2016
Գործողություններ, որոնք տանում են դեպի երջանկություն
Հունվար 2016


Երիտասարդներ

Գործողություններ, որոնք տանում են դեպի երջանկություն

Նախագահ Այրինգն ուսուցանում է, որ «երջանկությունը, որը մենք ցանկանում ենք մեր սիրելիներին, կախված է նրանց ընտրություններից»։

Դուք կարող եք կարդալ ընտրությունների ազդեցությունների մասին Նեփիի, Լամանի և Լեմուելի օրինակներից։ Լամանը և Լեմուելը տրտնջացին և չցանկացան պահել պատվիրանները (տես 1 Նեփի 2․12): Արդյունքում նրանք և նրանց սերունդներն անիծվեցին և կտրվեցին Տիրոջ ներկայությունից (տես 2 Նեփի 5․20–24)։ Նեփին ընտրեց հնազանդվել պատվիրաններին (տես 1 Նեփի 3․7) և այդ իսկ պատճառով նա և նրա ժողովուրդը «ապրեցին երջանիկ» (2 Նեփի 5․27

Դուք կարող եք ընտրել լինելու արդար և երջանիկ: Սակայն ձեր շրջապատում գտնվող մարդիկ հավանաբար կշարունակեն սխալ ընտրություններ կատարել, որոնք առաջ կբերեն թշվառություն կամ անհարմարություններ։ Մինչդեռ որոշումներ կայացնելը նրանց իրավունքն է, ձեր օրինակը կարող է ազդել նրանց ընտրությունների վրա ի բարին։ Ինչպե՞ս կարող են ձեր ընտրությունները երջանկություն բերել ուրիշներին: Ձեր ընտանիքի հետ քննարկեք տարբեր ուղիներ, որոնցով դուք կարող եք դրական ազդեցություն գործել ձեզ շրջապատող մարդկանց վրա և օգնել նրանց երջանիկ լինել։