Ընկեր
Ողջույն Էստոնիայից
Դեկտեմբեր 2024


Ողջույն Էստոնիայից Ընկեր, հունվար, 2025, 8–9։

Ողջույն Էստոնիայից

Էստոնիան գտնվում է Հյուսիսային Եվրոպայում և սահմանակից է Բալթիկ ծովին։ Այնտեղ բնակվում է շուրջ մեկ միլիոն մարդ։

Կեսգիշերային արևափայլ

Էստոնիայում ամռան ամիսների ընթացքում մի քանի շաբաթ լինում է կեսգիշերային արևափայլ։ Արևը սովորականից ավելի ուշ է մայր մտնում՝ գիշերը երկնքում թողնելով սպիտակ լույս:

Անտառային տուն

Էստոնիայի կեսը ծածկված է անտառներով: Անտառում ապրում են շատ կենդանիներ, այդ թվում՝ լուսաններ, կուղբեր, գայլեր, ջրասամույրներ և վարազներ։

Մայրաքաղաքը

Տալլինը Էստոնիայի մայրաքաղաքն է։ Այն Հյուսիսային Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկն է։

Երգի և պարի փառատոն

Այս փառատոնը էստոնական մշակույթի կարևոր մասն է: Այն անցկացվում է ամեն հինգ տարին մեկ և մինչև 100.000 մարդ է մասնակցում։

Կղզի երկիր

Էստոնիան ունի ավելի քան 2000 կղզիներ: Այդ կղզիներից շատերը շատ փոքր են, ուստի մարդկանց մեծ մասն ապրում է մայրցամաքային և ավելի մեծ կղզիներում։

Պատմություն PDF

Նկարները` Գրեգ Փափռոքի: