2023
Ավելին, քան լավ վարժանքի օր
Նոյեմբեր 2023


«Ավելին, քան պարզապես Պարապմունքի լավ օր», Ընկեր, Նոյեմբեր 2023, 14–15։

Ավելին, քան պարզապես Պարապմունքի լավ օր։

Այդ կնոջ տրամադրությունը լավ չէր: Կարո՞ղ էր Իսմայելը օգնել:

Այս պատմությունը տեղի է ունեցել Բոլիվիայում։

alt text

Իսմայելը ժպտաց, երբ դուրս եկավ արևի շողերի տակ: Նա և Papá-ն (հայրիկը) գնում էին զբոսայգի: Երբ քայլում էին, Իսմայելը բռնել էր Papá (հայրիկի) ձեռքը, իսկ մյուս ձեռքում իր ֆուտբոլի գնդակն էր: Իսմայելը սիրում էր ժամանակ անցկացնել Papá-ի (հայրիկի) հետ, հատկապես երբ ֆուտբոլ էին խաղում:

Երբ նրանք հասան զբոսայգի, Իսմայելը նայեց շուրջը: Ֆուտբոլի դաշտին մոտ մի կին մոլախոտերն էր հեռացնում: Մի ընտանիք քայլում էր մայթով: Բայց ոչ ոք չէր խաղում ֆուտբոլի դաշտում: Իսմայելը և Papá-ն (հայրիկը) մեծ տարածք ունեին վարժվելու համար:

«Պատրա՞ստ ես խաղալու»,- հարցրեց Papá-ն (հայրիկը):

«Այո»։ Իսմայելը որքան կարող էր արագ վազեց դաշտ: Նա կատարում էր զիգզագաձև մարզումներ, 11 մետրանոց և անկյունային հարվածներ:

Papá-ն (հայրիկը) ուժեղ հարվածեց գնդակին: Այն թռավ ուղիղ Իսմայելի գլխի վրայով:

«Ես կբերեմ այն», - ասաց Իսմայելը: Նա վազեց դեպի դաշտի անկյունը և վերցրեց գնդակը: Նա տեսավ, որ կինը դեռ փորում էր հողը: Նա հոգնած էր երևում:

«Հիմա ես կլինեմ դարպասապահը», - գոչեց Papá-ն (հայրիկը): «Տեսնենք կարո՞ղ ես գոլ խփել»:

Իսմայելը հետ վազեց, հարվածեց գնդակին և ուղղեց այն դեպի դարպասը: Papá-ն (հայրիկը) նետվեց, որ բռներ, բայց վրիպեց։

«Գոոոոլ»: Գոռաց Իսմայելը, երբ գնդակը հայտնվեց ցանցում:

Շուտով անցավ մի ամբողջ ժամ: «Տուն գնալու ժամանակն է», - ասաց Papá-ն (հայրիկը):

Իսմայելը հետ նայեց քաղհանող կնոջը: Արևի տակ աշխատելն այնքան էլ զվարճալի չէ, որքան ֆուտբոլ խաղալը, - մտածեց նա: Նա կամենում էր ուրախացնել կնոջը: Ապա նրա մոտ մի միտք ծագեց:

«Papá (հայրիկ), չե՞ս կարծում որ այդ կինը լավ գործ է անում», - հարցրեց նա:

«Ի՞նչ»: Պապան նայեց կնոջ կողմը: «Ահ, այո»:

«Կարծում եմ, որ մենք պետք է գնանք և ասենք նրան», - ասաց Իսմայելը:

«Դե մենք պետք է շտապենք տուն: Մաման մեզ է սպասում»,- ասաց պապան։

Իսմայելը նկատեց, որ կինը սրբում էր իր ճակատը: Նրա հետ խոսելու զգացողությունն ավելի ուժեղացավ: «Ես իսկապես զգում եմ, որ պետք է անենք դա», - ասաց նա։ Նա բռնեց Papá-ի (հայրիկի) ձեռքը և քայլեց դեպի կինը:

alt text

«Բարի լույս, տիկին», - ասաց Իսմայելը ձեռքի շարժումով:

Կինը չնայեց նրան: «Ի՞նչ էք ուզում»:

Իսմայելը զգում էր, որ նա շատ ուրախ չէր: Բայց դա չկանգնեցրեց նրան: «Ուզում էի ասել ձեզ, որ դուք հիանալի գործ եք անում»:

Այս անգամ կինը նայեց նրան:

Իսմայելը ժպտաց։ «Շնորհակալություն զբոսայգին խնամելու համար»:

Կինը ի պատասխան ժպտաց։ «Շնորհակալություն», - ասաց նա: Ապա նրա ժպիտն ավելի լայն դարձավ: «Շատ շնորհակալություն»:

Իսմայելը երջանիկ էր զգում, երբ Papá-ն (հայրիկի) հետ քայլում էր դեպի տուն:

«Կարծում եմ, որ քո ասածը կարևոր էր նրա համար»,- ասաց Papá-ն (հայրիկը): «Ես ուրախ եմ, որ լսեցիր այն զգացողությանը, որ ունեիր»։

«Ես նույնպես»։ Իսմայելը մի պահ մտածեց։ Ապա նա հարցրեց. «Կարծում ես դա Սուրբ Հոգի՞ն էր»։

Papá-ն (հայրիկը) գլխով արեց։ «Երբեմն Սուրբ Հոգին մեզ մի միտք է տալիս, որպեսզի օգնի ինչ-որ մեկին: Եվ դա ճիշտ այն էր, ինչ դու արեցիր»։

Իսմայելը քմծիծաղ տվեց։ Կնոջ հետ խոսելը շատ փոքր մի բան էր, բայց դա [կնոջ] օրը լավացրեց: Սուրբ Հոգուն լսելը նրա օրը նույնպես ավելի լավը դարձրեց:

alt text here

Նկարները` Ջենիֆեր Բրիքինգի