2015
Հարգանքի տուրք. Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հուղարկավորությունից
Ի հիշատակԵրեց Ռիչարդ Գ. Սքոթի


Հարգանքի տուրք. Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հուղարկավորությունից

28 սեպտեմբերի, 2015թ., Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Նկար
grandsons carrying casket

Վերևում. Ի ճանաչում Երեց Սքոթի ծառայությանը ԱՄՆ ռազմածովային ուժերում, ամերիկյան դրոշ տրվեց Երեց Սքոթի որդուն՝ Մայքլին: Երեց Սքոթի թոռները կրում էին դագաղը: Նրա ավագ դուստրը՝ Մերի Լին, իր ամուսնու՝ Բրյուսի հետ, գրկախառնվում են մարդկանց հետ թաղման արարողության ժամանակ։ Ձախում․ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը խոսում է Երեց Սքոթի մասին որպես Տիրոջ գործի մեջ սիրված ընկերոջ և աշխատակցի։ Հակադիր էջ․ Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի Նախագահությունը շարք էին կազմել Թաբերնաքլի մուտքի մոտ, երբ դագաղը ներս բերվեց:

Մայքլ Վ. Սքոթ, որդի

«Հայրիկը ծնվել էր հորից, ով Եկեղեցու անդամ չէր, և մորից, ով չնայած անդամ էր, շատ տարիներ ակտիվ չէր եղել: … Եկեղեցու նրա մասնակցությունը սահմանափակ էր. ինչ որ մեկը պետք է գար նրան գտներ և տաներ եկեղեցի: Ես համոզված եմ այդ ղեկավարները գաղափար չունեին, որ երիտասարդը, ում նրանք օգնության էին հասնում, հետագայում դառնալու էր կարևոր ղեկավար Եկեղեցում: Ես չգիտեմ, թե ովքեր էին այդ մարդիկ, բայց ես շնորհակալ եմ նրանց: Հավանաբար պատճառներից մեկը, որ Հայրիկը այդքան հաջողակ էր օգնության հասնելիս ինչ որ մեկին, ով քիչ ակտիվ էր, միայնակ, հուսահատված, ոտնատակ արված, այն էր, որ իր կյանքի վաղ շրջանում նա էր նրանցից մեկը, ում օգնության էին հասել և փրկել: …

Հայրիկը ապրեց երջանկությամբ և ուրախությամբ լցված կյանքով: Նա երաժիշտ էր և նկարիչ: … Նա սիրում էր ճանապարհորդել և հայտնագործել: Կատարյալ արձակուրդի նրա գաղափարը՝ բոլոր երեխաների իրերը կապկպելը և ուղևորվելն էր՝ դեպի Դաթսոն երկաթուղային կայարանի մի փոքրիկ վագոն և երկրի մի ծայրից մյուսը գնալը: …

Հայրիկը ձախորդությանը դիմակայելու հիանալի օրինակ էր: Այդ օրինակներից մեկն այն էր, թե ինչպես նա արձագանքեց իր երկու երեխաների մահվանը: Երբ հայրս և մայրս մի երեխա կորցրեցին ծննդաբերության ժամանակ, իսկ երկու ամիս հետո կորցրեցին փոքրիկ Ռիչարդին երկու տարեկան հասակում սրտի արատից, Հայրիկի արձագանքը հստակ էր: Այդ օրը նա գրկեց մայրիկին և նրան ասաց. «Մենք չպետք է անհանգստանանք, որովհետև նա ծնվել էր ուխտի մեջ: Մենք պետք է համոզված լինենք, որ մենք կունենանք նրան մեզ հետ ապագայում: Այժմ մենք չափազանց լավ ապրելու պատճառ ունենք: Մենք ունենք որդի, ով գնացել է սելեստիալ աշխարհ, որովհետև նա մահացել է նախքան պատասխանատվության տարիքը»: Դառնության փոխարեն նա հույս ուներ, հուսահատության փոխարեն նա զորացրեց իր վճռականությունը, կասկածի փոխարեն նա գործադրեց հավատք Քրիստոսի հանդեպ: …

Նա ընտրեց ամեն ինչ լավը դարձնելու ուղին, և այդպես էր եղավ: Նրա ամուսնությունը մայրիկի հետ ամենամեծ նվաճումն էր»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոն

[Երեց Սքոթը] զգում էր, որ իր հանձնարարությունը Տիրոջից Քրիստոսի շնորհի բժշկող սպեղանին սպասավորելն էր նրանց, ովքեր ընկել էին գողերի ձեռքը՝ վիրավորները, գերբեռնավորվածները, ծանրությունից կքվածները, անհույսները, նրանք, ովքեր մեղանչել էին և նրանք, ում դեմ մեղանչել էին: Անսովոր անկեղծությամբ նա հրավիրում էր բոլորին՝ Տիրոջը որոնել ավետարանի սկզբունքներին հնազանդության միջոցով և այնտեղ գտնել խաղաղություն, երջանկություն և ուրախություն: …

«Երեց Սքոթը իր տարերքի մեջ էր, երբ ուսուցանում էր և վկայում Քրիստոսի անսահման Քավության անսահման հասանելիության վերաբերյալ և ուրախության, որը գտնում են դեպի Աստված դառնալիս: …

Նա և նրա սիրելի Ջենինը ուսուցանեցին մեզ մի հաստատուն քարոզ իրենց օրինակով, թե ինչ էր նշանակում սիրել և փայփայել զուգընկերոջը ամուսնության մեջ և նվիրել լավագույն ջանքերը իրենց երեխաներին: Այդ սիրո և հավատարմության օրինակը ոգեշնչել է հազարավորների, եթե ոչ միլիոնավորների անցած տարիների ընթացքում: …

Երեց Սքոթը միշտ քաջալերում էր, արագորեն արտահայտում վստահություն, ձգտում գովել և արտահայտել սեր: Եվ դա նրա ուղին էր տղամարդկանց և կանանց հետ ամենուրեք, նույնիսկ երեխաների հետ: Նրա հրահանգավորումը վեհ էր, բայց գործնական, և այն անփոփոխ էր: Թվում էր, Երեց Սքոթը երբեք չէր հոգնում խորհուրդ տալուց, ուսուցանելուց և քաջալերելուց, լիներ դա մեկ առ մեկ, թե խմբերով: Ես չեմ կարող ասել, թե քանի անգամ և որքան շատ վայրերում մարդիկ նշել են ինձ ինչ որ բանի մասին, որ իրենք սովորել են Երեց Սքոթից, երբեմն նույնիսկ իրենց դեռահաս տարիներին, որն ազդել է նրանց կյանքի և ծառայության վրա այդ ժամանակից ի վեր»:

Նկար
casket being brought into Tabernacle

Վերևում. Ի ճանաչում Երեց Սքոթի ծառայությանը ԱՄՆ ռազմածովային ուժերում, ամերիկյան դրոշ տրվեց Երեց Սքոթի որդուն՝ Մայքլին: Երեց Սքոթի թոռները կրում էին դագաղը: Նրա ավագ դուստրը՝ Մերի Լին, իր ամուսնու՝ Բրյուսի հետ, գրկախառնվում են մարդկանց հետ թաղման արարողության ժամանակ։ Ձախում․ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը խոսում է Երեց Սքոթի մասին որպես Տիրոջ գործի մեջ սիրված ընկերոջ և աշխատակցի։ Հակադիր էջ․ Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի Նախագահությունը շարք էին կազմել Թաբերնաքլի մուտքի մոտ, երբ դագաղը ներս բերվեց:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ

«Լավ եմ հիշում, երբ մենք միասին գնացինք Կենտրոնական Ամերիկա 1990թ․ ապրիլին: Ես հիացած էի, երբ հետևում էի Երեց Սքոթին իսպաներեն լեզվով միսիոներներին և անդամներին ուսուցանելիս: Նա ոչ միայն վարժ խոսում էր, նա փայլուն էր՝ լցված ոգևորությամբ և հուզմունքով, երբ ուսուցանում էր Հոգու միջոցով: …

Երեց Սքոթը անխոնջ էր իր եռանդով և ուշագրավ մարդկանց հետ, ուր էլ որ գնար: Նա նվիրագործեց իր կյանքը՝ բոլոր մարդկանց ծառայելով, անկախ նրանց ազգությունից, ռասայից կամ լեզվից: Նա հասկանում էր յուրաքանչյուր թանկագին հոգու արժեքը, ում հանդիպում էր:

Նրա կարեկցանքը առասպելական էր: Ես նայել եմ նրան ուսուցանելիս: Ես նայել եմ նրան բարձրացնելիս: Ես նայել եմ նրան մարդկանց սիրելիս ողջ աշխարհով մեկ:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«[Երեց Սքոթը] ավելի քան ընդունակ էր իրականացնել ամեն մի հանձնարարություն, որ նրա ճանապարհին հանդիպում էր և նա միշտ անում էր դա լիակատար խորությամբ և մեծ վարպետությամբ: …

Մենք բոլորս ունեցել ենք մեր շարքերում այս տարիներին Ռիչարդ Սքոթին՝ մի հարգարժան մարդու, այսինքն՝ Աստծո մարդու: Ռիչարդն օրհնված էր խորաթափանց մտքով, սուր խելքով և գթառատ հոգով: …

Նա սիրում էր մարդկանց: Նա սիրում էր իր ընտանիքին: Նա սիրում էր իր Երկնային Հորը: …

Ռիչարդի հաճելի ժպիտը բացում էր մյուսների սրտերը: Նա հավասարապես վստահ էր զգում իրեն ինչպես աղքատների և անապահովների հետ, այնպես էլ հարուստների և հռչակավորների հետ: …

Ռիչարդը նուրբ հոգի էր: Նա ուսուցանում էր մեզ սիրով … քաջության դասեր, համբերության դասեր, հավատքի դասեր և նվիրվածության դասեր: Բոլոր այս բաները Ռիչարդ Գ. Սքոթը սովորեցնում էր մեզ ինչպես խոսքով, այնպես էլ գործով»: