2017
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս. Արժանապատիվ կյանք։
Ի հիշատակ՝Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի


Երեց Ռոբերտ Դ. Հեյլս Արժանապատիվ կյանք

«Օ՜հ, եթե ես ունենայի հրեշտակի ձայն ու շեփոր, ես կասեի ողջ մարդկությանը, որ [Հիսուս Քրիստոսը] հարություն է առել և կենդանի է, որ Նա է Աստծո Որդին՝ Հոր Միածինը, խոստացված Մեսիան, մեր Քավիչը և Փրկիչը, որ Նա այս աշխարհ եկավ, որ ավետարանն օրինակով ուսուցանի։ Նրա աստվածային առաքելությունն ուղղորդել է ինձ և ձեզ դեպի Նա և Նա կառաջնորդի մեզ դեպի կյանք հավերժական»։1

Նկար
Robert D. Hales and his wife, Mary

Կազմ․ լուսանկարն ըստ Ստյուարտ Ջոնսոնի, Deseret News

Երբ Երեց Ռոբերտ Դ Հեյլսը 1950-ականներին ծառայում էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում որպես կործանիչ ինքնաթիռի օդաչու, նրա ավիաջոկատի անդամները որդեգրեցին մի կարգախոս՝ դրանով ոգեշնչվելով ծառայության ընթացքում։

«Մեր ինքնաթիռի մի կողմում փակցված կարգախոսն էր՝ «Պատվով վերադառնալ»,- 1990թ.-ին ասել էր Երեց Հեյլսը քահանայություն կրողներին, երբ ծառայում էր որպես Նախագահող Եպիսկոպոս։ Այդ կարգախոսն անընդհատ հիշեցնում էր մեր վճռականության մասին, որ պատվով վերադառնանք հենակետ միայն այն բանից հետո, երբ մեր ողջ ջանքերը ներդնենք մեր առաքելության բոլոր հանձնարարությունները հաջողությամբ ավարտելու գործում»։2

Նկար
Robert D. Hales as pilot with plane; as businessman

Երեց Հեյլսը, ով հաճախ էր խոսում պատվով վերադառնալու մասին, հավատում էր, որ Երկնային Հոր բոլոր զավակներին կարելի է օգնել իրենց հավերժական ճանապարհին, եթե այս կարգախոսը կիրառվի նրանց կյանքում։ Նա մտածում էր, քանի որ կյանքի յուրաքանչյուր օրը առաքելություն է․ «Մենք պետք է հիշենք, թե ովքեր ենք մենք և հիշենք մեր հավերժական նպատակը, որն է՝ մեր ընտանիքների հետ «պատվով վերադառնալ» դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը»։3

Լինելով ամուսին և հայր, ղեկավար գործարար և ավելի քան 40 տարի ծառայելով որպես Բարձրագույն Իշխանավոր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, Երեց Հեյլսը միշտ հիշել է, թե ով է ինքը և գործել է համապատասխանաբար։ Եվ իր հավատարմության, հնազանդության, ջանասիրության և ծառայության շնորհիվ նա իր ավիաջոկատի կարգախոսը կիրառեց իր ողջ մահկանացու կյանքում։

Հայրական ընտանիքը

Նկար
Robert D. Hales with his parents and siblings; as a child

Ռոբերտ Դին Հեյլսը ծնվել է 1932թ․ օգոստոսի 24-ին, Նյու Յորք Սիթիում (ԱՄՆ)։ Նա Ջ․ Ռուլոն և Վերա Մարի Հոլբրոկ Հեյլսերի երրորդ զավակն էր։ Ռոբերտը մեծացել է մոտակա Լոնգ Այլենդում՝ ավետարանով ապրող ընտանիքում։ Նրա ծնողները Եկեղեցում ունեցել են տարբեր ծառայություններ, այդ թվում՝ ցցի միսիոներներ, և ամեն Կիրակի ընտանիքը 32 կմ (20 մղոն) ճանապարհ էր կտրում, որպեսզի հաճախի Քուինս ծուխ։

«Մենք ջերմ ընտանիք էինք»,- հիշում է Երեց Հեյլսը։ Պատանեկության տարիներին նա իր տունը անվանում էր «մի գեղեցիկ վայր դաստիարակվելու համար», իսկ իր ընտանիքը՝ «զորության աղբյուր»։4

Իր ծնողների ցույց տված լավ օրինակները դարձան հիշողություններ, որոնք ուղղորդեցին նրա կյանքը։5 «Նրանք ապրում էին ավետարանով, ուսումնասիրում էին սուրբ գրությունները և վկայություն բերում Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի մասին»,- ասել է Երեց Հեյլսը։ «Նրանք նաև վկայում էին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին»։6

Երիտասարդ տարիքում նա սովորեց, որ «մեր ընտանիքներն ամրացնելու բանալին Տիրոջ Հոգին մեր տուն հրավիրելու մեջ է»։7

Նրա մայրը, ով ավելի քան 30 տարի ծառայեց Սփոփող Միությունում, Ռոբերտին ուսուցանում էր սիրո և ծառայության մասին, երբ վերցնում էր տղային աղքատներին և կարիքավորներին այցելելիս։8 Նրա հայրը, ով Նյու Յորք Սիթիում պրոֆեսիոնալ նկարիչ էր, կայուն դասեր տվեց Ռոբերտին՝ քահանայության և վերականգնման մասին։ Մի առիթով նա Ռոբերտին տարավ Սասքեհաննա գետի մոտ, որտեղ Հովհաննես Մկրտիչի կողմից Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ստացան Ահարոնյան Քահանայությունը։ Մեկ այլ առիթով նա Ռոբերտին տարավ Սրբազան պուրակ։

«Պուրակում մենք աղոթեցինք միասին և ցանկություն հայտնեցինք հավատարիմ մնալ մեր ունեցած քահանայությանը»,- հիշում է նա։ «Ավելի ուշ հայրս նկարեց այն վայրը, որտեղ մենք աղոթեցինք և տվեց այդ նկարն ինձ՝ որպես հիշեցում այն խոստումների, որ այդ օրը տվեցինք։ Այսօր այդ նկարը կախված է իմ սենյակում և ամեն օր հիշեցնում է ինձ այդ սրբազան փորձառության ու այն խոստումների մասին, որոնք ես տվեցի իմ երկրային հոր և իմ Երկնային Հոր հետ միասին»։9

Նկար
Robert D. Hales as young baseball player; in Dodgers uniform

Վաղ տարիքից Ռոբերտը բեյսբոլ էր խաղում, ավելի ուշ խաղաց ավագ դպրոցում և քոլեջում, իսկ 2007թ․ նա նետեց տոնական առաջին գնդակը պրոֆեսիոնալ խաղի ժամանակ։

Լուսանկարն ըստ Սոնյա Էդինգս Բրաունի

Երիտասարդ ժամանակ Ռոբերտը սիրում էր բեյսբոլ խաղալ և ի վերջո խաղաց Յուտայի Համալսարանի թիմում։ Քաղաքից դուրս իր առաջին խաղից վերադառնալու ճանապարհին ավտոբուսում նա ավագ դպրոցի համալսարանական թիմի հետ էր և իններորդ դասարանցի Ռոբերտին ցնցեց իր թիմակիցների պահվածքն ու և խոսքը ։ Նրան զորացնելու համար հայրը նկարեց մի ասպետի նկար։

«Նրա նկարներից և սուրբ գրությունների ընթերցանությունից ես սովորեցի, թե ինչպես լինել քահանայության հավատարիմ կրող՝ պահպանել և պաշտպանել Աստծո արքայությունը։ Պողոս Առաքյալի խոսքերն իմ ուղեցույցն էին» (տես Եփեսացիս 6․13–17

Տարիներ անց հիշելով այդ դասը, Երեց Հեյլսը մտածեց․ «Եթե մենք հավատարիմ ենք քահանայության մեջ, ապա այս սպառազինությունը որպես պարգև կտրվի մեզ Աստծուց։ Մեզ անհրաժեշտ է այդ սպառազինությունը»։10

Երեց Հեյլսը մեկ այլ կարևոր հատկություն սովորեց իր հոր օրինակից։

«Մորս, քրոջս և իր քույրերի հանդեպ սիրալիր հոգատարության շնորհիվ ես հայրիկիցս սովորեցի հարգանք տածել կանանց հանդեպ»,- ասել է նա։ Երբ Երեց Հեյլսի մայրը կաթվածով անկողին ընկավ, նրա հոր «սիրելի զուգընկերոջ հանդեպ սիրառատ հոգատարությունը» նրա կյանքի վերջին երկու տարիների ընթացքում օրինակ դարձավ, որը նա երբեք չմոռացավ։ «Նա ինձ ասաց, որ դա մի փոքր վարձատրություն էր՝ ավելի քան հիսուն տարիների ընթացքում իր հանդեպ մորս սիրալիր նվիրվածության»։11

Նրա ամենամեծ ձեռքբերումը

1952թ.-ին քոլեջից տուն վերադառնալիս Ռոբերտը հանդիպեց Մերի Քրենդել անունով մի երիտասարդ աղջկա, ում ընտանիքը վերջերս Կալիֆորնիայից տեղափոխվել էր Նյու Յորք։ Այդ երկուսն անմիջապես համակրեցին միմյանց։

«Նրան հանդիպելուց հետո ես այլևս ոչ ոքի հետ ժամադրության չգնացի»,- հիշում է Երեց Հեյլսը։12

Ամռան ավարտին երկուսն էլ գնացին համալսարան (Յուտա)։ Ռոբերտը հաճախեց Յուտայի Համալսարան, իսկ Մերին գնաց Բրիգամ Յանգ Համալսարան, բայց նրանք թույլ չտվեցին, որ հեռավորությունը բաժաներ իրենց։ Ուսումնական տարվա ավարտից անմիջապես հետո՝ 1953թ. հունիսի 10-ին, նրանք ամուսնացան Սոլթ Լեյքի Տաճարում: Հաջորդ հինգ տարիների ընթացքում նրանք ունեցան երկու որդի՝ Ստեֆենը և Դեյվիդը։

Նկար
Robert and Mary Hales on wedding day; Robert and Mary with their sons

Երբ 1954թ.-ին Ռոբերտն ավարտեց համալսարանը և դիպլոմ ստացավ հաղորդակցության և բիզնեսի ոլորտում, նա գնաց ծառայելու ռազմաօդային ուժերում որպես կործանիչ ինքնաթիռի գործող օդաչու։ Երբ մոտ չորս տարի անց նա ավարտեց ծառայությունը, իր ընտանիքը Ֆլորիդայից տեղափոխեց Մասաչուսեթս, որպեսզի ստանա բիզնեսի կառավարման մագիստորսի աստիճան։ Մինչ նա ուժերի գերագույն լարումով սովորում էր Հարվարդի համալսարանում, , կանչվեց ծառայելու որպես երեցների քվորումի նախագահ։ Դա միակ դեպքն էր նրա կյանքում, երբ սկսեց կասկածել, թե արդյո՞ք պետք է ընդուներ Եկեղեցու ծառայությունը։

Նա ասաց Մերիին. «Հնարավոր է, ես ձախողեմ համալսարանի իմ ուսումնառությունը, եթե ընդունեմ երեցների քվորումի նախագահի կոչումը»։

Մերին պատասխանեց այն բառերով, որոնք օգնեցին նրան մնացած ողջ կյանքում․ «Բոբ, ավելի լավ է քահանայություն կրող ակտիվ ամուսին ունենամ, քան մարդ, ով կրում է Հարվարդի մագիստրոսի աստիճան»։ Ապա նա գրկեց ամուսնուն և ավելացրեց, «Մենք այդ երկուսն էլ կհասցնենք»։13

Եվ նրանք դա արեցին։

Հաջորդ օրը Մերին բաժանեց իրենց բնակարանի անավարտ նկուղի մի հատվածը, որպեսզի Ռոբերտը սովորելու տեղ ունենար, որտեղ նրան ոչ ոք չէր խանգարի։

«Ես ինձ հանձնեցի Տիրոջ ձեռքը, երբ որոշում կայացրի» ընդունել կոչումը, ասել է Երեց Հեյլսը 30 տարի անց։ «Այդ որոշումն այն ժամանակ ավելի դժվար էր կայացնել, քան տարիներ անց ես ընդունեցի Տասներկուսի օգնական կանչվելու կոչումը և անցյալում թողեցի իմ բիզնեսի կարիերան»։14

Տարիներ անց, երբ իր ընտանիքը ֆինանսապես ապահովված էր, Երեց Հեյլսը ցանկացավ Մերիի համար մի թանկարժեք վերարկու գնել։ Երբ նա հարցրեց կնոջը, թե ինչ էր մտածում այդ կապակցությամբ, կինը հարցրեց․ «Դու սա գնո՞ւմ ես իմ, թե քո համար»։

Երեց Հեյլսը նրա հարցը կոչեց «չմոռացվող դաս»։ Նա նկատել է․ «Այլ կերպ ասած նա հարցնում էր. «Այդ ընծայի նպատակն է ցույց տալ քո սե՞րն իմ հանդեպ, թե՞ ապացուցել, որ դու լավ ես ինձ ապահովում կամ ուզում ես աշխարհին ինչ-որ բան ապացուցել»։ Ես մտածեցի նրա հարցի մասին և հասկացա, որ ավելի շատ մտածում եմ իմ մասին, քան՝ նրա և մեր ընտանիքի մասին»։15

Երեց Հեյլսը խոստովանել է, որ իր կինն իր ամենամեծ ձեռքբերումն է։16 «Առանց նրա ես չէի լինի այսօրվա անձնավորությունը»,- ասել է նա։ Ես շատ եմ սիրում նրան։ Նա տիրապետում է Հոգու պարգևներին։ Մենք միասին ուսումնասիրել ենք սուրբ գրությունները և իմ ուսուցանած սկզբունքների մեծ մասը տրվել են ինձ համատեղ ուսումնասիրության և աղոթքների շնորհիվ։ Դրա շնորհիվ եմ ես այն անձը, որն այսօր ապրում է»։17

Իր և Մերիի ձեռքբերումների մեծ մասը Երեց Հեյլսը վերագրել է թիմային հարաբերություններին։ «Մենք միշտ եղել ենք թիմ և միշտ էլ կլինենք։ Կարծում եմ, որ լսելով կնոջս, իսկ հետո լսելով Սուրբ Հոգուն, ես իմ կյանում ունեցել եմ ամենակարևոր ազդեցությունը»։18

Նկար
Robert D. Hales with Mary in front of temple; with Mary and President and Sister Kimball

«Դուք կունենաք բազմաթիվ առաքելություններ»

1960թ.-ին Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանը ստանալուց հետո նրան անմիջապես մասնագիտական հնարավորություններ ընձեռվեցին։ Հաջորդ 15 տարիների ընթացքում նա աշխատել է ղեկավար պաշտոններում ԱՄՆ-ի մի շարք առաջատար ընկերություններում։ Նրա ականավոր գործարար կարիերայի շնորհիվ նրա ընտանիքն ապրել է մի շարք ամերիկյան քաղաքներում, այդ թվում՝ Անգլիայում, Գերմանիայում և Իսպանիայում։ Այդ տեղափոխություններն իրենց հետ բերում էին ղեկավար կոչումներ Եկեղեցում, որոնք Ռոբերտը պատրաստակամ ընդունում էր։

Իսպանիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ի Ջորջիա և Մասաչուսեթս նահանգներում նա ծառայել է ճյուղերի նախագահություններում։ Ֆրանկֆուրտում (Գերմանիա) և Միացյալ Նահանգների Մասաչուսեթս ու Իլինոյս նահանգներում նա ծառայել է որպես Եպիսկոպոս։ Լոնդոնում (Անգլիա) և Բոստոնում (Մասաչուսեթս) նա ծառայել է որպես բարձրագույն խորհրդական, նաև ծառայել է ցցի նախագահությունում։ ԱՄՆ-ի Մինեսոտա և Լուիզիանա նահանգներում նա ծառայել է որպես տարածաշրջանի ներկայացուցիչ։

1975թ․ հոգաբարձուների գործարար ժողովի ժամանակ Ռոբերտին ծանուցեցին, որ Նախագահ Մարիոն Ջ, Ռոմնին՝ (1897–1988) Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը , զանգահարել է իրեն։ Երբ Ռոբերտը պատասխանեց հեռախոսազանգին, Նախագահ Ռոմնին կանչեց նրան ծառայելու միսիայի նախագահի կոչումում։ Ռոբերտն ընդունեց այդ կոչումը, բայց այդ տարվա վերջում, նախքան Անգլիայի Լոնդոն Միսիայի նախագահի պարտականություններ ստանձնելը, նա մեկ այլ հեռախոսազանգ ստացավ Սոլթ Լեյք Սիթիից, այս անգամ արդեն Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի կողմից (1895–1985)։

«Դեմ չե՞ս լինի, եթե խնդրենք երեք տարուց երկար ծառայել»,- հարցրեց Նախագահ Քիմբալը։ Երբ Ռոբերտն ասաց, որ դեմ չէր, Նախագահ Քիմբալը կանչեց նրան որպես Տասներկու Առաքյալների Քվորումի օգնական։

«Նախագահ Քիմբալն ինձ ասաց, որ նա զգում էր, որ ես հիասթափված էի, քանի որ ցանկանում էի ծառայել միսիայի նախագահ»,- ասել է Երեց Հեյլսը։ Բայց Նախագահ Քիմբալը հավաստիացրեց նրան. «Մի անհանգստացիր դրա համար, դու կունենաս բազմաթիվ առաքելություններ»։19

Մեկ տարի անց Երեց Հեյլսը կանչվեց Յոթանասունի Առաջին Քվորում: Այդ պաշտոնում երեք տարի անց նա կրկին կանչվեց ծառայելու որպես Անգլիա Լոնդոն Միսիայի նախագահ, իսկ հետո տարածքային ղեկավար Եվրոպայում՝ աշխատելով Երեց Թոմաս Ս․ Մոնսոնի հետ, որպեսզի ավետարանը հաստատեն այն ազգերի մեջ, որոնք փակ էին Եկեղեցու համար և ձեռնամուխ լինեին Արևելյան Գերմանիայի տաճարի կառուցմանը։20

«Եկեղեցում ծառայելու իմ ամենամեծ ուրախությունը զգացել եմ առաջին երեք տարիների ընթացքում, երբ ծառայում էի Բարձրագույն Իշխանավոր և օգնում էի պլանավորել տարածաշրջանի քսանյոթ համաժողովները»,- ասել է Երեց Հեյլսը։ Ես սիրում էի ճամփորդել Առաջին Նախագահության, Առաքյալների, Բարձրագույն Իշխանավորների և այլ ղեկավարների հետ, ծանոթանալ նրանց և նրանց կանանց հետ։ Հրաշալի էր հետևել մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին, որոնք ավետարանի ճշմարտացիության մասին իրենց վկայությունն էին բերում երկրներով շրջելիս»։21

1985թ․ Երեց Հեյլսը կանչվեց Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոս։ Նրա մասնագիտական փորձը, նրա ղեկավարման և բանակցություններ վարելու հարգալից ոճը և մարդկանց հանդեպ նրա սերը դարձնում էին նրան լավ թեկնածու այդ կոչման համար։

Նկար
Robert D. Hales with Mary and others at Freiberg temple dedication

Նախագահող Եպիսկոպոս Հեյլսը նախապատրաստեց Արևելյան Գերմանիայի տաճարը։ Նա և Մերի Հեյլսը (կենտրոնում) միանում են (ձախից աջ) ճարտարապետ Էմիլ Ֆեթզերին, Էլիսա Վիրթլինին, Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինին, Ֆրանսիս Մոնսոնին և Երեց Թոմաս Ս․ Մոնսոնին՝ 1985թ․ տաճարի նվիրագործման ժամանակ։

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, Երեց Հեյլսի հետ ծառայել է Նախագահող Եպիսկոպոսությունում։ Նա Երեց Հեյլսի մասին արտահայտվել է որպես իմաստուն, համեստ, նվիրված գործարարի, ով զգայուն էր մարդկանց կարիքների հանդեպ և գիտեր, թե ինչպես վարել գործերը։ «Նա այդ նույն հատկանիշները փոխանցել է Նախագահող Եպիսկոպոսության մյուս ղեկավարներին»,- ասել է Նախագահ Այրինգը։22

«Նա բացարձակապես խորամանկություն չունի»,- ասել է նրա կին Մերին։ «Նա ունի մաքուր սիրտ և պարզապես ցանկանում է ճիշտ գործել»։23

Վարդապետություններից մեկը, որը Երեց Հեյլսը կարևորել է որպես Նախագահող Եպիսկոպոս, բարօրության սկզբունքներն են։ «Դու բարձրացրու ինձ և ես կբարձրացնեմ քեզ և մենք կբարձրանանք միասին», հաճախ նա մեջբերում էր իր սիրելի առակներից մեկը։24

Նա աղոթում էր, որ Սրբերը «հասկանան, որ մենք զորություն և պատասխանատվություն ունենք օգնելու կարիքավորներին՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի ծառայող հրեշտակներ, քանի որ մենք սիրում ենք՝ մեզ կսիրեն, քանի որ մենք կարեկցում ենք՝ կմխիթարվենք, քանի որ ունակ ենք ներելու՝ կներվենք»։25

Ուսմունքներ և վկայություն

Երբ 1994թ. ապրիլի 2-ին, ինը տարի անց Երեց Հեյլսը հաստատվեց Տասներկու Առաքյալների Քվորումում, նրա նոր կոչումը հուզմունք էր առաջացնում նրա մոտ։

«Այժմ վաթսունմեկ տարեկան եմ, բայց կարծես նորից պատանի եմ»,- ասել է նա որպես Առաքյալ իր առաջին գերագույն համաժողովի ելույթի ժամանակ։ «Այս բեմի վրա նստած են տղամարդիկ, ովքեր իմ կյանքի տարիների կեսը ծառայել են Առաքյալներ և Առաջին Նախագահության անդամներ»։

Նա ասել է, որ Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելը գործընթաց է՝ «ապաշխարության և խոնարհության մի գործընթաց, ինչպես հրահանգվել է՝ փնտրել իմ մեջ և ներում ու ուժ խնդրել, որպեսզի դառնամ այն մարդը, որը պարտավոր եմ դառնալ»։ Նա խնդրեց, որ Սրբերն աղոթեն իր համար, որպեսզի նա կարողանա «կերտել հոգևոր ուժ, որն անհրաժեշտ է, որպեսզի իմ ձայնն ու Տեր Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը թափանցի նրանց սրտերը, ովքեր կլսեն իմ ձայնը»։26

Ավելի քան 20 տարի շարունակ Փրկիչի մասին Երեց Հեյլսի առաքելական վկայությունը և վերականգնված ավետարանի մասին նրա վկայությունը թափանցել են Վերջին Օրերի Սրբերի սրտերը ողջ աշխարհով մեկ։ Նրա քարոզների թեմաներն էին՝ ընտանիքը և հավատքը, փորձություններն ու վկայությունը, սերը և երկայնամտությունը, ծառայությունը և հնազանդությունը, շիտակությունն ու ազատ կամքը։

Ուսուցանելով իմաստուն կերպով կիրառել ազատ կամքը, Երեց Հեյլսը կիսվեց մի պատմությամբ իր ընկերոջ մասին, ով իր հետ ծառայել էր ռազմաօդային ուժերում։

«Ռեակտիվ կործանիչ ինքնաթիռի օդաչուներ պատրաստող հաստատությունում, … ես փորձեր էի անում որոշելու, թե երբ է պետք լքեմ ինքնաթիռը, եթե հրդեհի դեպքում լույսի զգուշացնող ազդանշան է և ինքնաթիռն անկառավարելի պտույտներ է կատարում»,- հիշում է նա։ «Ես հիշում եմ մի լավ ընկերոջ, որը չէր անցել այդ պատրաստվածությունը։ Նա մի կերպ ճողոպրում էր թռիչքային պայմաններ ստեղծող սարքից և գնում գոլֆ խաղալու կամ լողավազան։ Նա այդպես էլ չսովորեց տագնապային իրավիճակներում գործելու կանոնները։ Մի քանի ամիս անց նրա ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել և այն պտուտներ էր կատարել՝ բախվելով գետնին և այրվելով։ Նկատելով տագնապային ազդանշանը, նրա կրտսեր զուգընկերը, ունենալով ազդանշանին արձագանքելու պատրաստվածություն, գիտեր, թե երբ պետք է լքել ինքնաթիռը և պարաշյուտով ապահով թռիչք էր կատարել։ Սակայն իմ ընկերը, որը պատրաստված չէր այդպիսի որոշում կայացնելուն, մնացել էր ինքնաթիռում և մահացել վթարի պատճառով»։

Իմացությունը, թե ինչպես և երբ գործել կարևոր որոշումներ կայացնելիս, կարող է ունենալ հավերժական հետևանքներ, ավելացրել է Երեց Հեյլսը։27

«Մեծանալով Նյու Յորքում, ես մեկն էի Եկեղեցու այն երկու կամ երեք անդամներից, որոնք հաճախում էին մի քանի հազար աշակերտ ունեցող ավագ դպրոց։ Վերջերս տեղի ունեցած դասարանի վերամիավորման 50-ամյա տարելիցի ժամանակ իմ նախկին դասընկերները հիշում էին, թե ինչպես էի ապրում իմ արժեքներին ու համոզմունքերին համաձայն։ Այդ ժամանակ ես հասկացա, որ իմաստության Խոսքի կամ բարոյական արժեքների մեկ խախտում կարող էր նշանակել, որ երբեք չէի կարող ասել․ «Դա այն է, ինչին ես հավատում եմ» և վստահություն ձեռք բերեի իմ ընկերների կողմից։

Ավետարանով կարող ենք կիսվել միայն այն չափով, որքանով մենք ապրում ենք»։28

Երեց Հեյլսը իր ծառայության վերջին տարիների ընթացքում խրախուսում էր Սրբերին ապրել արժանի «Սուրբ Հոգու հրաշալի պարգևին»։29 Նա նաև խրախուսեց Եկեղեցու անդամներին կատարելագործել աշակերտ լինելու իրենց կոչումը և դառնալ ավելի լավ Քրիստոնյաներ, ունենալ Քրիստոնյա մարդուն արժանի քաջություն և կանգնել սուրբ տեղերում։

«Սա Քրիստոսի կոչն է՝ ուղղված այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի. «Արածեցրու իմ ոչխարները: … Արածեցրու իմ ոչխարները»՝ կիսվեք իմ ավետարանով երիտասարդների և մեծահասակների հետ, բարձրացնելով, օրհնելով, սփոփելով, խրախուսելով և շենացնելով նրանց, հատկապես նրանց, ովքեր մտածում և հավատում են ոչ այնպես, ինչպես մենք»,- ուսուցանել է նա։30

Նկար
Robert D. Hales visiting with Boy Scouts

Լուսանկարն ըստ Ջեֆրի Դ․ Օլրեդի, Deseret News

Նրանց մասին, ովքեր «ուզում են, որ մենք իջնենք բարձր դիրքից և միանանք ցեխի մեջ ընթացող իրենց աստվածաբանական ծեծկռտուքին», Երեց Հեյլսը խորհուրդ է տվել Վերջին Օրերի Սրբերին արձագանքել իրենց վկայություններով և կանգնել Փրկիչի կողքին։

«Մենք Նրա սերն ենք դրսևորում, որը միակ ուժն է, որը կարող է հպատակեցնել հակառակորդին և պատասխանել մեզ մեղադրողներին, միևնույն ժամանակ չմեղադրելով նրանց: Դա թուլություն չէ:Դա քրիստոնեական քաջություն է»։31

Այնպես, ինչպես Փրկիչն էր «մարդկանց կողմից արհամարհված և մերժված» (Եսայիա 53․3, Մոսիա 14․3), Վերջին Օրերի Սրբերը նույնպես կարող են ենթարկվել թյուրըմբռնման , քննադատության և կեղծ մեղադրանքների։ «Մեր սրբազան արտոնությունն է կանգնել Նրա կողքին»,- ասել է Երեց Հեյլսը։32

Ակնկալիքներ Տիրոջից

Երեց Հեյլսը «Ակնկալիքներ Տիրոջից» թեմայով ելույթ ունենալիս իր նյութը լավ էր յուրացրել։ Սրտի հետ կապված խնդիրները, լուրջ վիրահատությունները և վերսկսված առողջական խնդիրները, որոնք թույլ չտվեցին նրան խոսել 2011թ․ ապրիլ ամսվա գերագույն համաժողովին, նրան պատճառում էին ֆիզիկական ցավեր, բայց հոգևոր ներըմբռնում պարգևեցին նրան։

2000թ․ երեք լուրջ վիրահատություներից ապաքինվելուց հետո նա ասաց Վերջին Օրերի Սրբերին․ «Անցած երկու տարիների ընթացքում ես ակնկալել եմ Տիրոջից, որ մահկանացու դասեր ուսուցանի ֆիզիկական ցավերի, մտավոր տառապանքի և խորհելու միջոցով: Ես սովորեցի, որ կայուն, ուժեղ ցավը մեծ սրբագործող զտիչ է, որը հնազանդեցնում է մեզ և մոտեցնում Աստծո Հոգուն»։33

Մենք չպետք է դժվարություններին միայնակ դիմակայենք, քանի որ մենք կարող ենք դիմել «հիմնական խնամակալին»,- ուսուցանել է Երեց Հեյլսը։34 «Երբ Տերն էր ցանկանում, ես մխիթարվում էի երկնային բազմությունների կողմից, որ բերում էին մխիթարություն և հավերժական հավաստիացում իմ կարիքի ժամին»:35

Չնայած մենք չգիտենք, թե երբ և ինչպես կստանանք մեր աղոթքների պատասխանները, Երեց Հեյլսը վկայել է, որ պատասխանները կգան Տիրոջ ուրույն ճանապարհով և Նրա ուրույն ժամանակին: «Որոշ պատասխանների համար մենք գուցե ստիպված լինենք սպասել մինչև հանդերձյալ կյանք: … Եկեք հույսներս չկտրենք Տիրոջից: Նրա օրհնությունները հավերժական են, ոչ թե ժամանակավոր»։36

Նկար
Robert D. Hales and various Church leaders

«Ես պատիվ եմ ունեցել աշխատելու բացառիկ Եղբայրների հետ, որ երբևէ ապրել են այս երկրի վրա»։ Նախագահող Եպիսկոպոսի ծառայությունից ազատվելու ժամանակ հնչեցրած խոսքերը նույնպես ճշմարիտ են եղել նրա՝ որպես Առաքյալի ծառայության ժամանակ։

Լուսանկարը տրամադրվել է Deseret News արխիվի կողմից

Լուսանկարն ըստ Ստյուարտ Ջոնսոնի, Deseret News

Հավատարիմ աշակերտը

Նախագահող Եպիսկոպոս ծառայելիս, Երեց Հեյլսը Ալմա Կրտսերի նման վկայել է։ Նա հայտարարել է․ «Օ՜հ, եթե ես ունենայի հրեշտակի ձայն ու շեփոր, ես կկասեի ողջ մարդկությանը, որ [Հիսուս Քրիստոսը] հարություն է առել և կենդանի է, որ Նա է Աստծո Որդին՝ Հոր Միածինը, խոստացված Մեսիան, մեր Քավիչը և Փրկիչը, որ Նա այս աշխարհ եկավ, որ ավետարանն օրինակով ուսուցանի։ Նրա աստվածային առաքելությունը ինձ և ձեզ ուղղորդել է դեպի Նա, և Նա կառաջնորդի մեզ դեպի կյանք հավերժական»։37

Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելուց հետո նա իր առաջին գերագույն համաժողովի ժամանակ մեջբերել է Մորմոնին՝ այդ հնադարյան մարգարեի վկայությունը դարձնելով իրենը․ «Ահա, ես Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մի աշակերտ եմ: Ես կանչվել եմ նրա կողմից՝ հայտարարելու նրա խոսքն իր ժողովրդի մեջ, որ նրանք կարողանան հավիտենական կյանք ունենալ»։ (3 Նեփի 5․1338

Չորս տասնամյակ ծառայելով որպես Բարձրագույն Իշխանավոր, Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը համարձակորեն և զորեղ կերպով հայտարարել է Փրկիչի խոսքերը իր ելույթների և օրինակելի կյանքի միջոցով։ Եվ նա իր խորհուրդը հիշեց իր անձնական, մասնագիտական և հոգևոր կյանքի ընթացքում․ «Հավատարիմ հնազանդության և մինչև վերջ ծառայելու շնորհիվ օրերից մի օր մենք կարող ենք պատվով վերադառնալ Մեր Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի ներկայություն»։39

Այն Վերջին Օրերի Սրբերի համար, ովքեր կիսում են Փրկիչի հանդեպ նրա հավատքը, Երեց Հեյլսը չի բացակայում։ Ավելի շուտ նա վերադարձել է տուն և արել է դա պատվով։

Հղումներ

  1. Ռոբերտ Դ. Հեյլս, «Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին։ Ո՞վ եք ասում ինձ համար»։Ensign, մայիս 1979թ․, 79։

  2. Ռոբերտ Դ. Հեյլս, «The Aaronic Priesthood: Return with Honor», Ensign, մայիս 1990թ․, 39։

  3. «Fireside Commemorates Aaronic Priesthood Restoration», Ensign, հուլիս 1985թ․, 75։

  4. «Տասներկուսի Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլս», Ensign, մայիս 1994թ․, 105։

  5. Տես՝ Ռոբերտ Դ․ Հեյլս, «How Will Our Children Remember Us?» Ensign, նոյ. 1993թ․, 8։

  6. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Gratitude for the Goodness of God», Ensign, մայիս 1992թ․, 64։

  7. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Strengthening Families: Our Sacred Duty», Լիահոնա, հուլիս 1999թ․, 38։

  8. Տես՝ Ռոբերտ Դ․ Հեյլս, «Gratitude for the Goodness of God», 63։

  9. Ռոբերտ Դ․ Հեյլս, «How Will Our Children Remember Us?» 8-9։

  10. Ռոբերտ Դ․ Հեյլս, Հաստատ կանգնեք սուրբ տեղերում», Լիահոնա, մայիս 2013թ․, 48։

  11. Ռոբերտ Դ․ Հեյլս, «How Will Our Children Remember Us?» 9։

  12. Լառեն Գանտ, «Elder Robert D. Hales: «Return with Honor»», Ensign, հուլիս 1994թ․, 50։

  13. Տես՝ Ռոբերտ Դ․ Հեյլս, «Celestial Marriage—A Little Heaven on Earth» (Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյ. 9, 1976), speeches.byu.edu։

  14. Լառեն Գանտ, «Elder Robert D. Hales: «Return with Honor»», 48։

  15. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Դառնալով տնտեսվար մատակարար՝ աշխարհիկ և հոգևոր», Լիահոնա, մայիս 2009թ․, 8–9։

  16. Տես՝ Ռոբերտ Դ․ Հեյլս, «Gratitude for the Goodness of God», 65։

  17. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Հոգու պարգևները», Ensign, փետ. 2002թ․, 19։

  18. Լառեն Գանտ, «Elder Robert D. Hales: «Return with Honor»», 51։

  19. Սպենսեր Վ. Քիմբալ , Լառեն Գանտ, «Elder Robert D. Hales: «Return with Honor»», 52։

  20. Տես՝ Լառեն Գանտ, «Elder Robert D. Hales, «Return with Honor»», 52։

  21. «Տասներկուսի Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլս», 105–06։

  22. Հարցազրույց Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետ, հունիս 11, 2015թ․։

  23. Լառեն Գանտ, «Elder Robert D. Hales,«Return with Honor»», 53։

  24. Ռոբերտ Դ. Հեյլս «Making Righteous Choices at the Crossroads of Life», Ensign, նոյ. 1988թ․, 11։

  25. Ռոբերտ Դ. Հեյլս, «Welfare Principles to Guide Our Lives: An Eternal Plan for the Welfare of Men’s Souls», Ensign, մայիս 1986թ․, 30։

  26. Ռոբերտ Դ. Հեյլս, «The Unique Message of Jesus Christ», Ensign, մայիս 1994թ․, 78–79։

  27. Տես՝ Ռոբերտ Դ. Հեյլս, «Ահարոնյան Քահանայություն` պատրաստվել որոշումների տասնամյակին», Լիահոնա, մայիս 2007թ․, 48–49։

  28. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Ten Axioms to Guide Your Life», Լիահոնա, փետ. 2007թ․, 38–39։

  29. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Սուրբ Հոգին», Լիահոնա, մայիս 2016թ․, 105։

  30. Ռոբերտ Դ. Հեյլս, «Լինել ավելի Քրիստոսանման քրիստոնյա», Լիահոնա, նոյ. 2012թ․, 91։

  31. Ռոբերտ Դ. Հեյլս, «Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը», Լիահոնա, նոյ. 2008թ․, 74, 72։

  32. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Հաստատ կանգնեք սուրբ տեղերում», Լիահոնա, մայիս 2013թ․, 50։

  33. Ռոբերտ Դ. Հեյլս, «The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom», Լիահոնա, հուն. 2001թ․, 6։

  34. Ռոբերտ Դ. Հեյլս, «Healing Soul and Body», Լիահոնա, հուն. 1999թ․, 19։

  35. Ռոբերտ Դ. Հեյլս, «The Covenant of Baptism», Լիահոնա, հուն. 2001թ․, 6։

  36. Ռոբերտ Դ. Հեյլս, «Տիրոջն ապավինել` Քո կամքը կատարվի», Լիահոնա, նոյ. 2011թ․, 73։

  37. Ռոբերտ Դ. Հեյլս, «Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին»։ New Era, ապրիլ 1987թ․, 7։

  38. Ռոբերտ Դ․ Հեյլս, «The Unique Message of Jesus Christ», 80․ Տես նաև Ռոբերտ Դ. Հեյլս, «Քրիստոնեական քաջություն», 75։

  39. Լառեն Գանտ, «Elder Robert D. Hales: «Return with Honor»», 53։