2017
Մեկ սրտի
September 2017


Այցելող ուսուցիչների ուղերձ, սեպտեմբեր 2017

Մեկ սրտի

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: Հասկանալով Սփոփող Միության նպատակը, Աստծո դուստրերն ինչպե՞ս են պատրաստվում հավերժական կյանքի օրհնություններին:

Նկար
Սփոփող Միության դրոշմակնիք

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

«Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Մենք ինչպե՞ս կարող ենք մեկ դառնալ:

Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Անգլերեն քավություն բառի հիմքում ընկած է մեկ բառը։ Եթե ողջ մարդկությունը հասկանար սա, երբեք չէր լինի որևէ մեկը, ում հանդեպ մենք անտարբեր կլինեինք՝ անկախ տարիքից, ազգությունից, սեռից, կրոնից, հասարակական կամ տնտեսական վիճակից։ Մենք կձգտեինք ընդօրինակել Փրկիչին և երբեք չէինք լինի անբարյացակամ, անտարբեր, անհարգալից կամ անտարբեր ուրիշների հանդեպ»։1

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ուսուցանել է․ «Երբ մարդիկ ունեն Հոգին իրենց հետ, [նրանք] կարող են ներդաշնակություն ակնկալել։… Աստծո Հոգին երբեք չի ծնում հակառակություն (տես 3 Նեփի 11.29): … Այն տանում է դեպի անձնական խաղաղություն և ուրիշների հետ միասնականության զգացում»։2

Խոսելով ընտանեկան դժվարությունների մասին, Քերոլ Մ․ Ստեֆենսը, ով ծառայել է որպես Սփոփող Միության Առաջին Խորհրդական, ասել է․ «Ես երբեք չեմ ամուսնալուծվել, ապրել ցավ ու անապահովություն, որ գալիս է լքված լինելու արդյունքում, և կրել միայնակ մոր պատասխանատվությունը: Ես չեմ իմացել՝ ինչ է զավակի մահը, անպտղությունը կամ համասեռամոլությունը: Ես չեմ ենթարկվել բռնության, չեմ ունեցել խրոնիկ հիվանդություն կամ կախվածություն: Դրանք իմ աճի համար առիթ չեն հանդիսացել:

… Բայց շնորհիվ իմ անձնական փորձառությունների ու փորձությունների … ես քաջածանոթ եմ Նրան, ով հասկանում է։ … Բացի այդ, ես անցել եմ իմ հիշատակած բոլոր մահկանացու փորձությունների միջով՝ լինելով դուստր, մայր, տատիկ, քույր, մորաքույր, հորաքույր և ընկեր:

Որպես Աստծո ուխտ պահող դուստրեր, մենք հնարավորություն ունենք սովորել ոչ միայն մեր խնդիրներից, այլև կարեկցանքով և գթասրտությամբ միավորվել, երբ աջակցում և նեցուկ ենք կանգնում Աստծո ընտանիքի մյուս անդամներին իրենց մաքառումների մեջ»։3

Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ

Հովհաննես 17․20–23, Եփեսացիս 4․15, Մոսիա 18․21–22, 4 Նեփի 1․15;

reliefsociety.lds.org

Հղումներ

  1. M. Russell Ballard, “The Atonement and the Value of One Soul,” Liahona, May 2004, 86.

  2. Henry B. Eyring, “That We May Be One,” Ensign, May 1998, 67.

  3. Քերոլ Մ․ Սթեֆենս, «Ընտանիքն Աստծուց է», Լիահոնա, մայիս 2015, 11-12։