«Համաժողովի նշումներ», Ընկեր, նոյեմբեր 2023, 5։
Համաժողովի նշումներ
Օգնություն Սուրբ Հոգուց
Նախագահ Այրինգն ասաց, որ ինքը քաջալերվում է, երբ կարդում է Նեփիի մասին պատմությունը, թե նա ինչպես է արույրե թիթեղները ստացել Լաբանից: Նեփին հստակ չգիտեր՝ ինչ անել, բայց նա ամեն պահի առաջնորդվում էր Սուրբ Հոգով: Երբ Տերը խնդրում է մեզ ինչ-որ դժվար բան անել, Սուրբ Հոգին նույնպես կօգնի մեզ:
Սա սովորեցնում է ինձ․
Հիշեք՝ ով եք դուք
Երեց Սթիվենսոնը մեզ հրավիրեց կանգ առնել ամեն անգամ, երբ տեսնում ենք մեզ հայելու մեջ և ասել. «Օ, ապա ինձ տես։ Ես հրաշալի եմ: Ես Աստծո զավակն եմ: Նա ճանաչում է ինձ: Նա սիրում է ինձ: Դա կօգնի մեզ հիշել, թե ով ենք մենք իրականում, և Աստված ու Սուրբ Հոգին ինչպես կարող են օգնել մեզ:
Սա սովորեցնում է ինձ․
Հավատք առ Հիսուս Քրիստոս
Երեց Կոստան կիսվեց պատմությունով, երբ Հիսուս Քրիստոսը հանդարտեցրեց փոթորիկը: Մենք բոլորս կյանքում ունենում ենք փոթորիկներ և դժվարություններ: Բայց մենք երբեք ստիպված չենք լինի միայնակ դիմակայել դրանց: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը մեզ ուժ և խաղաղություն կտա, որոնք մեզ անհրաժեշտ են ցանկացած փոթորկի դիմակայելու համար:
Սա սովորեցնում է ինձ․
Նրա հետ քայլեք արահետով
Նախագահ Ֆրիմենը պատմեց մի պատմություն այն մասին, որ նա ցանկանում էր այցելել ու քայլել մի հատուկ արահետով, թեև նրա ոտքի կոճը վնասված էր: Նա չէր կարողանում ինքնուրույն քայլել արահետով, ուստի ուղեկցորդը օգնեց նրան: Նախագահ Ֆրիմենի ուղեցորդի նման Հիսուս Քրիստոսը կօգնի մեզ ցանկացած մարտահրավերի դեպքում, երբ մենք ձգտենք պահել մեր ուխտերը:
Սա սովորեցնում է ինձ․
Նկարների հեղինակ՝ Ջոշ Թալբոթ