2016
Կիսվել հավերժական երջանկությամբ
Օգոստոս 2016


Երիտասարդներ

Կիսվել հավերժական երջանկությամբ

Ավետարանի լավագույն մասն է կազմում փրկության ծրագրի մասին գիտելիքը։ Մենք հրաշալի հնարավորություն ունենք հավերժ լինելու մեր ընտանիքի հետ։ Այդ գիտելիքն օգնում է մեզ չկորցնել մեր հույսը, երբ աշխարհը ճնշում է մեզ։ Նախագահ Այրինգն ուսուցանում է․ «Մեր սիրելի Երկնային Հայրը գիտի մեր սրտերը։ Նրա նպատակը մեզ երջանկություն պարգևելն է (տես 2 Նեփի 2․25): Ուստի, Նա տվեց Իր Որդու պարգևը, որպեսզի հնարավոր դարձնի երջանիկ ընտանեկան կապերը, որոնք հավերժորեն շարունակվում են։ … Սա մի առաջարկ է, որն ուղղված է Աստծո աշխարհ եկող յուրաքանչյուր զավակի»։

Այդ օրհնությունը վերաբերում է մեզանից նրանց, ովքեր այժմ ապրում են, և նրանց, ովքեր մահացել են, սակայն միայն մեր օգնությամբ։ Մեր նախնիներն այժմ հոգիների աշխարհում են և սպասում են, որ մենք պատրաստենք իրենց անունները տաճարային արարողությունների համար, որ կատարվեն իրենց համար։ Սակայն, երբեմն կարող է դժվար լինել նրանց համար ախատանք կատարելը։ Մենք կարող ենք շատ զբաղված լինել կամ միգուցե մենք ապրում ենք տաճարից շատ հեռու և չենք կարող հաճախ գնալ այնտեղ։

Բարեբախտաբար կան այլ ուղիներ, որոնցով մենք կարող ենք օգնել մեր նախնիներին, ինչպես օրինակ՝ ընտանեկան պատմության աշխատանք կատարելը, անուններ հավաքելը, կամ փոքրիկներին զբաղեցնելը, մինչ մեր ծնողները տաճար են գնում։ Օգնելով մենք ծառայում ենք Տիրոջը և հավերժական ընտանիքների հույս ենք ներշնչում նրանց, ովքեր գտնվում են վարագույրի մյուս կողմում։