2012
Կիրակնօրյա դպրոցի իմ ուսուցչի շնորհիվ
հունիս 2012


Երիտասարդներ

Կիրակնօրյա դպրոցի իմ ուսուցչի շնորհիվ

Կիրկնօրյա դպրոցի իմ դասարանը միշտ չէ ակնածալից լինում: Ես սիրով եմ դասը լսում ամեն շաբաթ, սակայն երբեմն թվում է, թե մյուսներն իմ դասարանում կարծես հաճույքով չեն լսում դասը: Հաճախ նրանք խոսում են իրար հետ կամ խաղեր են խաղում էլեկտրոնային սարքերով, մինչ մեր ուսուցիչը փորձում է սովորեցնել մեզ: Ցավոք սրտի, ես երբեմն գտնում եմ, որ ինքս եմ խնդրի մի մասը:

Մի շաբաթ մենք սովորականից ավելի վատ պահեցինք մեզ, և դասի վերջում մեր ուսուցիչը նույնիսկ արտասվեց, որովհետև ոչ ոք չէր լսում նրա դասը: Մինչ մենք դուրս էինք գալիս դասարանից, իմ սիրտը ցավում էր նրա համար:

Հաջորդ կիրակի մեր ուսուցչուհին ասաց, որ նա այդ շաբաթ շատ էր աղոթել և առաջնորդություն փնտրել, և նրա մոտ միտք էր ծագել, որ նա պետք է մեզ Եկեղեցու մի ֆիլմ ցույց տար: Նա միացրեց ֆիլմը, որը Հիսուս Քրիստոսի կյանքի և Նրա կատարած հրաշքների մասին էր:

Երբ ես այդ երեկո մտածում էի այդ ֆիլմի մասին, ինչ-որ յուրահատուկ բան զգացի: Հանկարծ ես հասկացա, որ ես զգում էի Հոգին ավելի շատ, քան երբևէ նախկինում: Ես անմիջապես որոշեցի, որ ուզում էի փոփոխություններ կատարել իմ կյանքում Փրկչին ավելի նմանվելու համար և հասկացա, որ այդ օրը կիրակնօրյա դպրոցում ունեցած փորձառությունը մեծապես ամրացրել էր իմ վկայությունը: Ես շատ երախտապարտ եմ կիրակնօրյա դպրոցի իմ ուսուցչին ամեն ինչի համար, որ նա անում է մեր դասարանի համար ամեն շաբաթ: