2014
Սկսեցի ճանաչել իմ տատիկին
Հուլիս 2014


Երիտասարդներ

Սկսեցի ճանաչել իմ տատիկին

Հեղինակն ապրում է Վիրջինիայում, ԱՄՆ:

Երիտասարդ Կանանց ծրագրերից մեկի համար ես ցանկություն հայտնեցի օգնել իմ տատիկին իր նախնիներին գտնել ` պտտելով Մեսայի, Արիզոնա, ԱՄՆ, ընտանեկան պատմության կենտրոնի միկրոֆիլմերի էջերը: Երբ մենք կողք կողքի նստած էինք ու փնտրում էինք մեր ընտանիքին, ես սկսեցի մտածել. «Արդյո՞ք շատ բան գիտեմ իմ տատիկի մասին, ով իմ կողքին է»:

Մենք ընտանիքի շատ անդամների գտանք, պատրաստեցինք նրանց տեղեկությունները և գնացինք Մեսա Արիզոնա տաճար, որպեսզի կատարենք նրանց մկրտություններն ու հաստատումները: Ոչ շատ ուշ իմ տատիկն ինձ տվեց իր ընտանեկան պատմության տվյալների կապոցը:

Քանի որ տատիկս տառապում է ռևմատիկական արտրիտով, նրա համար շատ դժվար է տպելը: Ես հաճույք եմ ստանում համակարգչի հարցում նրան օգնելիս: Մեր ընտանիքի հոգևոր օգտի համար մենք միասին գրում ենք պատմություններ նրա կյանքից: Ինձ դուր է գալիս լինել նրա կյանքի մի մասնիկը և այդքան շատ բան սովորել Եկեղեցու պատմության մասին՝ այս ծրագրերին մասնակցելիս: