2012
Ապրել Լիառատ Կյանքով
Հունվար 2012


Առաջին Նախագահության Ուղերձ, հունվար 2012

Ապրել Լիառատ Կյանքով

Այս տարեմուտին ես կոչ եմ անում Վերջին օրերի Սրբերին ամենուր պարտավորվել անձնական, ջանասեր, կարևոր որոնում ձեռնարկել նրա, ինչը ես կոչում եմ լիառատ կյանք. կյանք, որը լի է առաջադիմությամբ, առաքինությամբ և օրհնություններով: Ճիշտ ինչպես դպրոցում մենք սովորում ենք ԱԲԳ-ն, ես իմ անձնական ԱԲԳ-ն եմ առաջարկում՝ օգնելու մեզ բոլորիս ունենալ լիառատ կյանք:

Ունենալ դրական վերաբերմունք

Ա-ն իմ ԱԲԳ-ում վերաբերմունքի մասին է: Վիլիամ Ջեյմսը՝ ամերիկացի առաջին հոգեբաններից և փիլիսոփաներից մեկը, գրել է. «Մեր սերնդի մեծագույն հեղաշրջումն այն բացահայտումն է, որ մարդկային էակները իրենց մտքում փոխելով ներքին վերաբերմունքը, կարող են փոխել իրենց կյանքի արտաքին կողմերը»:1

Կյանքում շատ բան կախված է մեր վերաբերմունքից: Այն, թե ինչպես ենք մենք տեսնում ամեն-ինչ և վերաբերվում ուրիշներին, շատ բան է փոխում: Անելով այն ամենը, ինչ մենք կարող ենք, և այնուհետև ընտրելով լինել երջանիկ մեր իրավիճակում, ինչպիսին էլ, որ այն լինի, կարող է բերել խաղաղություն և գոհունակություն:

Գրող, մանկավարժ և Քրիստոնյա քահանա Չարլզ Սվինդոլն ասել է. «Վերաբերմունքն, իմ կարծիքով, ավելի կարևոր է, քան … անցյալը, … քան փողը, քան իրավիճակը, քան անհաջողությունները, քան հաջողությունները, քան ուրիշների մտածածը, ասածը կամ արածը: Այն ավելի կարևոր է, քան արտաքինը, տաղանդավոր լինելը կամ հմտությունը: Այն կկառուցի կամ կկործանի կազմակերպությունը, եկեղեցին, տունը: Ուշագրավն այն է, որ մենք ընտրություն ունենք ամեն օր տվյալ օրվա ընդունած վերաբերմունքի հետ կապված»:2

Մենք չենք կարող ղեկավարել քամին, բայց մենք կարող ենք հարմարվել սլացքին: Առավելագույն երջանկության, խաղաղության և գոհունակության համար եկեք ընտրենք դրական վերաբերմունքը:

Հավատացեք Ինքներդ Ձեզ

Բ-ն վերաբերում է հավատքին՝ ինքներդ ձեզ, նրանց, ովքեր շրջապատում են ձեզ, և հավերժական սկզբունքներին:

Ազնիվ եղեք ինքներդ ձեզ, ուրիշների և ձեր Երկնային Հոր հետ: Կար մի մարդ, ով ազնիվ չէր Աստծո հետ, մինչև որ արդեն շատ ուշ էր. դա Կարդինալ Վոլսեյն էր, ով համաձայն Շեքսպիրի, երկար կյանք ապրեց՝ ծառայելով երեք թագավորների և վայելեց հարստություն և զորություն: Ի վերջո, նա զրկվեց իր զորությունից ու դիրքից անհանդուրժող թագավորի կողմից: Կարդինալ Վոլսեյն աղաղակեց.

Եթե ես միայն ծառայեի իմ Աստծուն,

Իմ թագավորին ծառայածի կիսով չափ, Նա ինձ իմ այս տարիքում

Մերկ չէր թողնի իմ թշնամիների առաջ:3

Անգլիացի եկեղեցական և պատմաբան Թոմաս Ֆուլերը, որն ապրել է 17-րդ դարում, գրել է այս ճշմարտությունը. «Նա, ով չի ապրում համաձայն իր հավատի, իրականում չի հավատում»:4

Մի սահմանափակեք ինքներդ ձեզ և թույլ մի տվեք ուրիշներին համոզել ձեզ, որ դուք ունեք սահմանափակ հնարավորություններ: Հավատացեք ինքներդ ձեզ և այնուհետև այնպես ապրեք, որ հասնեք ձեր հնարավորություններին:

Դուք կարող եք հասնել այն բանին, ինչին որ դուք հավատում եք, որ կհասնեք: Վստահեք, հավատացեք և հավատք ունեցեք:

Դժվարությունների հանդիպելիս քաջություն ունեցեք

Քաջությունը կարևոր և էական արժանիք է դառնում ոչ այնքան այն ժամանակ, երբ այն վերաբերվում է հոժարակամ արիաբար մահանալուն, այլ ազնիվ ապրելու վճռականություն ունենալուն:

Ամերիկացի բանաստեղծ Ռալֆ Վալդո Էմերսոնն ասել է. «Ինչ էլ որ անես, քեզ պետք է քաջություն: Ինչ ճանապարհ էլ որ ընտրես, միշտ կգտնվի մեկը, որ կասի քեզ, որ դու սխալ ես: Միշտ դժվարություններ կծագեն, որ կգայթակղեն քեզ կարծել, թե քեզ քննադատողները ճիշտ են: Գործողությունների ծրագիր կազմելն ու մինչև վերջ դրան հետևելը պահանջում է այն նույն քաջությունը, որի կարիքն ունի զինվորը: Խաղաղությունն ունի իր հաղթանակները, բայց դրանց հասնելու համար պետք է քաջ տղամարդ կամ կին լինել»:5

Ժամանակներ կլինեն, երբ դուք վախեցած ու հուսալքված կլինեք:Դուք կարող եք ձեզ պարտված զգալ: Հաղթանակի հասնելու հավանականությունը կարող է անհաղթահարելի թվալ: Երբեմն դուք ձեզ կզգաք ինչպես Դավիթը, որ փորձում էր կռվել Գողիաթի հետ: Բայց հիշեք՝ Դավիթը հաղթեց:

Ի սկզբանե քաջություն է պահանջվում վստահություն ունենալու համար դեպի բաղձալի նպատակը, բայց նույնիսկ ավելի մեծ քաջություն է պետք, երբ մեկը սխալվում է և պետք է երկրորդ անգամ ջանք գործադրի նպատակին հասնելու համար:

Վճռականություն ունեցեք ջանք գործադրելու համար, կենտրոնացեք արժանի նպատակի համար աշխատելու վրա և քաջություն ունեցեք ոչ միայն դժվարությունների հանդիպելիս, որ անխուսափելիորեն գալիս են, բայց նաև երկրորդ փորձը կատարելու համար, եթե այն պահանջվի: «Երբեմն քաջությունը օրվա վերջում այն ցածր ձայնն է, որ ասում է. ‹Ես վաղը նորից կփորձեմ›»:6

Եկեք հիշենք այս ԱԲԳ-ները, սկսելով մեր ուղևորությունը դեպի այս նոր տարի, մշակելով դրական մոտեցում, հավատք, որ կարող ենք հասնել մեր նպատակներին ու որոշումներին, և քաջություն՝ մեր ճանապարհին հանդիպած դժվարություններին դիմակայելու համար: Այնուհետև լիառատ կյանքը մերը կլինի:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. William James, in Lloyd Albert Johnson, comp., A Toolbox for Humanity: More Than 9000 Years of Thought (2003), 127.

  2. Charles Swindoll, in Daniel H. Johnston, Lessons for Living (2001), 29.

  3. Վիլիամ Շեքսպիր, Հենրի Ութերորդ թագավորը, գործողություն 3, տեսարան 2, տող 456-458:

  4. Thomas Fuller, in H. L. Mencken, ed., A New Dictionary of Quotations (1942), 96.

  5. Ralph Waldo Emerson, in Roy B. Zuck, The Speaker’s Quote Book (2009), 113.

  6. Mary Anne Radmacher, Courage Doesn’t Always Roar (2009).

Ուսուցանում այս ուղերձից

Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել անձնական փորձառություններով, երբ դրական վերաբերմունքը, սեփական ուժերին հավատալը կամ քաջությունը օգնել են իրենց: Կամ հրավիրեք նրանց այս երեք սկզբունքների օրինակներ գտնել սուրբ գրություններում: Դուք կարող եք նախապատրաստվել սովորեցնելուն աղոթքով՝ մտածելով սուրբ գրությունների և ձեր անձնական փորձառությունների մասին: