2017
Ապրել՝ նվիրաբերելով կյանքը
August 2017


Այցելող ուսուցիչների ուղերձ, օգոստոս 2017

Ապրել՝ նվիրաբերելով կյանքը

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: Ինչպե՞ս կարող է Սփոփող Միության նպատակի ըմբռնումը Աստծո դուստրերին պատրաստել հավերժական կյանքի օրհնությունների համար:

Նկար
Relief Society seal

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

«Նվիրաբերել նշանակում է ի սպաս դնել կամ նվիրել ինչ-որ սրբազան բան սուրբ նպատակների համար»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը: «Իրական հաջողությունն այս կյանքում գալիս է, երբ մեր կյանքը, այսինքն՝ մեր ժամանակն ու ընտրությունները, նվիրաբերում ենք Աստծո նպատակներին»։1

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելն (1926–2004) ասել է․ «Մենք հակված ենք մտածել նվիրաբերման մասին որպես լոկ ինչ-որ բան տալու, երբ Աստծո կողմից առաջնորդվելով, տալիս ենք մեր նյութական ունեցվածքը։ Սակայն ամենամեծ նվիրաբերումը մեր անձերն Աստծուն տալն է»։2

Երբ մենք մեզ նվիրաբերենք Աստծո նպատակներին, մեր հավատն առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը կմեծանա։ Երբ մենք ապրենք՝ նվիրաբերելով մեր կյանքը, մենք կարող ենք սուրբ դառնալ այդ արարքների միջոցով։

Սփոփող Միության Նախագահության Առաջին Խորհրդական Քերոլ Մ. Սթեֆենսն ասել է․ «Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Երբ մենք կապում և պահում ենք ուխտեր, մենք դուրս ենք գալիս աշխարհից և մտնում Աստծո թագավորություն»:

Մենք փոխվում ենք: Մենք այլ տեսք ենք ձեռք բերում, մենք այլ կերպ ենք գործում: Այն, ինչ մենք լսում ենք, կարդում և ասում ենք, տարբեր է, այն, ինչ հագնում ենք, նույնպես տարբեր է, որովհետև մենք դառնում ենք Աստծո դուստրերը՝ Նրա հետ ուխտով կապված»:3

Նվիրաբերումը ուխտ է, որն Աստված կապում է «Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը․ Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմիա ԼԱ․33): Նվիրաբերված կյանքով ապրելը համահունչ է մեզ հետ կապված Աստծո ծրագրին։

Լրացուցիչ սուրբ գրություններ

Ա Թեսաղոնիկեցիս 1․3, Վարդապետություն և Ուխտեր 105․5;

reliefsociety.lds.org

Հղումներ

  1. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մտորումներ նվիրաբերված կյանքի մասին», Լիահոնա, նոյ. 2010, 16։

  2. Neal A. Maxwell, “Consecrate Thy Performance,” Liahona, July 2002, 39.

  3. Քերոլ Մ. Սթեֆենս, «Արթնանանք մեր պարտականության մեջ» Լիահոնա, նոյ. 2012, 115–16: