2023
Սպասավորություն
Մայիս 2023


Սպասավորություն

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք պաստառը

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, ձգտում ենք ուրիշներին սպասավորել այնպես, ինչպես Նա կսպասավորեր, քանի որ մարդիկ սպասում են իրենց կյանքի փոփոխությանը։ …

Ուր էլ որ գնամ, ես երախտագիտությամբ սովորում եմ նրանցից, ովքեր սպասավորում են և հոգ են տանում այնպես, ինչպես մեր Փրկիչը կաներ։ …

Ավելի բարձր և ավելի սուրբ սպասավորությունը տեղի է ունենում, երբ մենք աղոթում ենք «Քրիստոսի մաքուր սիրո» համար [տես Մորոնի 7․47-48] և հետևում ենք Հոգուն։ …

… Շատ վայրերում մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել, հասկանալ ուրիշների կարիքները և հարաբերություններ հաստատել, երբ պարբերաբար այցելենք անդամներին իրենց տներում։ Ոգեշնչված հրավերները փոխում են կյանքը: Երբ հրավերներն օգնում են մեզ կապել և պահել սուրբ ուխտերը, մենք ավելի ենք մոտենում Տիրոջը և միմյանց։ …

Ոգեշնչված սպասավորությունն օրհնում է ընտանիքներին և անհատներին. այն նաև ամրացնում է ծխերն ու ճյուղերը։ …

Մեր Փրկիչը մեր կատարյալ օրինակն է։ Քանի որ Նա բարի է, Նա կարող է անընդհատ բարիք գործել։ Նա օրհնում է մեկին և 99-ին։ Նա ծառայում է անձնավորված։ …

Հիսուս Քրիստոսը սպասավորում է։ Հրեշտակները սպասավորում են։ … Երբ մենք սպասավորում ենք այնպես, ինչպես Նա կսպասավորեր, մենք ականատես ենք լինում Նրա հրաշքներին և օրհնություններին։ …

Որտեղ էլ որ լինենք այս Զատիկի տոներին, եկեք օգնության հասնենք և հոգ տանենք այնպես, ինչպես մեր Փրկիչը կաներ, հատկապես նրանց, ում մեր հանձնարարության բերումով արտոնություն ունենք սիրելու և սպասավորելու: Այդպես վարվելով՝ մենք ավելի կմոտենանք Հիսուս Քրիստոսին և միմյանց։ Մենք ավելի կնմանվենք Հիսուս Քրիստոսին և Իր այն հետևորդներին, որոնց Նա ցանկանում է տեսնել յուրաքանչյուրիս մեջ: