2017
Հարգանքի տուրքի ելույթներ Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հուղարկավորության ժամանակ
Ի հիշատակ՝Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի


Հարգանքի տուրքի ելույթներ Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հուղարկավորության ժամանակ

6 սեպտեմբերի, 2017թ., Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Նկար
funeral for Robert D. Hales

Երեց Մ. Ռասսել Բալլարդ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից

«Ես կկարոտեմ իմ սիրելի ընկերոջը՝ Ռոբերտ Դ. Հեյլսին։ Որպես Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորներ, մենք միասին 40 տարուց ավել ծառայել ենք տարբեր հանձնարարություններում և հանձնախմբերում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նստել ենք կողք կողքի Տասներկուսի Քվորումում։ Մենք կկարոտենք Երեց Հեյլսի սրամտությանը և նրա ժամանակ առ ժամանակ արված կատակներին։ Նրա իմաստուն խորհուրդը և նրա խորիմաստ գաղափարները … շատ կկարոտենք բոլորս։

1991թ․ Բոբը տարավ սրտի առաջին կաթվածը …

Այդ ժամանակից սկսած առողջական խնդիրները հաջորդեցին իրար։ Այս երկար տարիներին նստելով նրա կողքին, ես ականատես եմ եղել Ռոբերտ Դ. Հեյլսի մեծ խիզախությանն ու լիակատար նվիրվածությանը։ Շատ անգամներ ես թեքվել, դիպչել ու բռնել եմ նրա ձեռքը և մի քիչ զգացել եմ այն ցավն ու դժվարությունը, որը նա տանում էր։ …

Իմ սիրելի ընկերն ինձ համար միշտ հերոս է եղել և գիտեմ, որ նա այժմ հանդարտվել ու խաղաղության մեջ գտնվում է իր սիրելի ծնողների և ընտանիքի մյուս անդամների կողքին, … և ամենակարևորը՝ գտնվում է Իր Երկնային ծնողների և իր սիրելի Փրկիչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի կողքին, ում համար նա ներդրել է իր բոլոր ջանքերը՝ որպես Նրա ընտրյալ Առաքյալ»։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ

«Ավելի քան 23 տարի Երեց Հեյլսը Տասներկու Առաքյալների Քվորումի գնահատված անդամ էր։ Նրա ներդրումը ողջ Եկեղեցու և Քվորումի յուրաքանչյուր անդամի համար անգնահատելի է։ Նա չէր հոգնում իր ծառայության մեջ։ Ծառայելով որպես բարձրագույն Իշխանավոր 42 և կես տարի, Եկեղեցու գլխամասային գրասենյակում նա մասնակցել է համարյա բոլոր խորհուրդներին և հանձնաժողովներին։ Նրա իմաստությունը, հասկացողությունը և ներգործությունը մեծ ազդեցություն են ունեցել ողջ աշխարհում Աստծո արքայության առաջխաղացման վրա։

… Նրա խորին ցանկությունն էր մշտապես փայփայել ու հոգ տանել Մերիի մասին, ծառայել իր թանկագին ընտանիքին և Եկեղեցու անդամներին և լինել խիզախ աշակերտը Տիրոջ, ում նա մեծապես հարգում էր։

Բոբի հաստատակամությունը առողջական խնդիրներին առերեսվելիս՝ բոլորին հայտնի է ու հիացմունքի արժանի։ Չնայած իր առողջությունը գնալով լրջորեն վատթարանում էր, նա շարունակում էր գործել։ Նրան նայելով մենք մտածում էինք, ինչպե՞ս նա կարող է դա անել։…

… Ունենալով կործանիչ ինքնաթիռի օդաչուի խիզախությունը, հաղթող մարզիկի համառությունը, Տիրոջ աշակերտի խոնարհությունն ու նվիրումը, Երեց Հեյլսն իր կյանքի առաքելությունն ավարտել է ամենաօրինակելի ձևով։ Նա հանձնեց մահկանացու կյանքի ստուգարքը և մեծ պատվով վերադարձավ տուն»։

Նախագահ Հենրի Բ. Այրինգ՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական

«Ես հետևել եմ Երեց Հեյլսին, աշխատել եմ նրա հետ և սովորել եմ նրանից։ Մեր միասին ունեցած փորձառությունները զարգացրել և զորացրել են մեզ, իսկ մի քանիսն էլ փորձել են մեզ։ Ես ամեն առիթով սովորել եմ նրանից և տեսել եմ, թե ինչպես է նա աճում հոգևոր ուժով։

Կարծես թե նա մի հոգևոր մի պարգև է եղել ինձ համար նրան ճանաչելու օրվանից։ Դա կատարյալ հավատարիմ ընկեր լինելու պարգևն է։ Կարող եք չհամաձայնվել և մտածել, որ դա նվազ ուժ է։ Բայց Տերը ընկերասեր լինելու խոսքերով հարգանքի տուրք մատուցեց Իր Առաքյալներին։ …

… Տերը հստակ ասում է, թե ինչ զորություն կուղեկցի այն ընկերոջը, ով թողնում է աշխարհը Տիրոջը ծառայելու համար․

«Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» ՎևՈւ 84․88)։ …

Այժմ, ես հույս ունեմ, որ Երեց Հեյլսի և բոլոր այն մարդկանց ժառանգները, ովքեր սիրում են նրան, կկարդան Տիրոջ այս խոսքերը, որը նկարագրում է Ռոբերտ Դ. Հեյլսին՝ որպես կատարյալ հավատարիմ ընկեր ու աշակերտ։ …

“… Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է նա անցել իր հավատարմության ստուգարքները, որոնք նրա համոզմամբ իր ընկեր Աստծո ցանկությունն էր»։