2010
Մեր պարտականությունն է` մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին
Դեկտեմբեր 2010


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, դեկտեմբեր 2010

Մեր պարտականությունն է` մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Նկար
Relief Society seal

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Դարեր շարունակ բազմաթիվ մարդիկ են մահացել առանց ավետարանի գիտելիքի: Այդ մարդկանցից ոմանք ձեր մտերիմ կամ հեռավոր բարեկամներն են: Նրանք սպասում են, որ դուք կատարեք անհրաժեշտ հետազոտություններ, որով իրար կմիացնեք ձեր ընտանիքները և նրանց փոխարեն կկատարեք փրկող արարողություններ:

Աշխարհի տաճարների մեծամասնությունը բավականաչափ զբաղված չեն: Տերը խոստացել է, որ ձեր սրտերը կդառնան դեպի հայրերը, որպեսզի երկիրն ամբողջովին չամայանա Նրա գալստյան ժամանակ (տես ՎևՈՒ 2.2–3):

Դուք ստանում եք անձնական օրհնություններ որպես տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու արդյունք: Դրանցից մեկն այն ուրախությունն է, որը դուք զգում եք ձեր նախնիներին ծառայելիս: Մյուսն այն է, որ դուք կարողանում եք պատրաստվել տաճարային երաշխավորագրի համար, որը Տիրոջ առաջ ձեր արժանավորության նշան է: Նրանք, ովքեր այսօր արժանի չեն երաշխավորագիր ունենալու արտոնությանը պետք է աշխատեն եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ` որքան հնարավոր է շուտ դրան արժանանալու համար: Խնդրում եմ, մի եղեք առանց այս արժեքավոր որակավորման: Ես վկայում եմ, որ Քավությունը իրական է, և որ մեղքերը կարող են ներվել պատշաճ ապաշխարության արդյունքում:

Երբ մենք մասնակցում ենք տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին, մենք վստահ ենք, որ կունենանք Հոգին` մեր դժվարություններում մեզ մխիթարելու և կարևոր որոշումներում մեզ առաջնորդելու համար: Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը մեր իսկ նախնիներին սփոփանք կամ ծառայություն մատուցելու մեր աշխատանքի մի մասն է:

Մեր պատմությունից

Ջոզեֆ Սմիթ Մարգարեն ասել է, որ ամենամեծ պարտականությունը, որ Աստված այս աշխարհում դրել է մեզ վրա այն է, որ փնտրենք մեր մահացածներին (տես History of the Church, 6:313): Հենց ամենասկզբից Սփոփող Միության քույրերը աջակցել են այս մեծ աշխատանքին: 1842 թվականին Նավույում Սառա Մ. Քիմբալը, ցանկանալով օգնել տաճարը կառուցող բանվորներին, շտապ քույրերի խումբ կազմավորեց` օգնելու համար արդյունավետ ծառայել: Երբ նրանք սկսեցին հանդիպել, Մարգարեն … կազմավորեց առաջին Սփոփող Միությունը` քահանայության օրինակով: Այդ ժամանակվանից սկսած Սփոփող Միության քույրերը օգնում են շարունակել Նավու տաճարի աշխատանքները: …

«1855թ. Սրբերի առաջին անգամ Յուտա մտնելուց ութ տարի անց, հաստատվեց Օժտումների Տունը: Էլիզա Ռ. Սնոուն, ով առաջին Սփոփող Միության առաջին անդամներից էր և պահպանել էր այդ կազմակերպության արձանագրությունները, 1866 թ. Նախագահ Բրիգամ Յանգի կողմից կանչվեց լինելու Սփոփող Միության գերագույն նախագահը: Նա և մյուս քույրերը Օժտումների Տան հավատարիմ աշխատողներ էին: Այնուհետև, Սենթ Ջորջ, Լոգան և Մանթի տաճարների կառուցումից հետո, այս քույրերը ճամփորդում էին դեպի այդ տաճարներից յուրաքանչյուրը, որպեսզի այնտեղ աշխատանք կարողանային անել մահացածների համար»:1

Հղումներ

  1. Mary Ellen Smoot, “Family History: A Work of Love,” Ensign, Mar. 1999, 15.

Ի՞նչ կարող եմ ես անել

  1. Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ քույրերին փնտրել իրենց նախնիներին և նրանց համար տաճարային արարողություններ կատարել: Մտածեք յուրաքանչյուր քրոջ հանգամանքների մասին, մինչ խորհում եք, թե ինչպես կարող եք օգնել նրան: Դուք կնկատեք, որ ընտանեկան պատմության աշխատանքը հաճախ կարող է ամրացնել նոր, վերադարձող և ոչ-ակտիվ անդամներին:

  2. Ե՞րբ է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը մխիթարել ինձ իմ դժվարին պահերին կամ առաջնորդել ինձ կարևոր որոշումներ կայացնելիս:

Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.reliefsociety.lds.org: