2021
Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ մեղքից ու մահից
Ապրիլ 2021


«Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ մեղքից ու մահից», Լիահոնա, ապրիլ 2021 թ.

Ամենամսյա Լիահոնա ուղերձ, ապրիլ 2021 թ.

Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ մեղքից ու մահից

Նրա զոհաբերության շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք գտնելու հավերժական խաղաղություն և ուրախություն։

Նկար
Վերջին ընթրիքը

Քրիստոսը ստեղծում է երկիրը, Ռոբերտ Թ․ Բարեթ

Մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ։ Եվ դրա պատճառն այն է, որ Նա վճարեց մեր մեղքերի գինը և հաղթեց մահին։ Նա փրկեց մեզ։ Մեզ համար կատարած Նրա զոհաբերությունը, որը կոչվում է Քավություն, երբևէ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունն է։ Նրա շնորհիվ մահը վերջը չէ։ Նրա շնորհիվ մեր մեղքերը կարող են ներվել, մենք կարող ենք կրկին մաքուր լինել և օրեցօր ավելի լավը դառնալ։

Հիսուս Քրիստոսն անդրանիկն էր

Նախքան երկիր գալը՝ մենք ապրել ենք մեր երկնային ծնողների հետ։ Որպես անդրանիկ՝ Հիսուս Քրիստոսն օգնել է ստեղծել այս գեղեցիկ աշխարհը։ Նա ընտրված էր լինելու մեր Փրկիչը, և համաձայնեց գալ աշխարհ, որպեսզի կարողանար կատարյալ օրինակ ծառայել, ուսուցանել Իր ավետարանը և Քավություն կատարել մեզ համար։

Նկար
Հիսուս Քրիստոսը աղոթում է Գեթսեմանիում

Օ՜, Իմ Հայր, Սայմոն Դյուվեյ

Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի գինը

Երբ Հիսուսն իմացավ, որ շուտով մահանալու է, Նա գնաց Գեթսեմանի կոչվող պարտեզը՝ աղոթելու։ Այդ աղոթքի ժամանակ Նա սկսեց վճարել մեր մեղքերի գինը։ Նա հոժարակամ տառապեց, որպեսզի ապաշխարելու դեպքում մենք ստիպված չլինենք տառապել։ Թողնելով մեր մեղքերը և հետևելով Փրկիչին՝ մենք կարող ենք գտնել ներում և բժշկում։ Գեթսեմանիում ստացած Իր փորձառության շնորհիվ Հիսուսը հստակ հասկանում է, թե ինչ է նշանակում լինել մեզանից յուրաքանչյուրը։ Նա անցել է մեր բոլոր վշտերի, հիվանդությունների և ցավերի միջով։ Սա Քավության առաջին մասն է։

Նկար
Քրիստոսի թաղումը

Քրիստոսի թաղումը, Քարլ Հեյնրիխ Բլոխ

Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին

Գեթսեմանիի աղոթքից հետո Հիսուսը մատնվեց, ձերբակալվեց և մահվան դատապարտվեց խաչելության միջոցով։ Չնայած Հիսուսն ամենազոր էր, սակայն Նա հոժարակամ մահացավ խաչի վրա։ Հիսուսի հետևորդները Նրա մարմինը սիրով դրեցին գերեզմանում։ Նրանք չէին հասկանում, որ չնայած Նրա մարմինը մահացած էր, Նրա հոգին շարունակում էր կենդանի մնալ հոգիների աշխարհում։ Երեք օր անց Հիսուսը կրկին կենդանացավ և այցելեց նրանց, ապացուցելով, որ կարող էր հաղթել մահին։ Սա ավարտեց Քավությունը։ Քանի որ Հիսուսը հարություն առավ, մեզանից յուրաքանչյուրը կրկին կապրի մահից հետո։

Նկար
Քրիստոսը և Մարիամը գերեզմանի մոտ

Նա ապրում է, Սայմոն Դենվեյ

Սուրբ ծնունդի և Զատիկի նշանակությունը

Աշխարհի մեծ մասը նշում է երկու տոն, որոնք օգնում են մեզ հիշել Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Սուրբ ծնունդի ընթացքում մենք երախտագիտությամբ հիշում ենք, որ Հիսուսը պատրաստ էր ընդունելու երկիր գալու առաքելությունը, չնայած այն ներառում էր տառապել և մահանալ մեզ համար։ Զատիկին տոնում ենք Փրկիչի հաղթանակը մեղքի և մահվան հանդեպ, որը մեզ տալիս է հավերժական ուրախ ապագայի հույս։

Նկար
Քրիստոսը կանչում է Պետրոսին և Անդրեասին

Քրիստոսը կանչում է Պետրոսին և Անդրեասին, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Ի՞նչ են ասում սուրբ գրությունները Փրկիչի Քավության վերաբերյալ։

Քանի որ Հիսուսը կատարելապես ճանաչում է մեզ, Նա կարող է «սատարել» կամ օգնել մեզ (տես Ալմա 7․11-12

Փրկիչը հասկանում է մեր ցավերը և վիշտը (տես Եսայիա 53․2-5

Աստված ուղարկեց Հիսուսին փրկելու մեզ, քանի որ Աստված սիրում է մեզանից յուրաքանչյուրին (տես Հովհաննես 3․16-17

Հիսուսն աղոթեց Իր հետևորդների համար, այդ թվում՝ մեզ համար, որպեսզի պաշտպանված լինենք չարից և մեկ լինենք Նրա և Երկնային Հոր հետ (տես Հովհաննես 17

Մեր Փրկիչը հրավիրում է մեզ հետևել Իրեն և վերադառնալ Իր ներկայություն (տես Վարդապետություն և Ուխտեր 19․16-19, 23-24, 132․23