2012
Քաջություն՝ փոթորկին դիմակայելու համար
Հունվար 2012


Երիտասարդներ

Քաջություն՝ փոթորկին դիմակայելու համար

Իմ ցցի Երիտասարդ Կանանց ճամբարի երկրորդ գիշերը մեծ անձրևամրրիկ ու պտտահողմ բարձրացավ: Իմ ճյուղից ճամբարին մասնակցում էին մոտավորապես 24 երիտասարդ կանայք՝ երկու ղեկավարներով, և մենք բոլորս պաշտպանվելու համար պետք է տեղավորվեինք մեկ փոքրիկ փայտե տնակում: Անձրևը շատ առատ էր գալիս, և քամին ավելի էր ուժգնանում: Ես շարունակաբար հիշեցնում էի ինքս ինձ ապահովության աղոթքի մասին, որ նախօրոք ասել էր մեր ցցի նախագահը: Մեր ճյուղը նույնպես առանձին աղոթել էր մեր տնակում, և ես նաև իմ անձնական աղոթքներն էի ասել:

Շատ աղջիկներ վախեցած էին, և հեշտ էր նկատել, թե ինչու: Մեր տնակը շատ ամուր չէր, և մենք անմիջապես գետի կողքին էինք: Մոտ 20 րոպեից փոթորիկն այնքան ուժգնացավ, որ ամբողջ ցիցը ստիպված էր իրենց ճյուղի տնակներից վազել դեպի խորհրդականների տնակները, որոնք ավելի բարձր տարածքում էին: Իմ ցցի նախագահը ևս մեկ անգամ աղոթեց, և մենք հիմներ երգեցինք. երեխաների խմբի երգեր և ճամբարային երգեր՝ փորձելով հանգստացնել ինքներս մեզ: Այո, մենք վախեցած էինք, բայց մենք զգացինք, որ ամեն բան լավ է լինելու: Կես ժամ անց մենք կարող էինք վերադառնալ մեր ճյուղի տնակը:

Հետո մենք իմացանք, թե ինչ էր պատահել պտտահողմի հետ այդ գիշեր: Այն բաժանվել էր երկու փոթորիկների: Մեկը, շրջանցելով մեզ, գնացել էր դեպի աջ, և մյուսը՝ դեպի ձախ: Այն, ինչ մենք տարանք, դեռ դրա վատագույնը չէր:

Ես գիտեմ, որ այդ գիշեր Աստված լսեց մեր աղոթքները և որ Նա պաշտպանեց մեզ ավելի վատ փոթորիկից: Ինչու՞ պիտի պտտահողմը բաժանվեր, եթե միայն Աստված այդպես չկամենար: Ես գիտեմ, որ կյանքի փոթորիկների ժամանակ մենք միշտ կարող ենք աղոթել Երկնային Հորը և Նա կլսի ու կպատասխանի մեզ, տալով մեզ անհրաժեշտ քաջություն ու պաշտպանություն, ապահովությամբ այն հաղթահարելու համար: