2012
Իմ արքայության դուստրերը
Մարտ 2012


Այցելող ուսուցիչների ուղերձ, մարտ 2012

Իմ արքայության դուստրերը

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Մենք մեր Երկնային Հոր դուստրերն ենք: Նա գիտի մեզ, սիրում է մեզ և ծրագիր ունի մեզ համար: Այդ ծրագրի մի մասը ներառում է աշխարհ գալը, որպեսզի սովորենք ընտրել բարին և ոչ թե չարը: Երբ մենք ընտրում ենք պահել Աստծո պատվիրանները, մենք պատվում ենք Նրան և ընդունում ենք մեր ինքնությունը որպես Աստծո դուստրեր: Սփոփող Միությունը օգնում է մեզ հիշել այս աստվածային ժառանգությունը:

Սփոփող Միությունը և դրա պատմությունը ամրացնում և աջակցում են մեզ: Ջուլի Բ. Բեքը` Սփոփող Միության գերագույն նախագահը, ասել է. «Որպես Աստծո դուստրեր դուք պատրաստվում եք հավերժական նպատակի համար և յուրաքանչյուրդ ունեք կանացի ինքնություն, էություն և պատասխանատվություն: Ընտանիքների, համայնքների, այս Եկեղեցու և փրկության անգին ծրագրի հաջողությունը կախված է ձեր հավատարմությունից: … [Մեր Երկնային Հոր] նպատակն էր, որ Սփոփող Միությունը օգներ զորացնել Իր ժողովրդին և պատրաստել նրանց տաճարի օրհնություններին: Նա հիմնեց [Սփոփող Միությունը]` Իր դուստրերին Իր աշխատանքին համապատասխան դարձնելու համար և ներգրավվելու նրանց Իր արքայությունը կառուցելու և Սիոնի տները ամրացնելու գործում»:1

Մեր Երկնային Հայրը մեզ յուրահատուկ աշխատանք է տվել Իր արքայությունը կառուցելու գործում: Նա նաև մեզ օրհնել է մեզ անհրաժեշտ հոգևոր պարգևներով, որ իրականացնենք այս յուրահատուկ աշխատանքը: Սփոփող Միության միջոցով մենք հնարավորություններ ունենք օգտագործելու մեր պարգևները, որպեսզի ամրացնենք ընտանիքները, օգնենք կարիքավորներին և սովորենք, թե ինչպես ապրենք որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը` Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, աշակերտ լինելու վերաբերյալ ասել է. «Աշակերտ լինելու ճանապարհով համբերատար քայլելով, մենք ինքներս մեզ ցույց ենք տալիս մեր հավատքի չափը, և ոչ թե մեր, այլ Աստծո կամքը ընդունելու մեր պատրաստակամությունը»:2

Եկեք հիշենք, որ մենք Աստծո դուստրերն ենք և ջանում ենք ապրել որպես Նրա աշակերտներ: Դա անելով, մենք կօգնենք կառուցել Աստծո թագավորությունը այստեղ երկրի վրա և արժանի դառնալ վերադառնալու Նրա ներկայություն:

Սուրբ գրություններից

Զաքարիա Բ.10, Վարդապետություն և Ուխտեր 25.1, 10, 16. 138.38-39, 56. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» (Լիահոնա և Ensign, նոյեմբեր 2010, 129)

Մեր պատմությունից

1842թ. ապրիլի 28-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը Սփոփող Միության քույրերին ասաց. «Դուք այժմ գտնվում եք մի իրավիճակում, որում դուք կարող եք գործել համաձայն այն կարեկցանքի, որն Աստված դրել է [ձեր] մեջ: … Եթե դուք ապրեք ձեր արտոնություններին համապատասխան, հրեշտակները չեն կարող հետ պահվել ձեզ հետ ընկերակցվելուց»:3

Գնահատելով Սփոփող Միության զորությունը ուրիշներին ծառայելու և անհատների հավատքը մեծացնելու գործում, Զինա Դ. Հ. Յանգը` Սփոփող Միության երրորդ գերագույն նախագահը, 1893թ. խոստացել է քույրերին. «Եթե դուք փնտրեք ձեր իսկ սրտերի խորքերում, դուք Տիրոջ Հոգու օգնությամբ կգտնեք թանկագին մարգարիտը` այս աշխատանքի վկայությունը»:4

Հղումներ

  1. Ջուլի Բ. Բեք, «Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը», Լիահոնա, նոյեմբեր 2010, 112, 114:

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աշակերտի ուղին», Լիահոնա, Մայիս 2009, 76:

  3. Joseph Smith, in History of the Church, 4:605.

  4. Zina D. H. Young, “How I Gained My Testimony of the Truth,” Young Woman’s Journal, Apr. 1893, 319.

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչպե՞ս ես կարող եմ օգնել իմ քույրերին հասնել Աստծո դուստրերի իրենց ներուժին:

  2. Ինչպե՞ս ես կարող եմ իմ կյանքում կիրառել Վարդապետություն և Ուխտեր 25 -ում կանանց տրված խորհուրդն ու նախազգուշացումները: