2021
Վիկի Թադիչ
Մարտ 2021 թ.


Ռահվիրաներ ամեն երկրում

Վիկի Թադիչ

Վաղ նորադարձները Բոսնիա և Հերցեգովինայում

«Արդյո՞ք դա Սուրբ Հոգին էր»: Հարցրեց Վիկին։

Նկար
a girl in Bosnia and Herzegovina

«Եկե՛ք»: Կանչեց Վիկիի եղբայրը: «Եկեք գնանք խաղանք Ռոուների հետ»:

Ռոուները նրանց նոր հարևաններն էին: Նրանք ԱՄՆ-ից տեղափոխվել էին Բոսնիա և Հերցեգովինա։ Նա նույն տարիքին էին՝ ինչպես Վիկին և նրա եղբայրներն ու քույրերը։ Բայց նրանք չէին խոսում բոսներեն: Վիկին միակն էր իր ընտանիքում, ով խոսում էր անգլերեն: Նա թարգմանում էր, ուստի նրանք կարող էին խաղալ միասին:

Վիկին և տիկին Ռոուն նստած էին շքամուտքում, մինչ մյուս երեխաները խաղում էին:

«Ձեր ընտանիքը, կարծես, տարբերվում է մյուսներից», - ասաց Վիկին: «Լավ ձևով»:

Տիկին Ռոուն ժպտաց: «Կցանկանայի՞ր մեզ հետ գալ եկեղեցի»: Դա կօգնի քեզ տեսնել, թե մենք ինչու ենք տարբերվում մյուսներից: Մեր եկեղեցին շենք չունի այստեղ՝ Բոսնիայում, ուստի մենք եկեղեցին կազմակերպում ենք մեր տանը՝ մեր ընտանիքով»:

Վիկին շատ հետաքրքրված էր, երբ կիրակի օրը եկավ Ռոուների տուն: Սկզբում նրանք մի երգ երգեցին։ Երեխաներից մեկը աղոթեց: Հետո պարոն Ռոուն աղոթեց և հացն ու ջուրը փոխանցեց յուրաքանչյուրին: Նրանք ասացին, որ դա կոչվում է հաղորդություն: Դրանից հետո նրանց դուստրը՝ Ջեսսին, ելույթ ունեցավ:

«Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա խոսում է Սուրբ Հոգու միջոցով»,- ասաց Ջեսսին։ «Երբեմն Սուրբ Հոգին մեզ խաղաղության զգացում է հաղորդում»: Կամ, երբեմն նա մեզ մի միտք է տալիս:

Հաջորդ օրը Վիկին գնաց խանութ հաց գնելու: Իր տան ճանապարհին նա պետք է անցներ աղբամանների կողքով, երբ մի ձայն նրա մտքում կանգնեցրեց նրան:։ Հեռու մնա,, ասաց ձայնը:

Վիկին անշարժ կանգնեց: Հանկարծ մի մեքենա պտտվելով դուրս եկավ անկյունից:ՀԱՐՎԱ՛Ծ: Մեքենան բախվեց աղբամաններին:

Վիկին խորը շունչ քաշեց: Նա այնքան ուրախ էր, որ ականջալուր եղավ ձայնին:

Ավելի ուշ Վիկին պատմեց տիկին Ռոուին այդ պատմությունը: «Արդյո՞ք դա Սուրբ Հոգին էր»:

«Հենց Նա է: Երբեմն Սուրբ Հոգին նախազգուշացնում է մեզ վտանգի մասին»:

«Աստված պահպանեց ինձ», - ասաց Վիկին: «Ես միշտ կլսեմ Սուրբ Հոգուն»։

Վիկին շարունակեց ամեն կիրակի գնալ Ռոուների տուն եկեղեցու համար: Հետո Վիկին իր մայրիկին պատմեց Մորմոնի Գրքի մասին: Շուտով նրա ողջ ընտանիքը Ռոուներից սովորում էր ավետարանի մասին: Վիկին թարգմանում էր բոլորի համար:

Մի օր պարոն Ռոուն մի հարց տվեց Վիկիի ընտանիքին: Վիկին կրկնեց այն բոսներեն: «Դուք կհետևե՞ք Հիսուս Քրիստոսի օրինակին և կմկրտվեք»:

Վիկին սպասեց: Նա ցանկանում էր մկրտվել։ Բայց նա անհանգստանում էր, թե ինչ կասեր իր ընտանիքը:

Ի վերջո, Վիկիի հայրը խոսեց: «Այո»:

«Այո»,- ասաց նրա ընտանիքը:

Վիկին այնքան երջանիկ էր, որ նրան թվում էր, թե սիրտը շուտով կպայթի: «Այո»,- ասաց նա պարոն Ռոուին: «Այո, մենք կմկրտվենք»:

Մի շաբաթ անց Վիկին և նրա ընտանիքը հինգ ժամ մեքենայով գնացին դեպի մոտակա Եկեղեցու շենքը: Աստծո բոլոր զավակները պետք է հնարավորություն ունենան մկրտվելու: Նա ավելի երջանիկ էր, երբ հաստատվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Այժմ նա Սուրբ Հոգին միշտ իր հետ կունենար:

Բոսնիա և Հերցեգովինայում կա Եկեղեցու 73 անդամ:

Բոսնիա և Հերցեգովինայի մոտակա տաճարը Հռոմի տաճարն է (Իտալիա)։

Բոսնիա և Հերցեգովինան տեղակայված է հարավ-արևելյան Եվրոպայում:

Վիկին սիրում է բնության մեջ ժամանակ անցկացնել: Արշավը նրա սիրելի զբաղմունքներից է:

Վիկին մկրտվեց 16 տարեկանում:

Երբ Վիկին մեծացավ, ամուսնացավ տաճարում: Այժմ նա ունի երկու զավակ:

Նկար
Product Shot from March 2021 Friend Magazine

Նկարները` Ժեն Լիուի