավորելու էջ

Ես կարող եմ կիսվել ավետարանով

Նկար
երեխաները Հիսուսի նկարները ձեռքին

Դու ինչպե՞ս կարող ես պատմել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին: