2016
Ընտանիք` Հայտարարություն աշխարհին
Հունվար 2016


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2016

Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Ընտանիքի վերաբերյալ վարդապետությունը հասկանալն ինչպե՞ս կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

1995 թվականի Սփոփող Միության գերագույն ժողովի մասին, որի ժամանակ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին (1910–2008) առաջին անգամ ընթերցեց «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» ուղերձը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Բոննի Լ․ Օսկարսոնն ասել է․ «Մենք երախտապարտ էինք և արժևորում էինք հայտնությամբ ստացված այս փաստաթղթի հստակությունը, պարզությունը և ճշմարտացիությունը։ … Ընտանիքին վերաբերող հայտարարությունը դարձել է մեր չափանիշը աշխարհի փիլիսոփայությունների շուրջ կարծիք կազմելու հարցում, և ես վկայում եմ, որ այս հայտարարության մեջ ներկայացված սկզբունքները նույնքան ճշմարիտ են այսօր, որքան այն ժամանակ, երբ դրանք տրվեցին մեզ Աստծո մարգարեի կողմից՝ գրեթե 20 տարի առաջ»։1

«Ընտանիքի վերաբերյալ հայտարարությունից,- ավելացնում է Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Քերոլ Մ․ Սթեֆենսը,- մենք սովորում ենք. «Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն որպես իրենց Հավերժական Հորը»2 …

… Մեզանից յուրաքանչյուրը պատկանում է Աստծո ընտանիքին, որտեղ կա մեր կարիքը»:3

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ծնողները պետք է պաշտպանեն իրենց տները և իրենց ընտանիքներին։ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» ուղերձը կարող է առաջնորդել մեզ։

Լրացուցիչ սուրբ գրություններ

Մոսիա 8․16–17, Վարդապետություն և Ուխտեր 1․38

Իրական պատմություններ

«Տաո Յուան Ցցի Տաո Յուան Երրորդ Ծխից Լի Մի Չեն Հոն ասել է, որ հայտարարությունն իրեն ուսուցանել է, որ ընտանեկան հարաբերություններն օգնում են զարգացնել աստվածային հատկանիշներ, ինչպես օրինակ՝ հավատք, համբերություն և սեր։ «Երբ ես փորձում եմ բարելավել իմ վարքը համաձայն հայտարարությանը, ես կարողանում եմ զգալ իսկական երջանկություն», - ասել է նա։4

Բարբարա Թոմսոնը, ով ներկա է եղել, երբ հայտարարությունը ընթերցվել է առաջին անգամ, և ով ավելի ուշ ծառայել է որպես Սփոփող Միության գերագույն նախագահության խորհրդական, ասել է․ «Մի պահ ես մտածեցի, որ [ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը] իրականում ինձ այդքան էլ չէր վերաբերում, քանի որ այդ ժամանակ ես ամուսնացած չէի և չունեի ոչ մի երեխա։ Սակայն հենց նույն պահին էլ ես մտածեցի․ «Բայց այն վերաբերում է ինձ։ Ես ընտանիքի անդամ եմ: Ես դուստր եմ, քույր, հորաքույր, զարմուհի և թոռնուհի։ … Եթե նույնիսկ ես լինեի իմ ընտանիքի միակ կենդանի անդամը, ես միևնույնն է Աստծո ընտանիքի անդամ կլինեի»։5

Հղումներ

  1. Բոննի Լ․ Օսկարսոն, «Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», Լիահոնա, մայիս 2015, 14–15։

  2. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129):

  3. Քերոլ Մ․ Սթեֆենս, «Ընտանիքն Աստծուց է», Լիահոնա, մայիս 2015, 11։

  4. Nicole Seymour, “‘The Family: A Proclamation to the World’ reaches 10-Year Milestone, Liahona, Nov. 2005, 127.

  5. Barbara Thompson, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 148.

Խորհեք այս մասին

Ինչպե՞ս է «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» ուղերձը վերաբերում մեր օրերին։