2018
Շփվեք նրա հետ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած ձևով
January 2018


Այցելությամբ ուսուցանելու սկզբունքները, հունվար 2018

Շփվեք նրա հետ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած ձևով

Այցելությամբ ուսուցանելը վերաբերում է ծառայությանը։ Հիսուսը ծառայում էր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Մենք նույնպես կարող ենք այդպես անել:

«Ծառայել» նշանակում է՝ ծառայություն մատուցել, հոգ տանել կամ անել ցանկացած բան, որը նպաստում է ուրիշներին մխիթարելուն կամ երջանկացնելուն։ Այցելությամբ ուսուցանումը վերաբերում է ուղիներ գտնելուն, թե ինչպես ծառայել նրանց, ում այցելում ենք։ Հիսուսը ծառայում էր բոլորին ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Նա կերակրեց 5000 մարդու, մխիթարեց Մարիամին ու Մարթային նրանց եղբոր մահվան ժամանակ և ուսուցանեց Իր ավետարանը ջրհորի մոտ գտնվող կնոջը։ Նա արեց այդ Իր անկեղծ սիրո շնորհիվ։

Հետևելով Նրա օրինակին՝ որպես այցելող ուսուցիչներ, մենք կարող ենք ճանաչել և սիրել յուրաքանչյուր քրոջ, ում այցելում ենք, հիշելով, որ սերը հիմքն է այն ամենի, ինչ մենք անում ենք։ Երբ մենք աղոթում ենք ոգեշնչման համար, որ իմանանք , թե ինչպես ծառայել նրան և օգնել նրան ամրացնել իր հավատը, «հրեշտակներին հնարավոր չի լինի զսպել [մեր] ընկերակիցները լինելուց»։1

1842թ․ Սփոփող Միության կազմավորումից մինչև այսօր կանանց ծառայություններն օրհնել են կյանքեր։ Օրինակ, Ջոան Ջոնսոնը՝ 82-ամյա մի այրի և նրա այցելությամբ ուսուցանող զուգընկերն այցելում են ուսուցանելու իրենց 89-ամյա հարևանուհուն, ով տառապում է թոքաբորբով։ Նրանք հասկացան, որ իրենց հարևանը ավելի շատ, քան ամիսը մեկ անգամ կարիք ունի այցելության, ուստի սկսեցին այցելել կամ հեռախոսազրույց ունենալ նրա հետ ամեն շաբաթ։

Այլ այցելող ուսուցիչների համար քաջալերող հաղորդագրություն կամ նամակ ուղարկելը կարող է լինել լավագույն բանը, որ նրանք կարող են անել մի քրոջ համար այդ ամիս։ Անձնական կապեր ստեղծելը և սիրով լսելը այցելությամբ ուսուցման առանցքն են։ Ժամանակակից տեխնոլոգիաները և անձամբ այցելությունն օգնում են մեզ անել դա ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և բազում եղանակներով։2 Դա Հիսուսի նման ծառայելն է։

Հղումներ

  1. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 482։

  2. Տես Ձեռնարկ 2․ Եկեղեցում սպասավորելը (2010), 9.5.1: