2023
Ինչպես գտնել անձնական խաղաղություն
Մայիս 2023


Ինչպես գտնել անձնական խաղաղություն

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք պաստառը

Այսօր ես կխոսեմ, թե ինչ եմ սովորել անձնական խաղաղություն գտնելու հրաշքի մասին՝ անկախ մեր հանգամանքներից։ …

Փրկչի [այդ] ուսմունքից ես սովորել եմ առնվազն հինգ ճշմարտություն:

Նախ` խաղաղության պարգևը տրվում է այն բանից հետո, երբ մենք հավատք ենք ունենում պահելու Նրա պատվիրանները։ …

Երկրորդ` Սուրբ Հոգին կգա և կբնակվի մեզ հետ։ …

Երրորդ` Փրկիչը խոստանում է, որ երբ մենք պահենք մեր ուխտերը, մենք կզգանք Հոր և Որդու սերը միմյանց և մեր հանդեպ։ …

Չորրորդ` Տիրոջ պատվիրանները պահելու համար պահանջվում է ավելին, քան հնազանդություն: Մենք պետք է սիրենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և հոգով։ …

Հինգերորդ` ակնհայտ է, որ Տերը մեզ այնքան սիրեց, որ վճարեց մեր մեղքերի գինը, որպեսզի Նրա հանդեպ մեր հավատքի և ապաշխարության միջոցով, Նրա քավության ազդեցության միջոցով կարողանանք՝ այս կյանքում և Նրա հետ հավերժության մեջ, ունենալ խաղաղության պարգևը, որն «ամեն մտքից վեր է» [Փիլիպպեցիս 4․7]։ …

Եկեղեցու անդամները զգացել են անձնական խաղաղության Տիրոջ պարգևը: Նա խրախուսում է բոլորին օգնել մարդկանց, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան գալու Իր մոտ, և իրենք էլ արժանանան այդ նույն խաղաղությանը: Այնուհետև նրանք ոգեշնչում կփնտրեն, որպեսզի իմանան, թե ինչպես կարող են այդ պարգևը փոխանցել ուրիշներին:

Աճող սերունդը դառնալու է հաջորդ սերնդի դաստիարակը։ Բազմապատկիչ գործոնի շնորհիվ հրաշք տեղի կունենա: Այն կտարածվի և կաճի ժամանակի ընթացքում, և Տիրոջ թագավորությունը երկրի վրա պատրաստ կլինի դիմավորելու Նրան «Ովսաննայի» բացականչություններով: Եվ խաղաղություն կլինի աշխարհում։