2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Բարեխոս
Հուլիս 2014


Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2014

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Բարեխոս

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեքreliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Հոր առջև: Բարեխոս բառն ունի լատինական արմատներ, որը նշանակում է «մեկը, ով պաշտպանում է մեկ ուրիշին»:1 Փրկիչը պաշտպանում է մեզ` գործադրելով հասկացողություն, արդարություն և ողորմածություն: Այս ամենի իմացությունը կարող է լցնել մեզ սիրով և երախտագիտությամբ Նրա Քավության նկատմամբ:

«Լսեք [Հիսուս Քրիստոսին], որ ձեր բարեխոսն է Հոր առաջ, որը նրա առաջ պաշտպանում է ձեր դատը,–

Ասելով. Հա՛յր, տե՛ս տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին դու հավանել ես. տե՛ս Որդուդ արյունը, որը հեղվել է, արյունը նրա, ում դու տվեցիր, որ ինքդ փառավորվես.

Ուստի, Հա’յր, խնայիր իմ այս եղբայրներին, որ հավատում են իմ անվանը, որ նրանք կարողանան գալ ինձ մոտ և ունենալ հավիտենական կյանք» (ՎևՈւ 45.3–5):

Քրիստոսի՝ որպես մեր Բարեխոսի մասին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է. «Ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես, ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, կարող եմ աղոթքի միջոցով մոտենալ շնորհի գահին, որ իմ Երկնային Հայրը կլսի իմ խնդրանքը, որ իմ Բարեխոսը, նա, ով չի մեղանչել, ում արյունն է հեղվել, կպաշտպանի իմ դատը»:2

Սուրբ գրություններից

Մոսիա 15.8–9; Մորոնի 7.28; Վարդապետություն և Ուխտեր 29.5; 110.4

Մեր պատմությունից

Տիրոջ Եկեղեցու պատմության ընթացքում Հիսուս Քրիստոսի կին աշակերտները հետևել են Նրա օրինակին: Եսթերը հավատարիմ ու խիզախ բարեխոս էր: Նրա հորեղբոր որդին` Մուրթքէն, նրան ուղարկեց թագավորի հրամանի պատճենը, ըստ որի հրեաներին պետք է ոչնչացնեին, և նա հանձնարարեց նրան «[թագավորի] առաջին խնդրուացք [մատուցանէլ] իր ազգի համար»: Նա ավելացրեց. «Եվ ո՞վ գիտէ գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել» (Եսթեր 4.8, 14):

Չնայած իր ժողովրդի համար բարեխոս լինելու վտանգին` Եսթերը համաձայնվեց. «Այնուհետև թագավորի մօտ պիտի գնամ թէև օրէնք չէ, և եթէ կմեռնեմ թող մեռնեմ» (Եսթեր 4.16):

Այնուհետև Եսթերը խոնարհաբար խոսեց թագավորի հետ և «ընկավ նորա ոտքի առաջը, և լացավ ու առաչեց նորան … ետ դարձնել … գրութիւնները … Հրեաներին փչացնելու համար»: Նա ավելացրեց. «Ինչպէ՞ս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը» (տես Եսթեր 8.3, 5–6): Թագավորի սիրտը փափկեց, և նա ընդառաջ գնաց նրա խնդրանքին:3

Հղումներ

  1. Sես Russell M. Nelson, “Jesus Christ—Our Master and More” (Brigham Young University fireside, Feb. 2, 1992), 4; speeches.byu.edu:

  2. D. Todd Christofferson, “I Know in Whom I Have Trusted,” Ensign, May 1993, 83.

  3. Տես նաև Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 180:

Խորհեք այս մասին

Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի բարեխոսությունը ոգեշնչել մեզ ողորմածություն ու ներողամտություն ցուցաբերել ուրիշների նկատմամբ: