2012
Առաջնորդվելով ապրող մարգարեի կողմից
Մարտ 2012


Երիտասարդներ

Առաջնորդվելով Ապրող Մարգարեի կողմից

Երբ ես 16 տարեկան էի, առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ ներկա լինել գերագույն համաժողովին: Իմ ընտանիքը ապրում էր արևմտյան Օրեգոնում, ԱՄՆ, և մենք մեկնեցինք Յուտա համաժողովին մասնակցելու և իմ ավագ եղբորը միսիոներների պատրաստման կենտրոն տանելու համար:

Ես գնացի համաժողովի՝ Սուրբ Հոգով ուսուցանվելու ցանկությամբ: Ի պատասխան, ես վկայություն ստացա Հոգուց, որը հավանաբար չէի ստանա, եթե պատրաստված չլինեի:

Նիստերից մեկի ժամանակ բոլորը ոտքի կանգնեցին և միասին երգեցին «Առաջնորդիր մեզ, ով Մեծն Եհովա» օրներգը: Մինչ մենք երգում էինք, ես հստակ զգացի, որ պետք է նայեյի շուրջս՝ Համաժողովների Կենտրոնի ներսում: Ես այդպես էլ արեցի և ցնցվեցի հազարավոր մարդկանց միասնության զորությունից, մինչ մենք բոլորս բարձրացրել էինք մեր ձայները` փառաբանելով Աստծուն:

Այդ ժամանակ ես մի զգացում ունեցա, ինչպես Նեփին, երբ տեսավ կյանքի ծառի տեսիլքը, քանի որ Հոգին ասաց ինձ. «Նայիր» (տես 1 Նեփի 11–14): Ես նայեցի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և զգացի, որ Եկեղեցում գոյություն ուներ միասնություն, քանի որ մենք առաջնորդվում էինք ապրող մարգարեի կողմից: Սուրբ Հոգու կողմից տրված վկայության շնորհիվ ես գիտեմ, որ Նախագահ Մոնսոնը մեր օրերի ճշմարիտ մարգարեն է, և ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը առաջնորդում է այս Եկեղեցին նրա միջոցով: