2015
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ. Լիովին նվիրված Տիրոջ գործին
Ի հիշատակԵրեց Ռիչարդ Գ. Սքոթի


Երեց Ռիչարդ Գ. Սքոթ Լիովին նվիրված Տիրոջ գործին

«Որպես Նրա Առաքյալներից մեկը, որը լիազորված է վկայություն բերել Նրա մասին, ես հանդիսավոր կերպով վկայում եմ, որ գիտեմ, որ Փրկիչն ապրում է, որ Նա հարություն առած, փառավորված, կատարյալ սիրով անձնավորություն է»:1

Նկար
Richard G. Scott with wood panel background

Վերևում. Լուսանկարը տրամադրվել է Deseret News-ի կողմից

Դեռ մանկուց Երեց Ռիչարդ Գ. Սքոթը ցանկանում էր շիտակ գործել, անգամ երբ դա դժվար էր: «Երբ ես շատ երիտասարդ էի,- ասել է Երեց Սքոթը,- ես ուխտ կապեցի Տիրոջ հետ, որ իմ ողջ եռանդը կնվիրեմ նրա գործին»:2 Այդ ուխտին իր հավատարմությունն ուղղորդեց նրան կյանքում որոշումներ կայացնելիս: Նա ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ, միսիայի նախագահ, Յոթանասունի անդամ և ապա որպես Տիրոջ Առաքյալ:

Ռիչարդ Գորդոն Սքոթը ծնվել է 1928թ. նոյեմբերի 7-ին, Պոկատելլոյում, Այդահո: Երբ նա հինգ տարեկան էր, իրենց ընտանիքը տեղափոխվեց Վաշինգտոն, որտեղ նրա հայրն աշխատելու էր ԱՄՆ գյուղատնտեսական նախարարությունում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Էզրա Թաֆտ Բենսոնի ղեկավարության ներքո, ով ծառայում էր որպես գյուղատնտեսության նախարար:

Նկար
Kenneth and Mary Scott family

Վերևում ձախից՝ Խրախուսվելով իր ծնողների կողմից Ռիչարդը սիրում էր առարկաները մասերի բաժանել և տեսնել ինչպես են աշխատում ու կրկին հավաքել: Վերևում՝ Քենեթ և Մերի Սքոթները իրենց երեխաների հետ (ձախից). Ջերալդ, Վայնե, Վոլթեր, Միթչել և Ռիչարդ:

Երբ Ռիչարդը պատանի էր, նրա ընտանիքը կանոնավոր եկեղեցի չէր հաճախում: Նրա ծնողները՝ Քենեթն ու Մերին, նրան լավ արժեքներ էին սովորացնում, սակայն այդ ժամանակ Քենեթը Եկեղեցու անդամ չէր, իսկ Մերին ակտիվ չէր: (Քենեթն ավելի ուշ միացավ Եկեղեցուն, և նա ու իր կինը դարձան ակտիվ անդամներ, երկար տարիներ ծառայելով Վաշինգտոնի Տաճարում:) Ռիչարդը հազվադեպ էր հաճախում եկեղեցի՝ լավ ընկերների, եպիսկոպոսների և տնային ուսուցիչների խրախուսանքով:

Ավագ դպրոցում Ռիչարդը շփվող ընկերական երիտասարդ էր: Նա ընտրվել էր դասարանի ավագ, նվագում էր կլարնետ նվագախմբում, և գլխավոր թմբկահարն էր շարային նվագախմբում: Թեպետ դպրոցում լավ էր սովորում և շատ ընկերներ ուներ, նա իրեն միայնակ և անվստահ էր զգում: Հետագայում որպես միսիոներ նա հասկացավ, որ «իմ կյանքում նման զգացումներ չէի ունենա, եթե ես իրոք հասկանայի ավետարանը»:3

Նկար
brothers playing musical instruments

Վերևում՝ Ռիչարդը (կենտրոնում) իր փոքր եղբայրների հետ: Վերևում ձախից՝ Ռիչարդը ավարտեց քոլեջը 1950թ. մեխանիկ-ինժեների մասնագիտությամբ: Ձախում. Իր եղբայրների հետ՝ Ռիչարդը նվագում է կլարնետ:

Ամառային արձակուրդներին Ռիչարդը տարբեր գործեր էր գտնում, որպեսզի գումար վաստակեր քոլեջ սովորելու համար: Մի ամառ նա աշխատեց ոստրե որսացող նավի վրա՝ Նյու Յորքի Լոնգ Այլնդի ափերի մոտ: Մյուս ամառ նա մեկնեց Յուտա և աշխատեց անտառտնտեսությունում ծառեր կտրելով: Նա նաև վագոններ էր վերանորոգում: Մեկ ուրիշ ամառ նա աշխատանք խնդրեց Յուտայի Փարքս ընկերությունում, թեպետ նրան տեղեկացրել էին, որ թափուր աշխատատեղեր չունեին: Նա առաջարկեց, որ երկու շաբաթ անվճար ամանները կլվանար: Նա մտածում էր, որ գոնե մնալու տեղ և ուտելիք կունենար: Նրան աշխատանքի ընդունեցին, երբ նա նախաձեռնություն ցուցաբերեց, որ կարող էր օգնել ճաշ պատրաստել և ամանները լվանալ:4

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ռիչարդը սովորեց Ջորջ Վաշինգտոն Համալսարանում Վաշինգտոնում, Կ.Շ., և 1950թ. ավարտեց ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի աստիճան:

Մտածելով միսիայի մասին

Նկար
Richard G. Scott as a missionary

Ներքևում. Երեց Սքոթը ծառայել է որպես միսիոներ Ուրուգվայում: Ներքևում. Իր միսիայից վերադառնալուց հետո՝ 1953թ. հուլիսին նա ամուսնացավ Ջենին Վոթկինսի հետ Մանթի Յուտա Տաճարում:

Մինչև 22 տարեկանը նա չէր մտածել միսիա ծառայելու մասին: Բայց նա սկսեց մտածել այդ մասին, երբ իր ընկերուհին՝ Ջենին Վոթկինսն ասաց իրեն. «Ես կամուսնանամ տաճարում վերադարձած միսիոների հետ»:5 Նա սկսեց աղոթել միսիա ծառայելու մասին և այդ հարցով զրուցեց իր եպիսկոպոսի հետ: Նա կանչվեց ծառայելու Ուրուգվայում՝ 1950–1953թթ.:

Ջենինը սովորում էր ժամանակակից պար և սոցիոլոգիա Ջորջ Վաշինգտոն համալսարանում: Նա իր ուսումն ավարտեց 1951թ. և ապա միսիա ծառայեց Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան տարածքում: Իր միսիայից վերադառնալուց երկու շաբաթ անց՝ 1953թ. հուլիսին Երեց Սքոթը և Ջենինը կնքվեցին Մանթի Յուտա Տաճարում: Այդ կնքման մասին նա պատմել է գերագույն համաժողովին. «Իմ ուժերից վեր է նկարագրել այն խաղաղությունն ու անդորրը, որ եկան այն հավաստիացումից, որ եթե ես շարունակեմ ապրել արժանի, ապա Տիրոջ տանը համապատասխան քահանայության իշխանությամբ կատարված այդ սուրբ արարողության շնորհիվ կկարողանամ ընդմիշտ լինել իմ սիրելի Ջենինի ու մեր երեխաների հետ»:6

Նկար
Richard and Jeanene Scott on wedding day

Իր կյանքում բազմաթիվ անգամներ է Երեց Սքոթն արդար որոշումներ կայացրել, չնայած ընդիմությանը և հասակակիցների ճնշմանը: Նման որոշումներից է եղել միսիա ծառայելու կանչն ընդունելը: Նա հիշում էր. «Պրոֆեսորներն ու ընկերներս փորձում էին համոզել ինձ չընդունել միսիայի կանչը, հաստատելով, որ դա իմ խոստումնալից ինժեներական կարիերայի համար խոչընդոտ կդառնա: Բայց իմ միսայից անմիջապես հետո ինձ ընդունեցին աշխատելու նորաստեղծ Ռազմածովային միջուկային ծրագրում: … Մի ժողովի ժամանակ, որ ինձ ուղարկեցին վարել, ես պարզեցի, որ իմ պրոֆեսորներից մեկը, որը դեմ էր իմ միսիա ծառայելուն, զգալիորեն ավելի ցածր պաշտոնում էր աշխատում, քան՝ ես: Դա հզոր վկայություն էր ինձ համար, թե որքան էր Տերն օրհնել ինձ, երբ ես ճիշտ առաջնահերթություններ էի դրել»:7

Իրենց ամուսնությունից հինգ տարի անց Երեց և Քույր Սքոթներն ունեցան իր բնորոշմամբ «աճի փորձառություն», մի դժվար փորձություն, որն ի վերջո օրհնություն դարձավ իր ընտանեկան կյանքում: Նրանք այդ ժամանակ ունեին երեք տարեկան դուստր և երկու տարեկան որդի: Քույր Սքոթը հղի էր աղջիկ երեխայով: Ցավոք, երեխան ծնվելիս մահացավ:

Վեց շաբաթ անց, նրանց երկու տարեկան որդին՝ Ռիչարդը մահացավ սրտի բնածին արատը ուղղելու նպատակով կատարված վիրահատությունից հետո: Երեց Սքոթը հիշում է.

«Հայրս, որ այն ժամանակ Եկեղեցու անդամ չէր, շատ էր սիրում փոքր Ռիչարդին: Նա ասաց իմ ոչ ակտիվ մայրիկիս. «Ես չեմ հասկանում, թե ինչպես են Ռիչարդն ու Ջենինը կարողանում համակերպվել իրենց երեխաների կորստի հետ»:

Մայրս, արձագանքելով հուշմանը, ասել էր. «Քենեթ, նրանք կնքվել են տաճարում: Նրանք գիտեն, որ իրենց երեխաներն իրենց հետ կլինեն հավերժ, եթե արդար կյանքով ապրեն: Բայց ես ու դու չենք ունենա մեր հինգ որդիներին, որովհետև մենք չենք կապել այդ ուխտերը»:

Հայրս խորհել էր այդ խոսքերի շուրջ: Նա սկսեց հանդիպել ցցի միսիոներների հետ և շուտով մկրտվեց: Մեկ տարի անց մայրս, հայրս և նրանց զավակները կնքվեցին տաճարում»:8

Երեց և Քույր Սքոթներն ավելի ուշ որդեգրեցին ևս չորս երեխա:

Նկար
Richard and Jeanene Scott family

Վերևում՝ Սքոթների ընտանիքը 1965 թվականին, երբ նա ստացավ Արգենտինայում որպես միսիայի նախագահ ծառայելու կանչը: Իր երեխաների՝ Մերի Լիի, Լինդայի և Քենեթի հետ: Ներքևում (ձախից). Քենեթ, Դեյվիդ, Լինդա, Ջենին, Երեց Սքոթ, Միչել և Մերի Լի: Հակառակ էջին. ԱՄՆ Ռազմածովային նավատորմում աշխատելու ժամանակ Երեց Սքոթը օգնել է նախագծել միջուկային ռեակտորը առաջին միջուկային-սնուցվող սուզանավի համար:

Ծառայելով որպես Միսիայի նախագահ

Ռազմածովային ծրագրում աշխատելիս Օք Տիջում, Թենեսի, Երեց Սքոթը դոկտորական պաշտպանեց միջուկային տեխնիկայի բնագավառում: Որովհետև այդ բնագավառը խիստ գաղտնի էր պահվում, նրան դոկտորակն աստիճան չշնորհվեց: Միջուկային ծրագրում Ռիչարդին ընդունող ռազմածովային սպան՝ այդ բնագավառի առաջամարտիկ Հայման Ռիքովերն էր: Նրանք 12 տարի միասին էին։ աշխատել, մինչև 1965թ. Ռիչարդը կանչվեց ծառայելու որպես Արգենտինայում միսիայի նախագահ: Երեց Սքոթը բացատրել է, թե ինչպես նա ընդունեց այդ կանչը.

Նկար
Richard G. Scott in navy uniform

Վերևում՝ Սքոթների ընտանիքը 1965 թվականին, երբ նա ստացավ Արգենտինայում որպես միսիայի նախագահ ծառայելու կանչը: Իր երեխաների՝ Մերի Լիի, Լինդայի և Քենեթի հետ: Ներքևում (ձախից). Քենեթ, Դեյվիդ, Լինդա, Ջենին, Երեց Սքոթ, Միչել և Մերի Լի: Հակառակ էջին. ԱՄՆ Ռազմածովային նավատորմում աշխատելու ժամանակ Երեց Սքոթը օգնել է նախագծել միջուկային ռեակտորը առաջին միջուկային-սնուցվող սուզանավի համար:

«Մի երեկո ես ժողովի էի մասնակցում ատոմակայանի հիմնական մասը մշակող խմբի հետ: Իմ քարտուղարը ներս մտավ և ասաց. «Ձեզ մի մարդ է զանգահարել, ով ասում է, որ եթե ես ձեզ ասեմ նրա անունը, դուք կմոտենաք հեռախոսին»:

Եվ ես ասացի. «Ի՞նչ է նրա անունը»:

Նա ասաց. «Հարոլդ Բ. Լի»:

Ես ասացի. «Նա ճիշտ է ասել»: Ես վերցրեցի հեռախոսափողը: Երեց Լին, որ հետագայում պետք է դառնար Եկեղեցու Նախագահը, խնդրեց այդ երեկո հանդիպել իրենց: Նա Նյու Յորք Սիթիում էր, իսկ ես Վաշինգտոնում: Ես օդանավ նստեցի, որպեսզի հանդիպեմ նրան, և մենք առանձնազրույց ունեցանք, որի արդյունքում ես կանչվեցի որպես միսիայի նախագահ»:

Այնուհետև Երեց Սքոթը զգաց, որ պետք է իր կանչի մասին անմիջապես տեղյակ պահեր Ծովակալ Ռիքովերին, ով տքնաջան աշխատող և պահանջկոտ մարդ էր:

Երբ միսիայի կանչի մասին ասացի նրան և բացատրեցի, որ դա նշանակում էր, որ պետք է թողնեի իմ աշխատանքը, նա զայրույթից իրեն կորցրեց: Նա այնպիսի խոսքեր ասաց, որ չեմ կարող կրկնել, կոտրեց իր աշխատասեղանի վրա դրված թղթերի արկղը և մոտավորապես այսպես ասաց.

«Սքոթ, ի՞նչ ես անում այսքան կարևոր պաշտպանության ծրագրի հետ, մեզանից մեկ տարի կպահանջվի քեզ փոխարինող գտնելու համար, դու չես կարող գնալ: Երկրորդը, եթե գնաս, դու կդառնաս հայրենիքի դավաճան»:

Ես ասացի. «Ես կարող եմ երկու ամսում ինձ փոխարինող մասնագետին վերապատրաստել, որպեսզի իմ բացակայությունը երկրի համար ոչ մի վտանգ չներկայացնի»:

Մենք շարունակեցինք զրուցել, և նա վերջապես ասաց. «Ես երբեք այևս քեզ հետ չեմ խոսի: Ես էլ չեմ ուզում քեզ տեսնել: Դու վերջացած մարդ ես ոչ միայն այստեղ, չփորձես կրկին աշխատել միջուկային տեխնիկայի բնագավառում»:

Ես պատասխանեցի. «Ծովակալ, դուք կարող եք ինձ պաշտոնից զրկել, բայց եթե թույլ տաք, ես այս գործի համար կպատրաստեմ մեկ ուրիշին»:

Իր խոսքին հավատարիմ մնալով ծովակալն այլևս չէր խոսում Երեց Սքոթի հետ: Երբ կարևոր որոշումներ պետք է կայացվեին նա միջորդ էր ուղարկում: Նա մեկ ուրիշին նշանակեց Երեց Սքոթի պաշտոնում, որին Երեց Սքոթը վերապատրաստեց:

Աշխատանքային իր վերջին օրը Երեց Սքոթը հանդիպում խնդրեց ծովակալի հետ: Նրա քարտուղարն ապշած էր: Երեց Սքոթը մտավ նրա գրասենյակ Մորմոնի Գիրքը ձեռքին: Երեց Սքոթը բացատրել է, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո.

Նա նայեց ինձ և ասաց. Նստիր Սքոթ, այդ ի՞նչ է մոտդ: Ես ամեն կերպ փորձեցի, որ միտքդ փոխես: Այդ ի՞նչ է քեզ մոտ»: Դրանից հետո մեր զրույցը շատ հետաքրքիր և հանգիստ ընթացավ: Այս անգամ նա ավելի շատ էր լսում:

Նա խոստացավ կարդալ Մորմոնի Գիրքը: Ապա ինձ համար աներևակայելի մի բան տեղի ունեցավ: Նա ավելացրեց. «Երբ միսիայից վերադառնաս, ուզում եմ, որ ինձ զանգահարես: Քեզ համար աշխատանք կլինի»:9

Երեց Սքոթը կիսվել է այդ փորձառությունից քաղած իր դասով. «Կյանքում կունենաք մարտահրավերներ և բարդ որոշումներ, որ պետք է կայացնեք: Բայց այժմ որոշեք, որ միշտ կանեք այն, ինչ ճիշտ է, և կտեսնեք հետևանքը: Իսկ հետևանքը միշտ կլինի ձեր լավագույն բարիքի համար»:10

Արգենտինայում ծառայելիս Նախագահ Ռիչարդ Գ. Սքոթը արդյունավետ, բայցև կարեկցող միսիայի նախագահ էր: Նրա միսիոներներից մեկը՝ Վայնե Գարդները, հիշում է, որ պայմանավորվածություններ էր ձեռք բերել միսիոներական համաժողովի անցկացման վայրի համար, որը շատ հեռու էր գտնվում միսիայի տնից և պետք է Նախագահ Սքոթին դիմավորեր օդանավակայանում: Վերջին րոպեին, շենքը, որ Երեց Գարդները նախատեսել էր համաժողովի համար, դարձավ անհասանելի: Այնուհետև նա և իր զուգընկերը ուշ հասան օդանավակայան Նախագահ Սքոթին դիմավորելու համար: Նրանք մոռացան նաև տաքսու վարորդին խնդրել, որ սպասեր իրենց, և մնացին առանց տրանսպորտային միջոցի:

Թեպետ հիասթափություն նկատեցի նախագահի աչքերում,- հիշում է երեց Գարդները,- նա ձեռքը դրեց իմ ուսին և ասաց, որ սիրում է ինձ: Նա այնքան համբերատար և հասկացող էր: Հուսով եմ, երբեք չեմ մոռանա այդ դասը»:11

Նկար
Richard G. Scott holding up Book of Mormon

Նախագահ Սքոթը ապավինում էր Մորմոնի Գրքին՝ որպես ոգեշնչման աղբյուր իր և միսիոներների համար: Մի առիթով, ինչ-որ խնդրով մի միսիոներ եկավ իր գրասենյակ: Երեց Սքոթը հիշում էր.

«Երբ նա խոսում էր, ես սկսեցի մտքումս նրա խնդրի լուծման համար հատուկ խորհուրդներ մտածել: Երբ նա ավարտեց, ես ասացի. «Ես գիտեմ՝ ինչպես կարող եմ օգնել քեզ»: Նա անհամբեր նայեց ինձ, և հանկարծ ես մոռացա՝ ինչ պետք է ասեի նրան: Չէի հիշում՝ ինչ էի պատրաստվում ասել նրան:

Անհանգիստ ես սկսեցի թերթել Մորմոնի Գիրքը, մինչև որ ուշադրությունս գրավեց սուրբ գրության մի շատ կարևոր հատված, որը կարդացի նրա համար: Եվ այդպես երեք անգամ: Յուրաքանչյուր սուրբ գրությունը լիովին կարելի էր կիրառել նրա իրավիճակում: Այդ պահին կարծես մտքիս վարագույրը բացվեց և ես հիշեցի, թե ինչ խորհուրդ էի պատրաստվում տալ նրան: Այժմ այն ավելի խորը իմաստ ուներ, քանի որ հիմնավորված էր արժեքավոր սուրբ գրություններով: Երբ ավարտեցի, նա ասաց. «Ես գիտեմ, որ ձեր տված խորհուրդը ոգեշնչված էր, որովհետև դուք կրկնեցիք այն նույն երեք սուրբ գրությունները, որոնք տրվել էին ինձ, երբ ձեռնադրվում էի որպես միսիոներ»:12

Շարունակական ծառայություն տանը և արտերկրում

Երբ Սքոթներն ավարտեցին իրենց միսիան և վերադարձան Վաշինգտոն, Երեց Սքոթը շարունակեց աշխատել միջուկային մեքենաշինության ոլորտում: Իր գործընկերներից մի քանիսը, որոնց հետ նա աշխատել էր միսիա մեկնելուց առաջ, խնդրեցին նրան միանալ իրենց մասնավոր խորհրդատվական ընկերությանը: Նա այդ ընկերությունում աշխատեց 1969–1977թթ.: Եկեղեցում նա ծառայեց որպես խորհրդական ցցի նախագահությունում, իսկ ավելի ուշ որպես տարածաշրջանային ներկայացուցիչ:

1977թ. միսիայի նախագահի կոչումից ազատվելուց ութ տարի անց Երեց Սքոթը կանչվեց Յոթանասունի Առաջին Քվորում: Նրա առաջին հանձնարարականներն էին՝ ծառայել որպես Քահանայության Բաժանմունքի գործադիր տնօրեն և ապա որպես Մեքսիկայի և Կենտրանական Ամերիկայի Գործադիր կառավարիչ: Այդ հանձնարարկանը կատարելիս նա և իր ընտանիքը երեք տարի ապրեցին Մեխիկոյում: Լատինական Ամերիկայի անդամները բարձր էին գնահատում նրա ջերմ ղեկավարման ոճը, իսպաներեն խոսելու նրա ունակությունը և մարդկանց անկեղծ սիրելու հատկությունը:

Նկար
Richard G. Scott with Mexican Saints

Վերևում՝ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը և Քույր Կամիլա Քիմբալը այցելել են Արգենտինա Հյուսիսային միսիա, որտեղ Երեց Սքոթը ծառայում էր որպես միսիայի նախագահ: Երեց Սքոթը նաև միսիոներական աշխատանքի սկիզբը դրեց Քեչուայի հնդկացիների մեջ հարավային Բոլիվիայում: Ներքևում. Երեց Սքոթը, ով վարժ իսպաներեն էր խոսում, նախագահում է Մեքսիկայում 100-րդ ցցի ստեղծման նիստին:

Ներքևում. լուսանկարը տրամադրվել է Deseret News-ի արխիվի կողմից

Բարձրագույն Իշխանավոր լինելով նա այնքան խոնարհ էր, որ սովորում էր տեղական ուսուցիչներից և ղեկավարներից: Նա հիշում էր, ինչպես էր հայտնություն ստացել Մեխիկոյում մի ճյուղի քահանայության ժողովին մասնակցելիս.

«Ես լավ հիշում եմ, ինչպես էր մի մեքսիկացի քահանայության ղեկավար փորձում իր դասի նյութի ավետարանի ճշմարտությունները մատուցել: … Նա արտացոլում էր Փրկչի մաքուր սերը և սերը դեպի նրանք, ում ուսուցանում էր:

Նրա անկեղծության, ցանկության մաքրության և սիրո շնորհիվ սենյակում հոգևոր մթնոլորտ էր տիրում: Ես ազդվել էի մինչև հոգուս խորքը: Այնուհետև ես սկսեցի անձնական տպավորություններ ստանալ այդ խոնարհ ուսուցչի կողմից ուսուցանվող սկզբունքների վերաբերյալ: …

Յուրաքանչյուր տպավորություն ես գրի էի առնում: Այդ ընթացքում ես արժեքավոր ճշմարտություններ ստացա, որոնց կարիքը մեծապես ունեի Տիրոջ ավելի արդյունավետ ծառան դառնալու համար»:13

Մեքսիկայից վերադառնալուց հետո նա ստացավ մեկ այլ կարևոր հանձնարարություն՝ ծառայել որպես Ընտանիքի պատմության բաժանմունքի գլխավոր տնօրեն: Նա ոչ միայն օգնեց վերհսկել Եկեղեցու ընտանիքի պատմության աշխատանքը, այլև անձնապես ներգրավվեց այդ աշխատանքում: Քանի որ Երեց Սքոթի հայրը նորադարձ էր Եկեղեցում, ընտանիքի այդ գծի ուղղությամբ շատ հետազոտություն կատարելու կարիքը կար: Երեց Սքոթն ու իր կինը նրա ծնողների հետ միասին ժամանակ էին հատկացնում իրենց ընտանիքի պատմության հետազոտության գործին:

1980-ականների կեսերին տեխնոլոգիան սկսեց ավելի մեծ դեր խաղալ ընտանիքի պատմության աշխատանքում, բայց «անգամ համակարգիչների առկայության դեպքում միշտ անձնական ներգրավվածության պահանջը կլինի այս աշխատանքում,- ասել է Երեց Սքոթը,- այնպես որ այդ առումով Եկեղեցու անդամները միշտ հոգևոր մեծ փորձառություններ կունենան»:14

Նկար
Quorum of the Twelve Apostles

Ձախում՝ Երեց Սքոթը (հեռու աջում) կանչվեց Տասներկու Առաքյալների Քվորում 1988թ., որտեղ ծառայեց 27 տարի: Ներքևում ձախից՝ Նա ողջունում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին: Ներքևում՝ Երեց Սքոթը կանչվեց ծառայելու Յոթանասունի Նախագահություն 1983թ.: Ներքև. Հեռանում է գերագույն համաժողովից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Մ. Ռասսել Բալլարդի հետ:

1988թ. եկավ հսկայական կոչում: Նա հանդիպեց Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնին (1899–1994), ով «քնքշորեն, սիրով և մեծ հասկացողությամբ», Երեց Սքոթին կանչեց որպես Տիրոջ Առաքյալ: «Ես չէի կարողանում զսպել արցունքներս,- ասել է Երեց Սքոթը այդ առիթով,- Եվ այդ ժամանակ Նախագահ Բենսոնը շատ սիրալիր տոնով խոսեց իրեն այդ պաշտոնին կանչելու մասին, որպեսզի ինձ վստահություն հաղորդեր: Նա վկայեց, թե ինչպես էր իմ կոչման մասին հուշում ստացել: Ես միշտ կհիշեմ Տիրոջ Մարգարեի այդ խոհունությունը և ըմբռնումը»:15 Երեց Սքոթը հաստատվեց հոկտեմբերի մեկին գերագույն համաժողովի ժամանակ:

Ամուսնություն

Երեց Սքոթն ու իր կինը՝ Ջենինը միասին հետաքրքիր ժամանակ էին անցկացնում, օրինակ՝ դիտում էին թռչուններին, նկարում էին (նա օգտագործում էր ջրաներկ, իսկ կինը՝ գունամատիտներ), ջազ և հարավամերիկյան ժողովրդական երգեր էին ունկնդրում:

Նկար
Richard and Jeanene Scott reading scriptures

Ովքեր լսել են գերագույն համաժողովներին հղած Երեց Սքոթի ելույթները, գիտեն թե որքան մեծ սեր էր նա տածում Ջենինի հանդեպ: Նա հաճախ էր խոսում նրա մասին, անգամ նրա կյանքից հեռանալուց հետո: Որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ 1977թ. գերագույն համաժողովի իր առաջին ելույթում Երեց Սքոթը հարգանքի տուրք մատուցեց իր կնոջը՝ «սիրելի, թանկագին կողակցին: … Ջենինը միշտ եղել է պարզ վկայության, սիրո և նվիրվածության օրինակ: Նա ուժի աշտարակ է ինձ համար»:16

Վերջերս համաժողովի ոգեշնչված մի ելույթի ժամանակ նա խոսեց ամուսնության վերաբերյալ՝ հիշատակելով սեր արտահայտող բազմաթիվ արտահայտչամիջոցներ, որ ինքն ու Ջենինն օգտագործել են իրենց ամուսնությունն ամրապնդելու համար: Նա ավարտեց հետևյալ կերպ. «Ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել Երկնային Հոր դստերը, ով բարեհաճությամբ ու նվիրվածությամբ ապրեց՝ առաքինի կնոջ լիարժեք ու շքեղ իր կյանքը: Ես վստահ եմ, որ երբ ապագայում ես կրկին տեսնեմ նրան վարագույրի մյուս կողմում, մենք կզգանք, որ մենք հիմա ավելի շատ ենք սիրահարված: Մենք իրար ավելի շատ կգնահատենք՝ այս ժամանակը վարագույրով բաժանված անցկացնելու պատճառով»:17

Այժմ նրանք կրկին միասին են:

Հղումներ

  1. Richard G. Scott, “He Lives,” Liahona, Jan. 2000, 108.

  2. In “Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve,” Ensign, Nov. 1988, 101.

  3. In Marvin K. Gardner, “Elder Richard G. Scott: ‘The Real Power Comes from the Lord,’” Tambuli, Feb. 1990, 18.

  4. See Gardner, “Elder Richard G. Scott: ‘The Real Power Comes from the Lord,’” Tambuli, Feb. 1990, 19.

  5. Jeanene Watkins, in Gardner, “Elder Richard G. Scott: ‘The Real Power Comes from the Lord,’” Tambuli, Feb. 1990, 20.

  6. Ռիչարդ Գ․ Սքոթ, «Ամուսնության հավերժական օրհնությունները», Լիահոնա, մայիս 2011, 94:

  7. In “Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve,” Ensign, Nov. 1977, 102–3.

  8. Richard G. Scott, “Receive the Temple Blessings,” Liahona, July 1999, 31.

  9. Richard G. Scott, “Making Hard Decisions,” Liahona, June 2005, 8–9, 10.

  10. Richard G. Scott, “Do What Is Right,” Liahona, Mar. 2001, 14.

  11. Wayne L. Gardner, in Gardner, “Elder Richard G. Scott: ‘The Real Power Comes from the Lord,’” Tambuli, Feb. 1990, 21.

  12. Richard G. Scott, “The Power of the Book of Mormon in My Life,” Ensign, Oct. 1984, 9.

  13. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ստանալ հոգևոր առաջնորդություն», Լիահոնա, նոյ. 2009, 7:

  14. In “Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve,” Ensign, Nov. 1988, 102.

  15. In “Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve,” Ensign, Nov. 1988, 101.

  16. Richard G. Scott, “Gratitude,” Ensign, May 1977, 70.

  17. Ռիչարդ Գ․ Սքոթ, «Ամուսնության հավերժական օրհնությունները», Լիահոնա, մայիս 2011, 97: