2021
Աստված պատվիրել է մեզ մկրտվել
Փետրվար 2021 թ․


«Աստված պատվիրել է մեզ մկրտվել», Լիահոնա, Փետրվար 2021

Ամենամսյա Լիահոնա ուղերձ, փետրվար 2021

Աստված պատվիրել է մեզ մկրտվել

Հիսուս Քրիստոսը օրինակ ցույց տվեց մեզ, որ պետք է մկրտվել մեկի կողմից, ով ունի Աստծո իշխանությունը։

Մինչդեռ մենք շատ մանրամասներ չգիտենք Հիսուս Քրիստոսի անձնական կյանքի վերաբերյալ, սակայն գիտենք, որ Նա մկրտվել է 30 տարեկանում (տես Ղուկաս 3․23)։ Ահա որոշ բաներ, որ մենք սովորում ենք մկրտության մասին Նրա օրինակից։

Յուրաքանչյուր անձնավորություն

Եթե մենք բավականաչափ մեծ ենք և բավականաչափ հասուն, տարբերելու ճիշտը սխալից, Երկնային Հայրն ուզում է, որ մենք մկրտվենք (տես Վարդապետություն և Ուխտեր 18․42)։ Հիսուսը կատարյալ էր, սակայն Նա այնուամենայնիվ ընտրեց մկրտվել, որպեսզի հետևի Աստծո պատվիրաններին (տես Մատթեոս 3․13–17, 2 Նեփի 31․7)։ Նույնիսկ նրանք, ովքեր արդեն իսկ մահացել են, կարող են ընդունել մկրտությունը։ Մենք դա առաջարկում ենք նրանց՝ մկրտվելով նրանց փոխարեն տաճարներում։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 128․15-18։)

Նկար
մկրտություն

Իշխանությամբ կատարված

Հիսուսը պարզապես չմկրտվեց ինչ-որ մեկի կողմից։ Նա հատուկ գնաց Իր զարմիկ Հովհաննեսի մոտ, ով քահանայության իշխանություն ուներ Աստծուց։ Հիսուսի մահից և Նրա աշակերտների սպանվելուց հետո, քահանայության այդ իշխանությունը վերցվեց երկրի վրայից։ Ապա 1829 թվականի Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և տվեց նրան իշխանություն՝ մկրտելու Աստծո անունով։ Այդ վերականգնման շնորհիվ մենք կարող ենք այսօր մկրտվել այդ նույն իշխանությամբ։

Նկար
Ահարոնյան Քահանայության վերականգնումը

Երկկողմանի խոստում

Մկրտությունը ներառում է երկկողմանի խոստում կամ ուխտ՝ մեր և Աստծո միջև։ Մենք խոստանում ենք․

  1. Մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը։

  2. Միշտ հիշել Նրան։

  3. Պահել Նրա պատվիրանները։

Ի պատասխան, Աստված խոստանում է, որ Իր Հոգին միշտ մեզ հետ կլինի։ Հաղորդության աղոթքների բառերը ամեն շաբաթ հիշեցնում են մեզ այս ուխտի մասին։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79։)

Նկար
ընտանիքը հաղորդության ժողովի ժամանակ

Սուրբ Հոգին ստանալը մկրտության կարևոր մասն է

Երբ Հիսուսը մկրտվեց, Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու տեսքով (տես 2 Նեփի 31․8)։ Այսօր մկրտությունից հետո մարդիկ հաստատվում են։ Սա նշանակում է, որ նրանք ստանում են հատուկ օրհնություն, որի ժամանակ նրանց հրավիրում են ստանալ հոգին մաքրագործող Սուրբ Հոգու պարգևը (տես 2 Նեփի 31․17)։ Սուրբ Հոգին կարող է զգուշացնել մեզ վտանգների մասին, մխիթարել մեզ, առաջնորդել մեզ կայացնելու ճիշտ որոշումներ և օգնել մեզ զգալ Աստծո սերը (տես Վարդապետություն և Ուխտեր 39․6

Նկար
հաստատում ստացող կին

Մենք միշտ կարող ենք ապաշխարել

Աստված գիտեր, որ մենք սխալներ կգործենք։ Չնայած մեր լավագույն ջանքերին, մենք մեղանչում ենք և մեզ չի հաջողվում պահել մեր մկրտության խոստումները։ Ուստի, նա մեզանից յուրաքանչյուրին ապաշխարելու հնարավորություն է տալիս։ (Տես Վարդապետություն և Ուխտեր 18․13։) Ամեն օր մենք կարող ենք գործադրել մեր լավագույն ջանքերը, որպեսզի ներողություն խնդրենք և ուղղենք մեր սխալները։ Մենք կարող ենք աղոթել և խնդրել Աստծո ներողամտությունը։ Ապա, երբ մենք խոնարհ սրտով ընդունում ենք հաղորդությունը, մենք կարող ենք մեզ հետ ունենալ Սուրբ Հոգին (տես 3 Նեփի 18․11

Նկար
անկողնու կողքին աղոթող կին

Ի՞նչ են ասում սուրբ գրությունները մկրտության վերաբերյալ։

Ծնողները պետք է օգնեն իրենց զավակներին նախապատրաստվել մկրտությանը (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25

Ութ տարեկանից փոքր երեխաները կարիք չունեն մկրտության (տես Մորոնի 8.

Երբ մենք մկրտվում ենք, խոստանում ենք «սգալ նրանց հետ, ովքեր սգում են, … մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, և կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9