2016
Միասին սնուցել ընտանիքները
Օգոստոս 2016


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, օգոստոս 2016

Միասին սնուցել ընտանիքները

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» փաստաթղթի բովանդակության հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

«Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար»։1 «Տունը պետք է լինի սիրո և ծառայության Աստծո լաբորատորիա»,- ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը։

«Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ ամուսիններն ու կանայք հավատարիմ լինեն միմյանց, և գնահատեն իրենց երեխաներին և նրանց վերաբերվեն որպես Տիրոջ կողմից տրված ժառանգություն»։2

Մորմոնի Գրքում Հակոբն ասում է, որ սերը, որն ամուսինները տածում են իրենց կանանց հանդեպ, սերը, որը կանայք տածում են իրենց ամուսինների հանդեպ, և սերը, որը նրանք ունեն իրենց զավակների հանդեպ, այն պատճառներից մեկն է, որի շնորհիվ լամանացիներն ավելի արդարակյաց էին, քան նեփիացիները (տես Հակոբ 3․7

Լավագույն միջոցը, որի օգնությամբ մենք կարող ենք սեր և ներդաշնակություն հաստատել մեր տներում, մեր ընտանիքի անդամների հետ բարյացակամորեն խոսելն է։ Բարյացակամ խոսելը հրավիրում է Սուրբ Հոգին։ Սփոփող Միության գերագույն նախագահ Քույր Լինդա Կ․ Բըրթընը խնդրել է մեզ խորհել․ «Որքա՞ն հաճախ ենք մենք կանխամտածված «բարի խոսքեր ասում միմյանց»։3

Լրացուցիչ սուրբ գրություններ

Հռովմայեցիս 12․10, Մոսիա 4․15, Վարդապետություն և Ուխտեր 25․5

Իրական պատմություններ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է իր մանկության հիշողություններով, որոնք նրան ապացուցել են սիրառատ ընտանիքի կարևորությունը։ Երբ նա և եղբայրը դեռ փոքր էին, նրանց մայրը քաղցկեղ ուներ և ծանր վիրահատություն տարավ, որի արդյունքում աջ ձեռքը շարժելիս մեծ ցավ էր զգում։ Տղաների հագուստներն արդուկելիս մայրը հաճախ կանգ էր առնում և գնում իր ննջասենյակ, որտեղ լաց էր լինում՝ մինչև ցավը կմեղմանար։

Երբ Երեց Քրիստոֆերսոնի հայրը նկատեց, թե ինչ էր կատարվում, նա գաղտնի կերպով մոտ մեկ տարի օրն անց էր կացնում առանց կեսօրին ճաշելու, որպեսզի բավականաչափ գումար խնայեր և գներ մի մեքենա, որը արդուկելը հեշտացնում էր։ Բացի իր կնոջը սիրելուց, նա իր տղաների համար օրինակ ծառայեց, թե ինչպես պետք է հոգալ ընտանիքի կարիքները։ Այս սիրառատ փորձառության մասին Երեց Քրիստոֆերսոնն ասել է․ «Այդ ժամանակ ես չգիտեի իմ հոր կատարած զոհաբերության և իմ մոր հանդեպ սիրուց դրդված արարքի մասին, բայց այժմ, երբ գիտեմ, ես ինքս ինձ ասում եմ՝ «Ահա, թե ինչ է նշանակում մարդ լինել»։4

Հղումներ

  1. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  2. Ռասսել Մ․ Նելսոն, «Փրկություն և վեհացում», Liahona, մայիս 2008, 8։

  3. Լինդա Ք․ Բըրթն, «Մենք միասին կբարձրանանք» Լիահոնա, մայիս 2015, 31։

  4. D. Todd Christofferson, “Let Us Be Men,” Liahona, Nov. 2006, 46.

Խորհեք այս մասին

Միմյանց համար հոգ տանելն ինչպե՞ս է օգնում հրավիրել Հոգուն մեր տները։