Ընկեր
Առաջին Տեսիլքը
Դեկտեմբեր 2024


«Առաջին տեսիլքը», Ընկեր, հունվար 2025, 26-28:

Սուրբ գրությունների պատմություններ

Առաջին Տեսիլքը

Այս պատմությունը կարող եք կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1–20-ում։

Ջոզեֆ Սմիթը դիտում է, թե ինչպես է մի մարդ քարոզում խմբին

Երբ Ջոզեֆ Սմիթը երիտասարդ էր, շատ եկեղեցիներ տարբեր բաներ էին ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին։ Ջոզեֆը չգիտեր, թե որ եկեղեցուն միանար:

երիտասարդ Ջոզեֆ Սմիթը կարդում է Աստվածաշունչը

Մի օր նա կարդաց Հակոբոս 1.5-ը Աստվածաշնչում։ Այնտեղ ասվում էր, որ եթե իմաստության կարիք ունենք, կարող ենք խնդրել Աստծուն։ Ջոզեֆը որոշեց անել այդ։

Ջոզեֆ Սմիթը քայլում է դեպի անտառ

Գարնանային մի գեղեցիկ օր Ջոզեֆը մտավ անտառ՝ աղոթելու Երկնային Հորը։

Ջոզեֆ Սմիթն աղոթում է

Նա ծնկի իջավ և սկսեց աղոթել: Բայց հետո նա իր շուրջը խավար զգաց։ Ջոզեֆը վախեցած էր։ Նա խնդրեց Աստծուն իրեն օգնել:

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին

Հանկարծ Ջոզեֆը երկնքից իջնող վառ լույս տեսավ։ Նա տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որոնք կանգնած էին օդում։ Երկնային Հայրն ասաց Ջոզեֆի անունը: Երկնային Հայրը, մատնացույց անելով Հիսուսին, ասաց․ «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսիր Նրան»:

Հիսուս Քրիստոս

Հիսուսն ասաց Ջոզեֆին, որ չպետք է միանա եկեղեցիներից որևէ մեկին:

Ջոզեֆ Սմիթը ծնկի է գալիս և վերև է նայում

Ջոզեֆն օգնելու էր վերականգնել ավետարանի լրիվությունը երկրի վրա։

Ջոզեֆ Սմիթը ժպտում է և հեռանում անտառից

Ջոզեֆն այլևս շփոթված չէր: Նա լցված էր ուրախությամբ։ Նա գիտեր, որ Աստված սիրում է իրեն։ Որոշ մարդիկ չէին հավատում, որ նա տեսել էր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, բայց նա գիտեր, որ դա ճիշտ էր:

Պատմություն PDF