2017
Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հնարավորություն տվող զորությունը
March 2017


Այցելող ուսուցիչների ուղերձ, մարտ 2017

Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հնարավորություն տվող զորությունը

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչում փնտրեք, թե ինչով կարող եք կիսվել: Սփոփող Միության նպատակը հասկանալն ինչպե՞ս է պատրաստում Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնությունների համար:

Նկար
Relief Society seal

Հավատ, ընտանիք, սփոփանք

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13): «Թեև բոլորս ունենք թուլություններ, մենք կարող ենք դրանք հաղթահարել»,- ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը։ «Իրոք, դա Աստծո շնորհով է, որ եթե մենք խոնարհեցնենք մեզ և հավատք ունենանք, թույլ կողմերը կդառնան ուժեղ»:1

Վարդապետություն և Ուխտերում մեր Փրկիչն ասում է․ «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88):

«Նեփին օրինակ է մեկի, ով գիտեր, հասկանում էր և ապավինում էր Փրկիչի հնարավորություն տվող զորությանը»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը: «Նեփիի եղբայրները կապեցին նրան պարաններով և որոշեցին կործանել նրան։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք Նեփիի աղոթքին. «Ով Տեր, համաձայն իմ հավատքի, որը քո հանդեպ է, ազատիր ինձ իմ եղբայրների ձեռքից. այո, տուր ինձ այնքան ուժ, որ կարողանամ կտրել այս կապերը, որոնցով ես կապված եմ» (1 Նեփի 7․17, շեշտադրումն ավելացված է):

… Նեփին չաղոթեց, որ իր պայմանները փոխվեին: Դրա փոխարեն նա աղոթեց ուժի համար, որ փոխեր իր պայմանները: Եվ ես կարծում եմ, որ նա այդպես աղոթեց հենց այն պատճառով, որ գիտեր, հասկանում էր և զգացել էր Քավության հնարավորություն տվող զորությունը:

Ես չեմ կարծում, որ պարանները, որոնցով կապված էր Նեփին, ուղղակի հրաշքով ընկան նրա ձեռքերից ու դաստակներից: Ես կարծում եմ, որ նա օրհնվեց հաստատակամությամբ և անձնական ուժով իր բնատուր կարողությունից առավել, որ նա այնուհետև «Տիրոջ ուժով» (Մոսիա 9.17) աշխատեց և ոլորեց ու քաշքշեց պարանները, և, ի վերջո, բառիս բուն իմաստով, հնարավորություն ունեցավ քանդելու կապերը»:2

Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություն

Եսայիա 41․10, Եթեր 12․27, reliefsociety.lds.org

Հղումներ

  1. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 108:

  2. David A. Bednar, “Strength beyond Our Own,” New Era, Mar. 2015, 4.